Դեկտեմբերի 4-ին վարչապետ Տիգրան Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Ըստ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, երեկ նա հանդիպել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին: Քննարկումների առանցքում եղել են Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ համատեղ ծրագրերի վերաբերյալ հարցերը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մեր երկիրն ամբողջությամբ …
կարդալ ավելին«Սոցիոլոգիական հարցումներից, իմ դիտարկումներից, նախորդ ընտրությունների փորձը հաշվի առնելով` պիտի որ մոտավորապես նույն արդյունքները լինեն»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում` անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասել է ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը: «Հանրապետական կուսակցությունը, բնական է, որ պիտի լինի` մանդատներ վերցնի: Հանրապետական կուսակցության եւ «Բարգավաճ Հայաստանի», միջեւ է լինելու ձայների մեծ մասի պայքարը, եւ կարծում եմ, որ …
կարդալ ավելինԵրեկ Ֆրանսիայի վարչապետի ներկայացուցիչ Ադրիեն Կութեյրոն Լիբանանում հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ: Ըստ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած մամուլի հաղորդագրության, Կութեյրոն Եգիպտոս, ապա նաեւ Լիբանան էր այցելել` այդ երկրներում տեղի ունեցող իրադարձություններին ավելի մոտիկից ծանոթանալու եւ այդ շրջանակում քրիստոնյա համայնքի ներկայացուցիչների կարծիքը լսելու համար: Հանդիպման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, Վեհափառ …
կարդալ ավելինԵրեկ Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Սարգիս Հովհաննիսյանը, ով հայտնի է «Կադիլակ Սերոժ» մականունով, սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին երեկ տեղեկացրել է Երեւանի քաղաքապետի մամլո քարտուղար Շուշան Սարդարյանը: Երեկ, սակայն, տարօրինակն այն էր, որ օրվա ընթացքում, երբ արդեն հայտնի էր Ս.Հովհաննիսյանի պաշտոնանկության մասին լուրը, վերջինս համառորեն հերքում էր` ասելով, թե նման …
կարդալ ավելին«Քվեարկությունն, ընդհանուր առմամբ, լավ է կազմակերպվել, սակայն ընտրական գործընթացի որակն ակնհայտ վատթարացել է քվեաթերթիկները հաշվելու ժամանակ, որն ուղեկցվել է խախտումներով ու մեքենայություններով, ներառյալ` քվեաթերթիկների լցոնման լուրջ դեպքերը»: Որքան ծանոթ տեքստ: Այն բոլորս գիտենք գրեթե բերանացի: Քանի որ լսում ենք յուրաքանչյուր համապետական նշանակության ընտրությունից հետո` խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ: Տեքստի հեղինակները ԵԱՀԿ դիտորդներն են, ովքեր, գրեթե վստահ …
կարդալ ավելինՈստիկանության համակարգում շարունակվում են պաշտոնանկությունները: Երեկ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Գյումրիի ոստիկանապետ Արթուր Բաչախչյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Ախուրյանի ոստիկանապետ Վահրամ Ենգոյանը: Ախուրյանի ոստիկանապետ է նշանակվել Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, ում նկատմամբ նախկինում քրեական գործ էր հարուցվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար: Ամասիայի ոստիկանապետ է նշանակվել Աշոցքի ոստիկանապետը:
կարդալ ավելին«Երբ ԲՀԿ-ն համոզիչ հաղթանակի հասավ Իջեւանի քաղաքապետի ընտրություններում, ծավալվեցին այդ իրադարձությունները, ինչը ԲՀԿ-ի ներկայացուցիչները բնութագրում են որպես վհուկների որս»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: «Եթե Գ.Ծառուկյանն այս համընդհանուր սոցիալական դժգոհության ֆոնին ընկալվի որպես Ս.Սարգսյանի հակառակորդ, այլ ոչ թե ընդամենը «երրորդ ուժ», ապա …
կարդալ ավելինԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը հաջորդ շաբաթ լսումներ է անցկացնելու ղարաբաղյան եւ այլ չկարգավորված հակամարտությունների վերաբերյալ: Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, «Հակամարտությունները Կովկասում. զարգացման հեռանկարները» խորագրով լսումները տեղի են ունենալու դեկտեմբերի 7-ին: Լսումներին մասնակցելու են վերլուծաբաններ, պաշտոնատար անձինք, ամերիկացի սենատորներ, Կարնեգի հիմնադրամի փորձագետ Թոմաս դե Վաալը եւ այլք: Միջոցառման ժամանակ քննարկվելու են հակամարտությունների հետ կապված ներկայիս իրադրությունը, գործոնները, …
կարդալ ավելինԱրմավիրի մարզի Նոր Կեսարիա համայնքի նորընտիր գյուղապետ, արդեն նախկին ԲՀԿ-ական Հրայր Գալստյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հաստատել է, որ նախօրեին Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) անդամագրվելու դիմում է գրել: Հիշեցնենք, որ կիրակի օրը կայացած ընտրություններից մի քանի օր առաջ Հրայր Գալստյանը դուրս էր եկել «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցությունից եւ ընտրվելուց անմիջապես հետո ՀՀԿ-ին անդամագրվելու որոշում կայացրել: Ըստ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` դեկտեմբերի 1-ին, օրվա երկրորդ կեսին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ անցկացրել է շուրջ երկու ժամ: Երեկ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանից մեր թղթակիցը փորձել է տեղեկանալ, թե որն է եղել այդ այցի պատճառը: Ս.Սարգսյանը առողջական ինչ-որ խնդիրնե՞ր ունի, եւ ինչ-որ բուժզննությո՞ւն է անցել: «ՀՀ նախագահը առողջության հետ կապված խնդիրներ …
կարդալ ավելինՆախօրեին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստում կայացված որոշման համաձայն` երկուշաբթի օրը ԱԺ նախագահ է դառնալու ներկայիս փոխնախագահ Սամվել Նիկոյանը, իսկ վերջինիս փոխարինելու է ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Այս նշանակումների հետ կապված արդեն բավականաչափ գնահատականներ հնչել են, եւ ավելորդ է նույնիսկ քննարկել, թե որքանո՞վ է, ասենք, նույն «նպատակասլաց» Շարմազանովը …
կարդալ ավելին«Եթե ինձ կհարցնեն, ես կարծում եմ, որ պետք է խորհրդարան գան կամ լուրջ քաղաքական գործիչները, կամ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ: Կան տեսակետներ, թե պետք է բուհն ավարտեն եւ տնտեսագետներ ու իրավաբաններ գան Ազգային ժողով: Ես կարծում եմ, որ խորհրդարանը քաղաքագետների տեղն է: Ցավով պիտի նշեմ, որ մեր խորհրդարանում մատների վրա կարելի է հաշվել նրանց, որոնք քաղաքական …
կարդալ ավելինԴեկտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Հանդիպումից հետո դեսպանը ԱՄՆ կառավարության կողմից նվիրատվության կարգով 150.000 դոլար արժողությամբ գրասենյակային եւ համակարգչային նոր սարքավորումներ է հանձնել ՀՀ ոստիկանությանը, որոնք օգտագործվելու են Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կիբերհանցավորության եւ թմրամիջոցների դեմ պայքարի ստորաբաժանումների կողմից: Սարքավորումները ներառում են գրասենյակային եւ դյուրակիր …
կարդալ ավելինՄեկնաբանելով ԱԺ «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացված «Գաղտնազերծման» մասին օրինագիծը` ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը «Արմենպրեսին» ասել է. «Կարծիք է ստեղծվում, որ նման նախաձեռնությամբ հանդես եկողները խորությամբ չեն ընկալում ՀՀ անվտանգության մարմինների դերն ու նշանակությունը, պատկերացում չունեն, թե նման նախաձեռնությունն ինչ հետեւանքներ կարող է ունենալ անվտանգության համակարգի եւ հետեւապես` պետության համար: Մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում` …
կարդալ ավելին– Ձեր կարծիքով` պատահականությո՞ւն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ծավալվող այս իրադարձությունների շղթան: Թմրամիջոցներ պահելու կասկածանքով ձերբակալվում են այդ կուսակցության անդամները կամ համակիրները: – Այն բանից հետո, երբ ԲՀԿ-ն համոզիչ հաղթանակի հասավ Իջեւանի քաղաքապետի ընտրություններին, ծավալվեցին այդ իրադարձությունները, ինչը ԲՀԿ-ի ներկայացուցիչները բնութագրում են որպես վհուկների որս: Իսկ այդ հաղթանակը շատ կարեւոր արդյունք է եւ հերթական …
կարդալ ավելին«Համոզված եմ, որ Հայաստանի իշխանությունն այնքան քաղաքական կամք ունի, որ երբեք չի իրականացնում վհուկների որս»,- երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով օրերս ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը` «նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալելու եւ վհուկների որս չսկսելու» վերաբերյալ: «ՀՀ քաղաքական իշխանությունը ամեն ինչ անում է, որպեսզի Սահմանադրության պահանջը, այն է` իշխանությունների …
կարդալ ավելին«Ես որեւէ անձը հաստատող փաստաթուղթ չունեմ եւ չեմ կարողանում ստանալ»,- երեկ կայացած ասուլիսում ասել է ֆրանսահայ ազատամարտիկ, նախկին Քաղբանտարկյալ Սարգիս Հացպանյանը: «Այս տարվա հունիս ամսին ՀՀ Ոստիկանության անձնագրային վարչության պետ, Ոստիկանության գնդապետ Ն. Մուրադխանյանը ինձ ասաց, որ կտրամադրի կեցության կարգավիճակ երեք շաբաթվա ընթացքում, սակայն հետո խաբեց` հասկացնելով, թե իբր վերեւներից են կարգադրել: Պարզվում է` ես …
կարդալ ավելինՍյունիքի մարզպետարանը շարունակում է հերքել նոյեմբերի 14-ին Երեւանի «Արմենիա- Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի ժամանակ մարզպետ Սուրեն Խաչատրյանի պահվածքը: Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում գործարար Սիլվա Համբարձումյանի գրավոր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ` նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Գործարարի փոխանցմամբ` մարզպետը հարվածել է իր գլխին: «Ես մարզպետի հետ երկար …
կարդալ ավելինԱյն կանայք, ովքեր Հայաստանում ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, զբաղվում են: Հայաստանյան իրականությունն այնպիսին է, որ մեր երկրում քաղաքականությամբ ստիպված են զբաղվել անգամ այն կանայք, ովքեր դա անել բացարձակ չեն ցանկանում: Բացի Սահմանադրությունից, ուր հիշեցվում է` կանայք եւ տղամարդիկ հավասար են, կանանց դերը քաղաքականության մեջ ամրագրված է նաեւ ՀՀ Ընտրական նոր օրենսգրքով: Ըստ այդմ` նախատեսված է …
կարդալ ավելինԷդուարդ Շարմազանովի փոխարեն` ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության քարտուղարի համար շրջանառվում են նույն խմբակցության անդամներ Գագիկ Մելիքյանի եւ Հովհաննես Սահակյանի անունները: Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո ԱԺ նախագահի հավանական թեկնածու է համարվում փոխնախագահ Սամվել Նիկոյանը, իսկ փոխնախագահի հավանական թեկնածու` Է.Շարմազանովը: Փոխնախագահ դառնալուց հետո վերջինս հավանաբար կպահպանի ՀՀԿ մամլո խոսնակի պարտականությունները: Երեկ նաեւ պարզ …
կարդալ ավելին