Ո՞ւր էր Մայրապետյանը, երբ Քյալյանը «դոկտոր նաուկ» էր

28/02/2006

«Որ ասեմ՝ հա, կասեք՝ չէ, որ ասեմ՝ չէ, կասեք՝ հա…»,- ահա այսպիսի խորը փիլիսոփայական պատասխան տվեց Երեւանի պետական բժշկական համալսարանի նորընտիր ռեկտոր Գոհար Քյալյանը լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք բժշկականում ռեկտորի ընտրությունների արդյունքներն ի վերուստ կանխորոշված չէին: Ըստ տիկին Քյալյանի նախնական տրամադրվածության՝ նա իր այս հաջողության համար չի պատրաստվում շնորհակալություն հայտնել ոչ իր ամուսնուն՝ «Հ2» հեռուստաընկերության ղեկավար Սամվել Մայրապետյանին, ոչ էլ ամուսնու հետ համատեղ բիզնես-ծրագրեր իրականացնող, այլեւս ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանին: Վերջինիս առնչությամբ տիկին Քյալյանն ավելի մեղմ արտահայտվեց. հերքելով իրենց միջեւ անձնական՝ քավոր-սանիկային եւ այլեւայլ հարաբերություններն՝ ընդամենը նկատեց. «Արմեն Գեւորգյանը մեր լավ ընկերներից մեկն է»: Ամուսնու հանդեպ նորանշանակ ռեկտորն ավելի խիստ եղավ. «Երբ ես դարձա դոկտոր նաուկ եւ երբ դարձա ամբիոնի վարիչ, ես դեռ Մայրապետյանի կինը չէի, ես ձեզ մի բան կարող եմ խոսք տալ՝ ես կաշխատեմ անել այնպես, որ գոնե մեկ տարի հետո բոլոր լրագրողներն ասեն՝ ոչ թե Գոհար Քյալյանն է Մայրապետյանի կինը, այլ՝ Սամվել Մայրապետյանը Գոհար Քյալյանի ամուսինն է»:

Կարդացեք` Բժշկականի «քյալյան»գյոզությունը»