ԳՄ-ն փոխում են

13/12/2011

Հունվար կամ փետրվար ամիսներին տեղի ունենալիք ՀՀԿ հերթական համագումարում ընտրվելու է կուսակցության նոր գործադիր մարմինը: Մեր տեղեկություններով` 14 հոգուց բաղկացած ՀՀԿ ԳՄ-ում էական փոփոխություններ են լինելու: Ըստ ՀՀԿ-ում շրջանառվող խոսակցությունների` ներկայիս կազմից նոր ԳՄ-ում չեն լինելու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը եւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը: Ոմանք չեն բացառում անգամ, որ նոր ԳՄ-ում կարող են չընդգրկվել նաեւ ԱԺ արդեն նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀԿ-ի եզակի գաղափարական գործիչներից` Մուշեղ Լալայանը: Փոխարենը նոր ԳՄ են մտնելու ԱԺ գործող նախագահ Սամվել Նիկոյանն ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ նոր դեմքեր: Ի դեպ, ՀՀԿ-ն նախատեսում է հենց այդ համագումարով էլ ոչ պաշտոնապես ազդարարել նախընտրական արշավը: Մեր աղբյուրները չեն բացառում, որ հասարակության ուշադրությունը շեղելու կամ համակրանքը շահելու համար այդ շրջանում լինեն եւս մի քանի պաշտոնանկություններ: