Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ՀԱԿ-ի իրազեկումը` նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ: Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ` ընդունվել է ի գիտություն ՀՀՇ կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի իրազեկումը` այս տարվա նոյեմբերի 25-ին Ազատության հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ:
կարդալ ավելինՀոլանդական հեղինակավոր «De Volkskrant» օրաթերթին տված հարցազրույցում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի վերաբերյալ հարցին, ասել է, թե «1915 թ. վերաբերյալ պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունները, փաստորեն, փորձ են` հարցականի տակ դնել Ֆրանսիայի, բազմաթիվ այլ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Դա ոչ այլ ինչ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, ԱԺ այլեւս նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով երեկ հաստատել է իր հրաժարականի դիմումը, գտնվում է Դուբայում եւ Հայաստան կվերադառնա մեկ շաբաթ հետո: Դուբայում է նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` նախագահ Սերժ Սարգսյանը առայժմ մտադիր չէ աշխատանքից ազատել որեւէ մարզպետի: Խորհրդարանական ընտրություններից առաջ որեւէ մարզպետի փոփոխությունը կարող է տվյալ մարզում անդրադառնալ ՀՀԿ-ի քվեների վրա: Նոր մարզպետը դժվար թե հասցնի մի քանի ամսում վերահսկողություն սահմանել մարզային բոլոր վարչական ռեսուրսների, համայնքների ու դրանց ղեկավարների նկատմամբ: Դա է պատճառը, որ Ս.Սարգսյանն անտեսեց «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ …
կարդալ ավելինԵրեկ «ՀայՌուսգազարդը» հետաքրքիր համաձայնագիր է ստորագրել հայաստանյան երկու բանկի հետ: Խոսքը վերաբերում է սպառված բնական գազի դիմաց վճարումների նոր մեխանիզմի կիրառմանը: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Կարեն Մովսեսյանի խոսքով, ընկերության կողմից նախաձեռնած այս ծրագրի գաղափարը հետեւյալն է. գազ սպառող բաժանորդները, օգտվելով բանկի կողմից տրամադրվող վարկային գծից, հնարավորություն են ստանում տարվա ընթացքում գազի սպառման դիմաց վճարումները …
կարդալ ավելին«Ժողովուրդը թող չսպասի, որ վաղը Սերժ Սարգսյանը կհեռացնի բոլոր քաղաքական պաշտոնյաներին, որովհետեւ նրանք բիզնես ունեն: Այդ տարանջատումը մի օրում չի կարող լինել, դա պետք է սահուն եւ անցնցում լինի»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը` անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակարգից: Նրա խոսքով, …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մամուլի քարտուղար Արամ Անանյանը երեկ հայտարարել է, որ Տ. Սարգսյանը երեկ միջնորդությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն, որպեսզի ուսումնասիրվեն քաղաքացի Հարություն Առաքելյանի հայտարարությունների մեջ նշված պնդումները, եւ հայտարարությունների համաձայն հարուցվի քրեական գործ: Հիշեցնենք, որ Հ. Առաքելյանը Տ. Սարգսյանին մեղադրում է 31 մլն դոլար յուրացնելու մեջ:
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրների համաձայն, առաջիկայում շարունակվելու են վերջին օրերին ընդհատված պաշտոնանկությունները, եւ դրանք ներկայացվելու են «նոր լույսի ներքո»: Մասնավորապես, այս օրերին իշխանական վերնախավում խոսում են «Օրինաց Երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի` Ազգային անվտանգության քարտուղարի (ԱԽՔ) պաշտոնից ազատման մասին: Ըստ շրջանառվող տեղեկությունների, դա նման է լինելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը, այն իմաստով, որ Բաղդասարյանը հայտարարելու է, …
կարդալ ավելինԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, համաձայն ԱԺ կանոնակարգի, երեկ կրկնել է իր հրաժարականի դիմումը, ինչը նշանակում է, որ նա այլեւս ԱԺ նախագահ չէ: Համաձայն շրջանառվող լուրերի` ԱԺ նախագահի թափուր պաշտոնն առաջիկա 5 ամիսների ընթացքում կվերապահվի ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Սամվել Նիկոյանին, ով երեկվանից համարվում է ԱԺ նախագահի պաշտոնակատար: ՀՀԿ-ն, որը փաստացի պետք է որոշի նաեւ ԱԺ փոխխոսնակի …
կարդալ ավելինԵրեւանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից ազատել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Էդուարդ Մուշեղյանին (Կյաժ Էդո): Վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մուշեղյանի տեղակալը` Հրայր Անտոնյանը, ով տարիներ շարունակ աշխատել է Արաբկիրի թաղապետարանի կոմունալ բաժնում: Է. Մուշեղյանն այդ պաշտոնին էր նշանակվել նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի եղբոր հետ ունեցած մտերիմ հարաբերությունների, ինչպես նաեւ` Արարատյան հայրապետական թեմի …
կարդալ ավելինՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ադրբեջանցի դիպուկահարների գործողությունները դատապարտել է: Նա ցավակցել է նահատակված հայ զինվորների ընտանիքներին, միաժամանակ վերահաստատել հակամարտությունը խաղաղ միջոցներով լուծելու իր երկրի դիրքորոշումը. «Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում տալու հարցում: Մենք դատապարտում ենք շփման գծի երկայնքով տեղի ունեցած միջադեպերը եւ մեր ցավակցությունն ենք …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, Վլադիմիր Գասպարյանի` ՀՀ ոստիկանապետ նշանակվելուց հետո, մի քանի օր առաջ ԱՄՆ կառավարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՀՀ ոստիկանությանը տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական օժանդակությունը: Այն դեպքում, երբ դեռ մայիս-հունիս ամիսներին, ՀՀ-ում ԱՄՆ արդեն նախկին արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը հրաժեշտից առաջ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ԱՄՆ-ի …
կարդալ ավելին– Քաղաքական շրջանակներում համոզմունք կա, որ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին մի քանի աղմկոտ պաշտոնանկություններն իրականացրեց, որովհետեւ այդ պաշտոնյաներն ինչ-որ կերպ կապ ունեին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ-ի հետ: Այսպիսով նա առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ին ապահովվե՞ց «տհաճ» անակնկալներից: – Պարտադիր չէ, որ այն մարդիկ, ովքեր ընտրություններից հետո պաշտոնների են նշանակվել, 5 տարի պաշտոնավարեն: Կան ծրագրային …
կարդալ ավելինԱԱԾ Քննչական վարչությունում ավարտվել է թվով 3 անձանց կողմից պետական դավաճանություն կատարելու, եւս 3-ին` հանցագործության մասին չհայտնելու դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը: Քրգործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը: ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդմամբ` մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, …
կարդալ ավելինԿարնեգի Հիմնադրամի Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրի ավագ հետազոտող Թոմաս դե Վաալը իր` «Հայաստանի բնակչության արտահոսքը» հոդվածում գրել է, որ` չնայած աշխարհն անցած շաբաթ նշեց իր յոթմիլիարդերորդ բնակչի ծնունդը, սակայն որոշ երկրներում բնակչության թվի պակաս կա: Նրա դիտարկմամբ` դրանք մեծամասամբ նախկին խորհրդային երկրներն են, որոշներում, ինչպես, օրինակ, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում, խնդիրը ծնելիության մակարդակն է, որոշներում` …
կարդալ ավելին«Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) վարկանիշի մասին օբյեկտիվ պատկեր կազմելու համար բավական է հիշել նախագահական ընտրություններից մեկ օր առաջ Արթուր Բաղդասարյանի ստանձնած պաշտոնն ու դրան հաջորդած Մարտի մեկը: Հնարավոր չէ ժխտել, որ մինչեւ նախագահական ընտրություններ այս կուսակցության վարկանիշն իրոք բարձր էր, սակայն այսօր այս կուսակցությունից մնացել են միայն մի քանի պատգամավորներն ու քաղաքի (գուցե նաեւ` մարզերի) …
կարդալ ավելին«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ պաշտոնական նամակ է հղել ՀՀ եւ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին, որտեղ առաջարկել է այն հիմնաքայլերը, որոնք անհրաժեշտ են իրականացնել ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար: «ա) Ձեր եւ պետական գործող բոլոր պաշտոնյաների հրաժարումը բարձր ուսումնական հաստատությունների հոգաբարձուների խորհրդի նախագահի ու համապատասխան այլ պաշտոններից, բ) Բուհերի ուսումնական խորհուրդների ապակուսակցականացումն ու …
կարդալ ավելինՀՅԴ-ն Փարիզում հայտարարություն է տարածել` կոչ անելով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` քննադատել Ֆրանսիայի արտգործնախարար Ալեն Ժյուպեի` Թուրքիայում արված հայտարարությունը` Հայոց Ցեղասպանության հարցը քննարկելու համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, ինչպես նաեւ շտապ ընդունել օրենք Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու վերաբերյալ: ՀՅԴ-ի հայտարարության մեջ ասվում է. «ՀՅԴ-ն տեղեկացել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեի` Թուրքիայում արված հայտարարության մասին` …
կարդալ ավելինԵրեկ երեկոյան ՀՀ կառավարության Լրատվական վարչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի` Հարություն Առաքելյանը «փորձ է անում շանտաժի ենթարկել եւ սպառնալ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին»: «Արդարադատության նախարարությունը ֆաքսի միջոցով ստացել է մի գրություն, որում փորձ է կատարվում սպառնալ եւ շանտաժի ենթարկել ՀՀ վարչապետին եւ արդարադատության նախարարին: Ըստ ամենայնի, այդ հաղորդագրությունն ուղարկվել …
կարդալ ավելին«Չափազանց կարեւոր է, որ պետությունը բոլոր հնարավոր ջանքերը գործադրի` երաշխավորելու ուժի կիրառումը` օրենքի սահմաններում եւ խիստ համաչափության մեջ»,- երեկ ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆսթրան: Ըստ նրա` ոչ պատշաճ եւ անհամաչափ ուժի կիրառումը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների ոտնահարման, այլ նաեւ հանրության կողմից վստահության կորստի, որն անմիջականորեն կանդրադառնա արդյունավետ ոստիկանական …
կարդալ ավելին