Իշխանամետ լինելն ուրիշ է

25/02/2006

Նոյեմբերի 24-ին, ընդդիմության հանրահավաքից հետո «Հայլուր» լրատվական ծրագրի լրագրող Տաթեւիկ Նալբանդյանին հարվածելու եւ «միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով» երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Աննա Բադալյանը: Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանն այդ դատավճիռը կայացնելիս հաշվի է առել մի շարք մեղմացուցիչ հանգամանքներ` անչափահաս երեխայի առկայությունը, միայնակ մայր լինելը, տարատեսակ հիվանդությունները: