«Եթե Անկարան ցանկանում է ներդրում ունենալ ԼՂ հարցի կարգավորման գործընթացում, պետք է կարգավորի հարաբերությունները Երեւանի հետ»,- երեկ Բաքվում նման հայտարարություն է արել Միջազգային ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Ընդգծելով, որ Թուրքիայի իշխանությունները հետաքրքիր գաղափարներ ունեն խնդրի կարգավորման առնչությամբ, Ֆրեյզերն ասել է. «Սակայն Թուրքիան Հայաստանի հետ սահմանների հետ կապված խնդիր ունի: Եթե Թուրքիան ցանկանում է ներդրում ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, պետք է, նախ եւ առաջ, կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ»: