Սպանվել է HTB-ի թղթակիցը

28/02/2006

Կիրակի օրը Մոսկվայում սպանվել է HTB-ի սեփական թղթակից Իլյա Զիմինը: Լրագրողի դիակը հայտնաբերվել է իր բնակարանում: Բժիշկների կարծիքով, մահվան պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է գանգուղեղային ծանր վնասվածքը: Իրավապահները կարծում են, որ սպանությունը կապված չէ նրա մասնագիտական գործունեության հետ եւ ավելի շուտ կրում է կենցաղային բնույթ: Սակայն նկատենք, որ նախկինում էլ է Ի. Զիմինը ենթարկվել հարձակումների: 2005թ. ապրիլի 26-ին էլ իր տան մերձակայքում անհայտ անձինք ծեծել էին լրագրողին եւ հափշտակել նրա մոտ եղած փաստաթղթերն ու հեռախոսը: Զիմինի աճյունը կամփոփվի Խաբարովսկում: