Թունավորվել են

25/02/2006

Մեր տեղեկություններով` փետրվարի 23-ին «Ալմանախ» կրթահամալիրում սովորող 5-րդ դասարանի 12 աշակերտներ մասնակցել են հայ-իրանական դպրոցականների ցուցահանդեսին: Բացմանը երեխաներին նկարելու համար տվել են իրանական յուղաներկեր, եւ 15-20 րոպե անց սուր թունավորում ախտորոշմամբ բոլոր երեխաները տեղափոխվել են Երեւանի Թունաբանական կլինիկա: Նրանցից 9-ը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 3-ը դեռեւս ծանր վիճակում է: