Երեկ ՄԱԱ-ում քաղաքական ուժերն ամփոփել են ընթացիկ տարվա արդյունքները: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի գնահատմամբ` Հայաստանում ներքաղաքական կյանքը «ակտիվ եւ կայուն» էր. «Այս տարին քաղաքական ուժերի համար իրենց ուժերը չափելու ժամանակաշրջան էր: Մեր քաղաքական մշակույթի մեջ նոր ոճ էր, երբ որ հակառակ տեսակետներ ունեցող քաղաքական ուժերը փորձեցին իրենց տեսակետները մոտեցնել, համաձայնեցնել կլոր սեղանի շուրջ: …
կարդալ ավելինԱզգային ժողովի նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել խորհրդարանում: Ընդ որում, այդ վիճակը հետաքրքրական է ոչ թե պատգամավորական հատվածի, այլ ԱԺ աշխատակազմի համար: Որն, ի դեպ, ավելի մեծաքանակ է ու երբեմն նաեւ ավելի ազդեցիկ է եղել: Խորհրդարանի միջանցքներում ու աշխատասենյակներում ԱԺ աշխատակազմի նույնիսկ ամենաշարքային աշխատողներն անգամ խոսում են նախկին բարքերից …
կարդալ ավելինՎաղը Մոսկվայում կայանալու է հանրահավաք, որին, ինչպես սպասվում է, կմասնակցեն 30 հազար մարդիկ: Նրանք բողոքելու են դեկտեմբերի 4-ին կայացած Պետական դումայի ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, որոնք, շատերի պնդմամբ, կեղծվել են` քողարկելու համար այն փաստը, որ «Եդինայա Ռոսիան» իրականում ստացել է մոտ 25 տոկոս: Ռուսաստանի ընտրությունների խիստ քննադատությամբ հանդես են եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ …
կարդալ ավելինԱշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 13-ի երեկոյան աշխատանքային ընթրիքի ժամանակ հանդիպում է ունեցել Իտալիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: Ս. Սարգսյանն իր ելույթում առաջարկել է գործարարներին ներդրումներ իրականացնել Հայաստանում: Ս. Սարգսյանի խոսքով` հայ-իտալական բարեկամությունը խարսխված է մեր երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող հոգեւոր եւ մշակութային ընդհանրությունների վրա, եւ աշխարհագրական դիրքը երբեք խոչընդոտ …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը» պնդելու է հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացմանը»,- 1news.az կայքի հաղորդմամբ` հայտարարել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» հասարակական միության նախագահ Ֆարհադ Բադալբեյլին: «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների հանդիպումը տեղի կունենա կամ Մոսկվայում, կամ մեկ այլ քաղաքում: Եթե անհրաժեշտ լինի, մենք կարող ենք հանդիպել նաեւ զորքերի շփման գծում»,- ասել է նա: …
կարդալ ավելին«Ժառանգությունը» պահանջում է քաղաքական գնահատական տալ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստին: Կուսակցության տարածած հայտարարության մեջ ասված է. «Դեկտեմբերի 12-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը կին գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու փաստով հարուցված քրեական գործի նախաքննությամբ հաստատել է, որ վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրվել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից: Խաչատրյանի հանդեպ քրեական գործը, …
կարդալ ավելին– Օրեր առաջ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ քրեական գործը կարճվել է, եւ, որ մարզպետը զղջում է իր արարքի համար: Սակայն նույն օրը մարզպետը ԶԼՄ-ներում հերքեց իր զղջալու մասին պաշտոնական լուրը: Ինչպե՞ս կբացատրեք իրավիճակը. Դուք հայտարարել էիք, որ հրապարակավ ներողության դեպքում նրան ներելու եք: – Ես …
կարդալ ավելինՂարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդներն այնքան են տարվել իրենց առաքելությամբ, որ հակամարտությունն ինքնին մնացել է մի կողմում: Այս մասին news.am-ի հետ զրույցում հայտարարել է հայտնի ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: – Երկու տարի առաջ Դուք ասում էիք, որ Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո բանակցային գործընթացում հնարավոր է որակական փոփոխություն: Կազանի հանդիպումից առաջ Դուք ունեի՞ք նմանատիպ սպասելիքներ: – Ոչ …
կարդալ ավելին«Ձեր կարծիքով` առաջիկա ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին կհաջողվի՞ մեծամասնություն ունենալ ԱԺ-ում»` մեր թղթակցի հարցին ի պատասխան` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. «Ես չեմ կարծում, ես համոզված եմ, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է լինելու ԱԺ-ում»: «Նույնիսկ այն պարագայում, եթե ԲՀԿ-ն արձագանքի ՀԱԿ առաջնորդի կոչին ու համագործակցի՞ ՀԱԿ-ի հետ: Եվ, ի՞նչ եք կարծում` նման զարգացումների …
կարդալ ավելինՀունվար կամ փետրվար ամիսներին տեղի ունենալիք ՀՀԿ հերթական համագումարում ընտրվելու է կուսակցության նոր գործադիր մարմինը: Մեր տեղեկություններով` 14 հոգուց բաղկացած ՀՀԿ ԳՄ-ում էական փոփոխություններ են լինելու: Ըստ ՀՀԿ-ում շրջանառվող խոսակցությունների` ներկայիս կազմից նոր ԳՄ-ում չեն լինելու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի …
կարդալ ավելինՄարտի 1-ի զոհերի հարազատները նամակով դիմել են վարչապետ Տիգրան Սարգսյանին` համոզմունք հայտնելով, որ մարտի 1-ի սպանությունները ոչ իրավաչափ գործողությունների հետեւանք էին: Հիշեցնենք, որ Կառավարությունը մերժել էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության առաջարկը` մարտի 1-ի զոհերի հարազատներին 2012թ. բյուջեից 500 մլն դրամի փոխհատուցում հատկացնելու վերաբերյալ: Առաջարկը հիմնավորվել էր այն հանգամանքով, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ նրանք դարձել են պետական …
կարդալ ավելին«Մարտի 1»-ի գործով քննչական խումբն առաջիկա օրերին կհրապարակի գործի ընթացքի վերաբերյալ զեկույց: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Ըստ նրա, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել են այն փոխոստիկանապետերը, որոնք համակարգել են 2008-ի մարտի 1-ին Ազատության հրապարակի եւ այնուհետեւ` «զանգվածային անկարգությունների վայրերում» Ոստիկանության գործողությունները: Սերժ Սարգսյանի` «Մարտի …
կարդալ ավելին«Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքը, որի կառուցապատման շուրջ վերջին շրջանում բուռն քննարկումներ են ընթանում, մեր տեղեկություններով` նոր սեփականատերեր ունի: Ըստ լավատեղյակ աղբյուրների, մարզադաշտի սեփականատեր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը այդ տարածքը վաճառել է նորակառույց շենքերի կառուցմամբ զբաղվող Սամվել Մայրապետյանին եւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Ա. Աղաբաբյանի, Ա. Գեւորգյանի եւ Ս. Մայրապետյանի միջեւ վաճառքի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ՀՀԿ-ական պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն օգտագործել է հնարավոր բոլոր լծակները ԱԺ նախագահ դառնալու համար: Ասում են, թե նա նույնիսկ դիմել է նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Միքայել Մինասյանին: Հրապարակային մեկնաբանությունների ժամանակ, սակայն, Դ.Հարությունյանը հերքում էր, որ նման ցանկություն է ունեցել` ասելով, թե ԱԺ …
կարդալ ավելին«Ես ներկա դրությամբ որեւէ հիմք չեմ տեսնում պնդելու, որ «Բարգավաճ Հայաստանի» մեր գործընկերները դուրս կգան կոալիցիայից, եթե դուրս չգան, չգիտեմ` այդ երկխոսությունը տեղի կունենա՞, թե՞ ոչ»,- երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը` ավելացնելով, թե կողջունի Հայ ազգային կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հնարավոր համագործակցությունը, բայց կարծում է, որ դա ներկայումս «ֆանտաստիկայի …
կարդալ ավելին«Հուսահատական բաներ եմ նկատում, բայց դրական քաղաքական տարի էր. ընդդիմությունը կայացավ, եւ նախկինում խայտառակ իրողությունները, օրինակ` ինչպես անցավ Սահմանադրության հանրաքվեն, չեն լինի»,- ամփոփելով անցնող տարին` երեկ հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը` 2011 թ. դրական արդյունքը համարելով ՀԱԿ-կոալիցիա երկխոսությունը: Ըստ նրա, քաղաքական տարին ըստ էության ավարտված է, «եթե, իհարկե, ՀՀ նախագահը հրաժարական …
կարդալ ավելին– Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Դուք` Արմեն Գեւորգյանի եւ Միքայել Մինասյանի հետ միասին, ՀՀԿ նախընտրական շտաբում լինելու եք իր տեղակալը: ՀՀԿ գրասենյակում արդեն աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել, ի՞նչ վիճակում են նախընտրական շտաբի աշխատանքները: – Այս պահին ես չեմ կարող հստակ ինչ-որ պատասխաններ տալ, որովհետեւ մենք դեռեւս գտնվում ենք նախապատրաստական փուլում: Ընդհանրապես օրենսգիրքը երբեւիցե …
կարդալ ավելին– Վերջին շրջանում քննարկումների առիթ է դարձել «Հրազդան» մարզադաշտի տարածքում բարձրահարկ առեւտրի կենտրոն կառուցելու` «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի մտադրությունը: Նախքան այդ խնդիրը հրապարակայնացնելը այդ հարցի շուրջ խոսե՞լ եք Ա. Աղաբաբյանի հետ: – Եթե խնդիրը անձնական լիներ, կարելի էր քննարկել, բայց խոսքը մեր երկրի, ժողովրդի ունեցվածքի մասին է: Մի կառույցի, որը մեզ …
կարդալ ավելին«Երբ որեւէ ուժ կոնկրետ առաջարկություն է անում, ապա պետք է հետեւողական լինի, ոչ թե առաջարկությունները օդ կրակի ու սպասի, թե ով ինչ կպատասխանի»,- tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը: Ըստ նրա, ՀԱԿ-ին միանալու մասին ԲՀԿ-ին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ապագա չունի, պարզապես ՀԱԿ-ում ներքին ռեսուրսի պակաս կա, եւ նրանց …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՀՀԿ-ում անկումային տրամադրություններ են հասունացել ԱԺ նախագահի եւ փոխնախագահի պաշտոններում Սամվել Նիկոյանի եւ Էդուարդ Շարմազանովի ընտրվելու հետ կապված: Հայտնի է, որ ԱԺ նախագահ դառնալու ցանկություն ուներ նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ԱԺ-ում խոսում են, որ նա նեղ շրջանակներում հայտարարել է` եթե ինքը չդառնա ԱԺ նախագահ, Տիգրան Թորոսյանի նման, հնարավոր է, դուրս գա …
կարդալ ավելին