«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ արձագանքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխան նամակին: Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 15 կետից բաղկացած առաջարկ էր հղել Ս. Սարգսյանին` ընտրություններն ազատ եւ արդար կազմակերպելու վերաբերյալ, ինչին ՀՀԿ-ն արձագանքել էր անցած ուրբաթ օրը: «Մեր տարակուսանքն ենք հայտնում Րաֆֆի Հովհաննիսյանի նոյեմբերի 21-ի պաշտոնական նամակին ի պատասխան` ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի …
կարդալ ավելին«Ակնհայտ է, եւ դա նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթում արծարծվում էր, որ կա հասարակական պահանջ` երրորդ բեւեռի ձեւավորման, եւ այդ երրորդ բեւեռի ձեւավորումը, չնայած որ վաղուց հասարակական պահանջ էր, չգիտես ինչու, Լեւոն Տեր-Պետրոսյանը պատկերացնում է, որ պետք է լինի իշխանական բեւեռում,- անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանի` ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին վերջին հանրահավաքում հնչած հայտարարություններին, ասել …
կարդալ ավելինՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասին իր վերջին հայտարարությամբ բավականին հետաքրքիր ու հակասական իրավիճակ է առաջացրել քաղաքական դաշտում: Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին հանրահավաքի ժամանակ նա հայտարարեց, թե` «եթե պարզվի, որ ԲՀԿ-ն անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել իրապես արդար ու օրինական ընտրություններ անցկացնելու համար, ապա, իմ կարծիքով, Հայ ազգային կոնգրեսն այդ …
կարդալ ավելին«Ես հավատում եմ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցմանը»,- երեկ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Անդրադառնալով ԼՂ հայկական եւ ադրբեջանական համայնքների միջեւ կայանալիք հնարավոր հանդիպմանը, նա ասել է, թե այդ հանդիպումից հետո հնարավոր կլինի շփման գծում նվազեցնել միջադեպերը. «Ես աջակցում եմ կողմերի միջեւ բոլոր հանդիպումներին: Կարծում եմ` ինչքան շատ հանդիպումներ …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի համագործակցության եւ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հետ կապված հարցեր: Եվրոպացի պաշտոնյային ընդունել է նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ` …
կարդալ ավելինՎրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հույս ունի, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան էլ ավելի կամրապնդի երկու երկրների հարաբերությունները: Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը նոյեմբերի 29-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Վրաստան: «Հուսով ենք, որ այս այցն էլ ավելի կամրապնդի մեր ամուր հարաբերությունները»,- ասել է նա: Ն. Կալանդաձեի խոսքով` Ս. Սարգսյանի այցը Վրաստան Միխայիլ Սահակաշվիլիի` 2011թ. …
կարդալ ավելինՔաղաքական գործիչների վարքագծից ակնհայտ է` նրանք հասարակությանը ակնհայտորեն թուլամիտ են համարում: Հակառակ դեպքում` խոսելուց կամ գործելուց առաջ իրենց հաշիվ կտային: Սպասում էինք` ինչպես կարձագանքի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հերթական արարքին երկրի նախագահը: Վերջինս, ճիշտ է, արձագանքեց, սակայն` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակին: Նամակագիրն ընդամենը մեջբերել էր Սերժ Սարգսյանի` ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու ցանկությունը` …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է Երեւանում անցկացվող ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստին, որտեղ հանդես է եկել նաեւ ողջույնի խոսքով: Նիստին ներկա են եղել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եւ Շեյխ-ուլ-Իսլամ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն: Ս. Սարգսյանն իր խոսքում նշել է. «Խորհրդանշական է, որ այս …
կարդալ ավելինԱդրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Քըլըչը երեկ հերթական հայտարարությունն է արել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առնչությամբ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` Քըլըչը հայտարարել է, թե առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման` հայ-թուրքական սահմանը չի բացվելու: «Քանի դեռ չեն ազատագրվել ադրբեջանական հողերը, հայ-թուրքական սահմանը չի բացվելու»,- ասել է թուրք դիվանագետը:
կարդալ ավելինԵրեկ «Փարվանա» ռեստորանում ՀՀԿ-ականները ժամը 18:30-ից տոնում էին Տարոն Մարգարյանի` Երեւանի քաղաքապետ նշանակվելու փաստը: Մեր տեղեկություններով` հրավիրված են եղել թվով 1100 ՀՀԿ-ականներ: Ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
կարդալ ավելինՆոյեմբերի 28-ին, ժամը 12:00-ին տեղի է ունենալու ԱԺ արտահերթ նիստ: Նման նիստի նախաձեռնությամբ երեկ հանդես է եկել ՀՀ կառավարությունը` 2012թ. պետբյուջեի կատարումն ապահովող հարկային եւ հարակից օրենքների փոփոխությունների նախագծերը քննարկելու նպատակով: Նիստի օրակարգում ընդգրկված են մոտ երեք տասնյակ հարցեր:
կարդալ ավելինԱդրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը երեկ հայտարարել է, թե առաջիկա ընտրությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում, ինչպես նաեւ` Հայաստանում եւ Ադրբեջանում, չեն կարող խանգարել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին: «Հայտարարություններն այն մասին, թե ընտրությունները կարող են խանգարել բանակցային գործընթացին, իրականությանը չեն համապատասխանում: Ընտրություններ պարբերաբար անցկացվում են բոլոր երկրներում, սակայն այդ պետությունների դիրքորոշումները, անկախ արդյունքներից, չեն փոփոխվում: …
կարդալ ավելինՊաշտոնական այցով Դանիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Արտաքին քաղաքականության ասոցիացիայում տեղի ունեցած միջոցառումից հետո` լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայից հնչող հայտարարություններին, թե` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ ոչ բոլոր հարցերի շուրջ էր պայմանավորվածություն ձեռք բերվել, ասել է. «Նման հայտարարություններն առնվազն տարակուսանք են առաջացնում. արդյոք Թուրքիան բոլոր համաձայնագրե՞րն է ստորագրում առանց վերջնական համաձայնեցման, կամ ինչո՞ւ …
կարդալ ավելինԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Գորան Լենմարկերը` անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին, հայտարարել է, թե եկել է հիմնախնդրի կարգավորման ժամանակը: Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկայիս բանակցային գործընթացը, Լենմարկերն ասել է. «Նախեւառաջ, ես կարծում եմ, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ժամանակը եկել է: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը պետք է հասարակական քննարկումների …
կարդալ ավելինԵրեկ Ազատության հրապարակում կայացավ Հայ ազգային կոնգրեսի հերթական եւ այս տարվա վերջին հանրահավաքը, որն, ըստ էության, ուրվագծեց այն գործընթացները, որոնք ՀԱԿ-ը ցանկանում է զարգացնել առաջիկայում` 2012թ. ԱԺ ընտրություններից առաջ: Խոսքն ամենեւին նախապես այդքան գովազդված «Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հռչակագրի» մասին չէ, որը երեկ «ընդունվեց» հանրահավաքի մասնակիցների կողմից: Այն, ինչպես եւ սպասվում էր, վաղուց հայտնի իրավական …
կարդալ ավելինՆոյեմբերի 24-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի 14-րդ հեռուստամարաթոնի ընթացքում Արցախի ջրամատակարարման համար հավաքագրվել է 12 մլն 286 հազար 478 դոլար: Հիշեցնենք, որ 2010թ. կազմակերպված հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել էր ավելի քան 20 միլիոն դոլար: Հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Հասմիկ Գրիգորյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ թեեւ հեռուստամարաթոնն առավոտյան ավարտվել է, սակայն հետմարաթոնյան աշխատանքները կշարունակվեն մինչեւ …
կարդալ ավելինԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Գորան Լենմարկերը APA գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե Եվրոպան հարավկովկասյան երեք երկրներին` Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին, պետք է Եվրամիությանն անդամակցելու հեռանկար առաջարկի: «Իմ կարծիքով` եկել է ժամանակը, որպեսզի Հարավային Կովկասի երեք երկրներին` Վրաստանին, Հայաստանին եւ Ադրբեջանին, պաշտոնապես ԵՄ անդամակցության հեռանկար առաջարկեն»,- ասել է Լենմարկերը:
կարդալ ավելին«ՀԱԿ-ի համար Հայաստանի արտաքին քաղաքականության անկյունաքարային խնդիրներն են ԼՂՀ խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը»,- երեկ «Կուսակցությունների արտաքին քաղաքական օրակարգը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը: Նա նշել է, որ իշխանության գալու պարագայում ՀԱԿ-ն իրականացնելու է միջազգային կառույցների հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունները, այլ ոչ թե զբաղվելու է իմիտացիայով, ինչպես ներկայումս է …
կարդալ ավելինՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ով նախօրեին խոստացել էր երեկ` ՀԱԿ-ի հանրահավաքի օրը, առավել խիստ ռեժիմ կիրառել, քան նախկին հանրահավաքների ժամանակ է եղել, ըստ էության` իրականացրեց խոստումը: Մարզերից Երեւան եկող ճանապարհները երեկ առավոտից փակ էին: Իսկ արդեն երեկոյան` հանրահավաքի ժամանակ, ժամը 19:00-ի սահմաններում Ազատության հրապարակի լուսավորությունն անջատվեց: Երեկ առավոտից ՀՀ ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները պաշարել …
կարդալ ավելին«Իջեւան քաղաքում ընտրությունների արդյունքը հայ հասարակության հաղթանակն է, այլ ոչ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, որն ընտրություններում միայն կատալիզատորի դեր է խաղացել»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` անդրադառնալով Իջեւանի քաղաքապետի ընտրություններին, որոնց ընթացքում հանրապետական թեկնածուն պարտություն կրեց: Հիշեցնենք, որ Դ. Հակոբյանը եւս ակտիվորեն սատարում ԲՀԿ-ական թեկնածու, արդեն գործող քաղաքապետ Վարդան Ղալումյանին, …
կարդալ ավելին