ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հայտարարել է, թե ինքը տեղեկություններ ունի, որ իշխանությունը նոր գումարման խորհրդարանում 17 մանդատ է խոստացել ՀԱԿ-ին: «Այսօր խոսել, որ ՀԱԿ-ի պայքարը ըմբոստ է եւ անկանխատեսելի, այդպիսի բան չկա: Նրանց կողմից համակարգվում է յուրաքանչյուր բառ, յուրաքանչյուր քայլ: Ունեն սցենար, ռեժիսոր, դա հաշվարկ է, եւ ոչ` պոռթկում: Իսկ ես կուզենայի, որ ժողովրդի կողմից ինքնաբուխ պոռթկում լիներ»,- ասել է Տ. Կարապետյանը: Նաեւ հավելել է, թե իր գլխավորած կուսակցությունը պետք է այլընտրանք լինի. «Կա մի մեծ զանգված, որը դժգոհ է Սերժ Սարգսյանից, մի զանգված էլ կա, որը դժգոհ է ՀԱԿ-ից: Եթե մենք կարող ենք լինել այլընտրանք, ինչո՞ւ չօգտագործենք այդ հնարավորությունը»: