Մեր տեղեկություններով` դեկտեմբերի 1-ին, օրվա երկրորդ կեսին նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ անցկացրել է շուրջ երկու ժամ: Երեկ նախագահի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանից մեր թղթակիցը փորձել է տեղեկանալ, թե որն է եղել այդ այցի պատճառը: Ս.Սարգսյանը առողջական ինչ-որ խնդիրնե՞ր ունի, եւ ինչ-որ բուժզննությո՞ւն է անցել: «ՀՀ նախագահը առողջության հետ կապված խնդիրներ չունի: «Նաիրի» բժշկական կենտրոն այցելության նպատակն ընդամենը պլանային բուժզննում էր: Արդեն առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կրկնում եմ, որ ցանկացած մարդ պետք է պարբերաբար բուժզննում անցնի»,- պատասխանել են նախագահականից: