Սպասում են ճապոնացիներին

28/02/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Բնապահպանական ուղղվածություն ունեցող ծրագրերի վերաբերյալ քաղաքապետարանի Բնապահպանության վարչության պետ Ռոմիկ Կոսեմյանը մասնավորապես անդրադարձավ Նուբարաշենի աղբավայրի ջերմոցային գազերի մեթանի արտանետումների նվազեցմանն ուղղված եւ մեթանի օգտահանման ու էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրին: Ճապոնական կողմի հետ մեկ ամիս առաջ հանդիպում է եղել փաստաթղթերը համաձայնեցնելու ուղղությամբ: «Մենք սպասում ենք նրանց այցին, որոշ խնդիրներ կան, որոնք նրանք պետք է կարգավորեն,- ասաց Ռ. Կոսեմյանը։ -Քաղաքապետարանը պատրաստ է այդ ծրագրին մասնակցել, եւ նրանց այցից հետո կոնկրետ համաձայնագիր կստորագրվի, կսկսվեն 2 փուլով իրականացվող աշխատանքները»: Երեւանյան լճի տիղմային մաքրման աշխատանքների հետ կապված նա նշեց, որ կկատարվեն որոշ հետազոտություններ, որոնց հիման վրա արդեն կմշակվեն տիղմերի տեղափոխման իրագործման ծրագրերը: