Օրական 1200 դրամով

05/04/2006

Ապրիլից Շիրակի մարզում կվերսկսվի 3 ամիս տեւողությամբ «Հասարակական վարձատրվող աշխատանք» ծրագիրը, որի իրականացման համար այս տարի մարզին հատկացվել է 130 մլն դրամ: Ծրագիրը նպատակ ունի որոշ չափով մեղմել մարզում գործազրկության խնդիրն ու փոքր-ինչ բարելավել սոցիալապես անապահով խավի վիճակը: Նախատեսված է իրականացնել 4 ծրագիր, որից առաջինը ծառատնկման հետ կապված աշխատանքներն են, մյուսները` ընթացիկ վերանորոգումների ու բարեկարգումների հետ կապված: Օրական նախատեսվում է մոտ 1200 դրամ աշխատավարձ, որը համարվում է աշխատանքային ստաժ: