Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, երեւի, մտածում է, թե իր կողմից կազմակերպված ծառատունկը կարող է քողարկել իր քաղաքական ստվերային գործունեությունը: Խոսքը, բնականաբար, «Միավորում՝ հանուն Հայաստանի» կուսակցության մասին է, որտեղ այս օրերին իրենց տնկած տնկիների նման արագ ավելանում են «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամները: Ա. Հովսեփյանը հույս ունի, թե կուսակցության ստվերային պատվավոր նախագահ լինելով` կարող է վրիպել իշխանությունների ուշադրությունից:
Հույս ունենք, որ մինչեւ ծառատունկի ավարտն Ա. Հովսեփյանը նախագահականից իր կազմակերպած շուրջպարի, ծառատունկի «հաստափոր» գործերը «բացելու» մասին հանձնարարություն չի ստանա: