Խուճապի մեջ են

13/03/2006

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, որը սահմանամերձ է Թուրքիային, սատկած վայրի թռչուններ են հայտնաբերվել: Երեկ պաշտոնապես հայտարարվել է, որ լաբորատոր ստուգումները թռչնագրիպի վիրուս չեն հայտնաբերել: Սակայն շրջանի բնակիչները թերահավատորեն են մոտենում այդ ստուգումներին: Նրանց հավաստմամբ, դեռ մի քանի օր առաջ սատկած թռչուններ հայտնաբերելով` նրանք տեղեկացրել են համապատասխան մարմիններին: Իսկ վերջիններս արագորեն ձեռնամուխ են եղել դրանց այրմանը: Ի դեպ, Շիրակի մարզի շուկաներում արդեն արգելված է գյուղական թռչնամթերքի վաճառքը: