քաղաքականություն

Հանդիպել է «Ազատ դեմոկրատների» հետ

08.11.2011

ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը երեկ առավոտյան այցելել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակ: Ջ. Հեֆերնը հանդիպել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարության հետ, քննարկել ՀՀ-ում ժողովրդավարության վիճակին, արտաքին հարաբերություններին, հասարակական-քաղաքական գործընթացներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, փոխնախագահ Անուշ Սեդրակյանը, գործադիր քարտուղար …

կարդալ ավելին

ՕԵԿ-ի «գլուխը քոր է գալիս»

08.11.2011

Շաբաթ օրը ՕԵԿ ղեկավարությունը` Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ, նախընտրական հանդիպման նման մի միջոցառում է անցկացրել Գյումրիում: Ընթերցողներից նախապես ներողություն ենք խնդրում ՕԵԿ եւ քաղաքականություն հասկացություններն իրար կողքի դնելու համար: Պարզապես հաշվի առնելով նախընտրական շրջանի մեկնարկը եւ ներկայիս քաղաքական դասավորությունը, այս «կուսակցության» գործողությունները որոշակի հետաքրքրություն են ձեռք բերում: Այն առումով, որ ՕԵԿ-ը փորձում է իրեն տեղավորել ներկոալիցիոն …

կարդալ ավելին

Հրաժարական չի տալու

08.11.2011

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երեկ ԱԺ-ում` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՆ-ի` 2012թ. պետբյուջեի նախագծով նախատեսված միջոցները գոհացուցիչ են, ասել է. «Ցանկալի կլիներ, որ ավելանար»: Իսկ հարցին, թե արդյո՞ք հրաժարականների շղթան կհասնի նաեւ իրեն, նա պատասխանել է. «Իհարկե` ոչ»:

կարդալ ավելին

Սկսել է

08.11.2011

Henaran.am-ի փոխանցմամբ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում սկսել են երիտասարդ կուսակցականներին աշխատանքի ընդունել: Սա, ինչպես փոխանցում են կայքի աղբյուրները, այդ կուսակցությունում ընդունված կարգ է: Երեւանի ավագանու ընտրությունների նախօրյակին երիտասարդները կուսակցության գրասենյակում աշխատում էին եւ ապահովում ընտրական քվեներ: Հիմնականում ԲՀԿ-ում աշխատանքի են ընդունում ուսանողներին: Ամսական աշխատավարձը 30-50 հազար դրամ է:

կարդալ ավելին

Հանդիպել են

08.11.2011

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը երեկ հանդիպել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի հետ: ՀԱԿ-ից news.am-ին հայտնել են, որ հանդիպման ընթացքում Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական վիճակի վերաբերյալ ՀԱԿ-ի տեսակետները, մասնավորապես, անդրադարձ է կատարել Հայաստանում տիրող համակարգային կոռուպցիային, ժողովրդավարական ազատությունների բացակայությանը, կեղծված ընտրություններին, լրատվամիջոցների ազատության սահմանափակումներին եւ, որպես դրանց հետեւանք` Հայաստանին սպառնացող …

կարդալ ավելին

Ինտերպոլից` շտաբ

08.11.2011

ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Ոստիկանության գնդապետ Վարդան Եղիազարյանը` ազատվելով Ինտերպոլի ազգային բյուրոյի պետի պաշտոնից: Հիշեցնենք, որ մինչ այդ Ոստիկանության շտաբի պետի պարտականություններն իրականացնում էր Էդուարդ Ղազարյանը:

կարդալ ավելին

Կշտապես, մարդկանց կծիծաղեցնես

08.11.2011

Խորհրդարանական ընտրություններից 6 ամիս առաջ Հանրապետական կուսակցության կողմից նախընտրական շտաբի պետի եւ պետի տեղակալի նշանակման մասին հայտարարությունները կարծես թե սպասում են առաջացնում, թե այդ առումով ինչ վիճակ է մյուս կուսակցություններում: Քաղաքական դաշտում ակտիվ այլ կուսակցությունները նո՞ւյնպես շտաբներ ձեւավորել են կամ որոշել են, թե ով է ղեկավարելու իրենց նախընտրական կենտրոնական շտաբը: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը 10 …

կարդալ ավելին

Չեն սատարի

08.11.2011

Եթե Ֆրանսիայի Սենատի օրակարգում դարձյալ հայտնվի Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող օրինագիծը, ապա «Միություն հանուն ժողովրդական շարժման» իշխող կուսակցությունը (UMP) չի աջակցի դրան: Այս մասին, ըստ ֆրանսիական «Marianne» ամսագրի` հայտարարել են UMP-ի պատգամավորները: Ամսագրի տեղեկություններով` անցած շաբաթ Նիկոլա Սարկոզին Ելիսեյան պալատում նախաճաշել է իր կուսակիցների հետ, որտեղ քննարկվել է նաեւ Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը քրեականացնող …

կարդալ ավելին

Վաշաձեն հերքում է

08.11.2011

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հերքել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Թբիլիսի կատարելիք այցը չեղյալ համարելու մասին լուրերը: «Ես զարմանում եմ, թե որտեղից եք վերցնում այդ տեղեկատվությունը: Նման բան չկա, եւ ես այստեղ եմ գտնվում ՀՀ նախագահի այցը կազմակերպելու համար»,- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ասել է Վաշաձեն: …

կարդալ ավելին

Թերացե՞լ էին

05.11.2011

Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը maxinfo.am-ին տված հարցազրույցում` անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին, ասել է, թե պաշտոնը «պապական» ժառանգություն չէ, իսկ նման կադրային ջարդերը նորմալ երեւույթ են եւ արվում են առաջիկա ընտրությունների համար: «Նույն կադրային ջարդը կլինի Լոռու մարզպետարանում, եթե մարզպետարանի աշխատակիցների կողմից նկատվեն գործի մեջ թերացումներ: Ոչ մեկն իր պաշտոնում հավիտենական չէ»,- ասել է ՀՀԿ-ական մարզպետ …

կարդալ ավելին

Առանց պորտֆելի

05.11.2011

Մեր տեղեկություններով` առաջիկայում սպասվում են ոչ միայն նոր հրաժարականներ կամ պաշտոնանկություններ, այլ նաեւ կառուցվածքային փոփոխություններ կառավարության կազմում: Արդեն մամուլում հրապարակվել են տեղեկություններ այն մասին, որ առաջիկայում փոխվարչապետի լիազորությունները կարող են սահմանափակվել` առանձնացնելով Տարածքային կառավարության նախարարությունը: Հիշեցնենք, որ ժամանակին դրանք միավորվեցին նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանի համար: Բացի այդ, հնարավորինս շատ կառույցներ մտցրեցին ՏԿ նախարարության կազմ` ինչի …

կարդալ ավելին

Ուզում է դառնալ այլընտրանք

05.11.2011

ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հայտարարել է, թե ինքը տեղեկություններ ունի, որ իշխանությունը նոր գումարման խորհրդարանում 17 մանդատ է խոստացել ՀԱԿ-ին: «Այսօր խոսել, որ ՀԱԿ-ի պայքարը ըմբոստ է եւ անկանխատեսելի, այդպիսի բան չկա: Նրանց կողմից համակարգվում է յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր քայլ: Ունեն սցենար, ռեժիսոր, դա հաշվարկ է, եւ ոչ` պոռթկում: Իսկ ես կուզենայի, որ ժողովրդի …

կարդալ ավելին

Սահմանի բացումից հետո

05.11.2011

«Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- երեկ Բաքվում նման հայտարարություն է արել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ընդգծելով, որ Թուրքիայի իշխանությունները հետաքրքիր գաղափարներ ունեն խնդրի կարգավորման առնչությամբ, Ֆրեյզերն ասել է. «Սակայն Թուրքիան Հայաստանի հետ սահմանների հետ կապված խնդիր ունի: Եթե Թուրքիան ցանկանում …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը պետք է օժանդակի

05.11.2011

«Հաշվի առնելով Ադրբեջանի շարունակվող ռազմատենչ հռետորությունը` այսօր, ավելի քան երբեւէ, կարեւոր է, որպեսզի ԱՄՆ-ը օժանդակի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքին»,- արտասահմանյան գործողություններին հատկացումների գծով Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեների նախագահներին հղած նամակում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը: «Այդ միջոցները կօգնեն մարդկանց Ղարաբաղում հաղթահարել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կրկնակի շրջափակման արդյունքում ծագած հումանիտար ճգնաժամերը: Ցավոք, Պետքարտուղարությունը …

կարդալ ավելին

Հետաձգվել է

05.11.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Վրաստան հետաձգվել է: Այս մասին «//////////////////// Online»-ի հետ զրույցում ասել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան: Վերջինս, սակայն, չի տեղեկացրել, թե որն է Ս. Սարգսյանի այցի հետաձգման պատճառը: «Երբեմն այդպես էլ է պատահում»,- ասել է Դավիթ Ջալագանիան: Ի դեպ, երկուշաբթի օրը Հայաստան է ժամանելու Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն, ով հանդիպելու …

կարդալ ավելին

3 D Գալուստը

05.11.2011

«Այսօրվա քննարկումները, կարծում եմ, մեսիջներ են տարբեր տեղերից եկած: Ինձ այսօր հարցնում են, թե երբ ինձ առաջարկել են, ինչո՞ւ եմ հրաժարվել ԱԺ նախագահի պաշտոնից: Ուզում են իմանալ, թե ինչ է մտածում Սահակյան Գալուստը»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` պատասխանելով իր` ԱԺ նախագահ դառնալու վերաբերյալ հարցին: Սակայն հաջորդ իսկ …

կարդալ ավելին

Մանդատի կարիք չունե՞ն

05.11.2011

«ՀԱԿ-ը ունի կոնկրետ շահեր եւ հանուն շահի պատրաստ է ընդդիմություն լինել եւ ոչ թե վաճառվել իշխանություններին»,- երեկ ասել է ՀԱԿ անդամ, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի հայտարարությանը, թե իշխանությունները ՀԱԿ-ին 17 մանդատ են խոստացել նոր ԱԺ-ում: «Մենք մանդատի կարիքը չունենք, որեւիցե պայմանավորվածություն որեւիցե մեկի հետ չի եղել: Այ, երբ Սերժ Սարգսյանը …

կարդալ ավելին

Նահա՛նջ Հայաստան

05.11.2011

Նախօրեին ՄԱԿ-ը հրապարակել է «Մարդկային զարգացման ինդեքսի 2011 թվականի զեկույցը», որում նախորդ տարվա համեմատ Հայաստանը նահանջել է 10 հորիզոնականով` զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը 187 երկրների թվում: Եվ չնայած, զեկույցի հեղինակների կողմից կատարված դասակարգման համաձայն (երկրները դասակարգված են 4` մարդկային զարգացման շատ բարձր, բարձր, միջին եւ ցածր մակարդակ ունեցող երկրների խմբերի)` Հայաստանն ընդգրկվել է զարգացման բարձր մակարդակ …

կարդալ ավելին

Նշել են ծնունդը

05.11.2011

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձի եւ ծննդյան 60-ամյակի առիթով տեղի ունեցած Հայրապետական մաղթանքի արարողությանը: Այդ մասին հայտնել են նախագահի մամլո ծառայությունից: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան 60-ամյակի եւ գահակալության 12-րդ տարեդարձի առիթով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու …

կարդալ ավելին

ԱԺ նախագահը շատ բազմաբովանդակ է

05.11.2011

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2012թ. բյուջեի նախագծի քննարկումները պատգամավորների կողմից կարծես անտեսված լինեն: Այդ քննարկումներին լավագույն դեպքում 5-6 պատգամավոր է մասնակցում: Երեկ կրթության եւ գիտության հատկացումների վերաբերյալ քննարկման ժամանակ ընդամենը 3-4 պատգամավոր էր նստած: Ավելին` նկատելի է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը գրեթե չի մասնակցում այդ լսումներին: ԱԺ-ում խոսում են, թե ԲՀԿ-ն բոյկոտում է բյուջեի քննարկումները: …

կարդալ ավելին