քաղաքականություն

Նախարարը շարիկ էր գլորում

17.11.2011

Ազգային ժողովի գրեթե դատարկ դահլիճում երեկ շարունակվել է բյուջեի քննարկումը: Բառիս բուն իմաստով մի քանի պատգամավորներ եւ նախարարներ էին մասնակցում երկրի կարեւորագույն տնտեսական փաստաթղթի քննարկմանը: Այդ պահին լրագրողներն արձանագրել են, թե ինչպես է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը ipad-ով խաղում` շարիկներ գլորում: Նախարարի` շարիկ գլորելու փաստը արձանագրող տեսանյութը կայքէջում տեղադրել էր նաեւ …

կարդալ ավելին

Ընտրողների հետ հանդիպմա՞ն է

17.11.2011

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականը պատգամավորներին ներկայացնելուց հետո այլեւս Նիստերի դահլիճ չի մտել: Նա ԱԺ եկել է, բայց դահլիճ չի իջել: Քառօրյա նիստերը վարելու ողջ ծանրությունն ընկել է ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանի վրա: Ինչո՞ւ Հ.Աբրահամյանը չի վարում նիստերը, չէ՞ որ նա դեռ ԱԺ նախագահ է: «Նա մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է, հավանաբար իր ընտրողների …

կարդալ ավելին

Լիսկան պատժվելո՞ւ է

17.11.2011

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ գործարար Սիլվա Համբարձումյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, երեկ ասել է. «Միջադեպը գնահատում եմ վատ: Այն, որ քրեական գործ է հարուցված, խոսում է այն մասին, որ երկրում ոչ ոք անպատասխանատու չպետք է մնա: Չեմ ուզում միջամտել նախաքննությանը, թող նախաքննությունն ընթանա, մեղավորները պատժվեն»,- henaran.am-ին ասել է …

կարդալ ավելին

«Վարչապետը սուտ ա խոսում»

17.11.2011

Վարչապետ Տիգրան Սարգսյանի «ալկոհոլային դեբյուտը» կարծես շարունակություն է ստանում` ընդ որում, հենց իր` Տիգրան Սարգսյանի թեթեւ ձեռքով: Ներեցեք` խոսքով: Անցած շաբաթ, երբ տարածվեց հայտնի տեսանյութը, մենք նույնիսկ չանդրադարձանք դրան` մտածելով, որ մարդ է` խմել է, եւ չարժե դա պատմություն դարձնել: Սակայն Տ. Սարգսյանն ինքն ամեն ինչ անում է, որպեսզի այդ պատմությունը ոչ միայն չմոռացվի, այլ …

կարդալ ավելին

Հեռախոսով

17.11.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հետ: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի նախագահի` Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր: Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի նախագահները զրուցել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես` մտքեր փոխանակել ենթակառուցվածքային եւ ընթացիկ տնտեսական …

կարդալ ավելին

Դատապարտեցեք զմիմեանս

17.11.2011

Երեկ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադաձել է նոյեմբերի 14-ին «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի «հերոսություններին», երբ վերջինս` հարձակվելով գործարար Սիլվա Համբարձումյանի վրա` հարվածել էր նրան: Տ. Սարգսյանն ասել է, թե գնահատականները պետք է տալ հարուցված քրեական գործի քննության ավարտից հետո: Իսկ դիտարկմանը, թե Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեպքում վերջինս ստիպված եղավ հրաժարական տալ, …

կարդալ ավելին

Փոքր սենյակ… ու երկնուղեշ փայտեր երկու

17.11.2011

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի օրն իր հրաժարականի ելույթը կարդալուց հետո դուրս է եկել խորհրդարանի Նիստերի դահլիճից ու այլեւս չի վերադարձել: Մինչդեռ խորհրդարանի ղեկավարի պաշտոնից հրաժարվելուց հետո նա շարունակում է մնալ պատգամավոր` ընդ որում, մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր: Բացի այդ, քանի դեռ նա երկրորդ անգամ չի հնչեցրել իր հրաժարականը, շարունակում է կատարել ԱԺ նախագահի …

կարդալ ավելին

Հարբած ելույթ` պաթոսով

17.11.2011

ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի կարծիքով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Երիտասարդության համաշխարհային օրվան նվիրված համերգի ժամանակ փորձել է «պաթոսով» ելույթ ունենալ, ինչը սխալ է ընկալվել: «Վարչապետի ելույթի հետ կապված զարմանում եմ, որ նման կերպ ընկալվեց, քանի որ ես լսել եմ այդ ելույթը, եւ ես տեղյակ եմ, որ նա այդ օրը պետք է երիտասարդության առջեւ պաթոսով ներկայանար, …

կարդալ ավելին

«Այս ճանապարհով մենք հեռու չենք կարող գնալ»

17.11.2011

ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը երեկ 2012թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, որ պետք է հարցադրումներ արվեին 2007թ. նախընտրական ծրագրերի եւ խոստումների հետ կապված, եւ արդյո՞ք այդ թվականին ԱԺ-ում ներկայացված կառավարության ծրագիրն իր նպատակին հասել է, արդյո՞ք Հայաստանը` ֆինանսատնտեսական տարածաշրջանային կենտրոն, մշակութային տարածաշրջանային կենտրոն եւ նման այլ ծրագրերը մնացել են, թե՞ տեղափոխվում են այլ ժամանակահատված. …

կարդալ ավելին

ԲՀԿ-ամետ պետը հեռացվել է

17.11.2011

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ աշխատանքից ազատվել է Քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերով քննչականի պետ Կարեն Կարապետյանը: Որոշ կայքերի հաղորդմամբ` Կարապետյանը ոստիկանական համակարգում եղել է ակնհայտ ԲՀԿ-ամետ հայացքներ ունեցող միակ պետը:

կարդալ ավելին

Մտածելու բաներ կա՞ն

17.11.2011

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի խոսքով` Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելը տգեղ երեւույթ էր: Միաժամանակ նա նշել է. «Ինչի՞ց է դա ծնվել, մի քիչ մտածելու բաներ կան: Քրեական գործ է հարուցվել, եւ երբ մանրամասները լինեն, կարծում եմ, ավելի լուրջ եւ ճիշտ կարելի է մեկնաբանել»,- «Ա1+»-ին ասել է Լ. Ալեքսանյանը: Հարցին, …

կարդալ ավելին

Միայն քեֆերի ժամանակ

17.11.2011

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը երեկ ԱԺ-ում հայտարարել է, թե չի հավատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իշխանությունները ցանկանում են կառուցել մի հասարակություն, որի կենտրոնում մարդն է եւ նրա կարողությունների բացահայտումը: «Այո, չեմ հավատում, որովհետեւ անցնող չորս տարիների ընթացքում ՀՀ ամենաբարձր քաղաքական ամբիոնից բազմաթիվ հաստատումներ ենք լսել, որոնք իրապես ոչ մի կապ չունեն …

կարդալ ավելին

Այլեւս չեք ժպտա

17.11.2011

ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արա Նռանյանը երեկ ԱԺ-ում 2012թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է, թե այն հիմնականում ծառայում է քաղաքական մեծամասնությանը: «Այսօր ովքեր իշխանության են, պարտավոր են պատասխանատվություն կրել նաեւ նրանց նկատմամբ, ովքեր նրանց չեն ընտրել: Հակառակ դեպքում կլինեն անկանխատեսելի հետեւանքներ, եւ այն ժպիտները, որոնք ես տեսնում եմ դահլիճում քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների մոտ, այլեւս չեն …

կարդալ ավելին

«Նախագահն ինչ անում է՝ ճիշտ է անում»

17.11.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անցած շաբաթ գործարարների հետ հանդիպման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց այն մասին, թե «գործարարությունը պետք է հետեւողականորեն տարանջատվի պետական համակարգից եւ իշխանությունից»: Ս.Սարգսյանի այս միտքն անցած մի քանի ամիսներին շրջանառվում էր Հանրապետական կուսակցության տարբեր տրամաչափի պաշտոնյաների կողմից: Հատկապես ՀՀԿ-ական պատգամավորներն անընդհատ հայտարարություններ էին անում, թե հաջորդ գումարման Ազգային ժողովում գործարար պատգամավորներ չեն …

կարդալ ավելին

Սերժ Սարգսյանը մնալու է իմ մարտական ընկերը,- ասում է նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը

17.11.2011

– Արտահերթ թե հերթական է, ամեն դեպքում, ՀԱԿ-ը պատրաստվում է ընտրություններին, հավանաբար` պատրաստվում եք նաեւ Դուք: Հրազդանի ընտրատարածքներից մեկից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր եք եղել, առաջիկա ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունե՞ք: – Ես այդ հարցին հիմա չեմ պատասխանի: Ժամանակը ցույց կտա: Ասեմ, որ ես այդ տարածաշրջանում այն պատգամավորն եմ եղել, որ 4 անգամ մեծամասնականով ընտրվել եմ: …

կարդալ ավելին

Մեկնել է Ալմաթի

17.11.2011

Նոյեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով երեկ Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն եւ կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Այցի ընթացքում պլանավորված են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի, Բելառուսի պաշտպանության նախարար, …

կարդալ ավելին

Լուծարում եւ ազատում

17.11.2011

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով երեկ լուծարվել է գեներալ-մայոր Էդիկ Ղազարյանի պայմանագիրը: Հիշեցնենք, որ Է.Ղազարյանը ոստիկանապետի խորհրդականն էր, ով նաեւ կատարում էր Ոստիկանության շտաբի պետի պարտականությունները: Պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել Ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Արթուր Խաչատրյանը, Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Գրիգոր Բադաչյանը: Վերջինիս փոխարեն նշանակվել է …

կարդալ ավելին

Մինսկի խմբի շրջանակներում

17.11.2011

Ռումինիան հաստատակամորեն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` հիմնված միջազգային իրավունքի վրա: Երեկ այս մասին Երեւանում հայտարարել է Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկին: «Այս հիմնախնդիրը վերաբերում է երկու կողմերին, եւ մենք նպատակ չունենք միջամտելու այդ հարցին: Մենք պետք է հարգենք միջազգային չափանիշները, եւ մեր ցանկությունն է` տեսնել հիմնախնդրի խաղաղ կարգավորումը …

կարդալ ավելին

Մանվել Գրիգորյանը երբեմն ավտոբուսներո՞վ է շրջում

17.11.2011

Հայ մեծահարուստները թիկնապահներ չունեն. համենայնդեպս, այդպիսի տպավորություն կստանա հայաստանյան իրականությունից կտրված յուրաքանչյուր ոք` լսելով նրանց: Ներկայումս Հայաստանի խորհրդարանի օրակարգում է «Մասնավոր պահնորդական ծառայության մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք կունենա պահել ոչ ավելի, քան երեք թիկնապահ եւ մեկ ուղեկցող մեքենա: news.am-ը փորձել է ստանալ հայտնի անձանց գնահատականն այդ օրինագծի վերաբերյալ: «Երկրապահ» …

կարդալ ավելին

Հակամարտությունը տարածաշրջանին պատանդ է պահում

17.11.2011

– ՀՀ վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ վերջերս հայտարարել են, որ 2012թ. նպատակ ունեն անցկացնել «ամենաթափանցիկ եւ արդար ընտրությունները Հայաստանի անկախության 20-ամյա պատմության ընթացքում»: Որքա՞ն կարեւոր են նմանատիպ խոստումները ԵՄ եւ Հայաստանի քաղաքական երկխոսության համար: – Դա շատ կարեւոր է: Սա մեծ դրական ազդանշան է, եւ մենք ակնկալում ենք, որ այն կվերածվի կոնկրետ քայլերի` ընտրությունները …

կարդալ ավելին