Ծեծել են Պետրոսյանին

28/02/2006

Կիրակի օրը Մոսկվայից ոչ հեռու Ժավորոնկի բնակավայրում հումորիստ Եվգենի Պետրոսյանի վրա հարձակում է տեղի ունեցել: Հարձակման պահին Պետրոսյանը պատրաստվում էր սահնակով իջնել բլրի վրայից: Մի խումբ դեռահասներ` լավ հագնված մարդ տեսնելով, որոշել են թալանել նրան, սակայն հետո` ճանաչելով ռուսական «Առաջին ալիքի» հումորիստական ծրագրի աստղին, դաժան ծեծի են ենթարկել նրան: Պետրոսյանը զրկվել է իր դրամապանակից, թանկ բջջային հեռախոսից եւ արդեն Ոստիկանություն դիմում է ներկայացրել: Սակայն, իր կարծիքով` նույնիսկ հույս չունի, որ խուլիգանները կհայտնաբերվեն: