«Երբ որեւէ ուժ կոնկրետ առաջարկություն է անում, ապա պետք է հետեւողական լինի, ոչ թե առաջարկությունները օդ կրակի ու սպասի, թե ով ինչ կպատասխանի»,- tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հնարավոր համագործակցությանը: Ըստ նրա, ՀԱԿ-ին միանալու մասին ԲՀԿ-ին ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն ապագա չունի, պարզապես ՀԱԿ-ում ներքին ռեսուրսի պակաս կա, եւ նրանց պետք են նոր մարդիկ ու նոր համագործակցություն` իրենց ուժին նոր թափ հաղորդելու համար: «Պետք է հանգիստ վերաբերվել այդ հայտարարություններին, սա ընդամենը նախընտրական շրջան է, եւ քաղաքական ուժերը օգտագործում են ցանկացած միջոց` իրենց վարկանիշը պահելու համար»,- նշել է նա: