Բարեհաջող է անցել

05/04/2006

Մեր տեղեկություններով, արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում է գտնվում Արարատի մարզպետ, Ոստիկանության գնդապետ Ալիկ Սարգսյանը։ Վերջինս ենթարկվել է սրտի անոթների ստենդավորման, որը, ըստ մեր տեղեկությունների, բարեհաջող է կատարվել։ Բժիշկները Ա. Սարգսյանին տեղեկացրել են, որ մի քանի օրից նա կարող է դուրս գրվել հիվանդանոցից եւ անցնել ամենօրյա աշխատանքի։