86-րդն ենք

02/04/2006

Համաշխարհային տնտեսական ֆորում (World Economic Forum) կազմակերպության հրապարակած «Գլոբալ տեղեկատվական տեխնոլոգիա 2005» զեկույցում hամակարգիչների ու ինտերնետի օգտագործման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման առումով Հայաստանը զբաղեցնում է 86-րդ տեղը: Աշխարհի 115 պետությունների ցուցակը գլխավորում է ԱՄՆ-ը, որին հետեւում են Սինգապուրը, Դանիան, Իսլանդիան, Ֆինլանդիան, Կանադան, Թայվանը, Շվեդիան եւ Շվեյցարիան: Առաջին տասնյակից դուրս են մնացել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար դիրքեր զբաղեցնող Ճապոնիան (16-րդ) եւ Հնդկաստանը (40-րդ): Ռուսաստանը զբաղեցնում է 72-րդ, Ադրբեջանը՝ 73-րդ, Ուկրաինան` 76-րդ, իսկ Վրաստանը՝ 95-րդ տեղը: