Նոր զեկույց

13/12/2011

«Մարտի 1»-ի գործով քննչական խումբն առաջիկա օրերին կհրապարակի գործի ընթացքի վերաբերյալ զեկույց: Այդ մասին երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը: Ըստ նրա, «Մարտի 1»-ի գործով հարցաքննվել են այն փոխոստիկանապետերը, որոնք համակարգել են 2008-ի մարտի 1-ին Ազատության հրապարակի եւ այնուհետեւ` «զանգվածային անկարգությունների վայրերում» Ոստիկանության գործողությունները: Սերժ Սարգսյանի` «Մարտի 1»-ի գործին վերաբերող հանձնարարականից հետո հարցաքննվել է մոտ 500 անձ: Ըստ քննչական խմբի նոր ղեկավար Վաղինակ Ճանազյանի` երեք անձերի մահվան դեպքերին առնչվող գործում ներկայումս կա կասկածելի չորս ոստիկան, ովքեր չեն ճանաչում իրենց մեղքը: Նրանց դեմ առաջադրված են մեղադրանքներ` զենքի հետ վարվելու կանոնները խախտելու վերաբերյալ: Նույն գործով հետախուզման մեջ է գտնվում քաղաքացի Վիրապ Մանուկյանը։