քաղաքականություն

ԵԱՀԿ-ն մտահոգված է

12.11.2011

ԵԱՀԿ զանգվածային լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հղած նամակում մտահոգություն է հայտնել հայաստանյան լրատվամիջոցների դեմ ներկայացվող հայցերի աճող թվի հետ կապված` կոչ անելով իշխանություններին շարունակել օրենսդրական բարեփոխումները` զրպարտության եւ վիրավորանքի հոդվածներով դատական հայցերի դեպքում լրատվամիջոցներին համարժեք պաշտպանելու համար: «Ես ողջունեցի զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը 2010թ. մայիսին` շեշտելով, որ դա նշանակալի …

կարդալ ավելին

Խորամանկություններ

12.11.2011

«Շատ հավանական է, որ իշխանություն-ընդդիմություն առճակատումը պահպանվի. եթե իշխանությանը հաջողվի մինչեւ հունվար չեզոքացնել նախկին իշխանությանը, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանին, ապա մի կողմից` հնարավոր է, որ Մոսկվան ցանկանա ընդդիմությանը դարձնել իր ուժը, իսկ Արեւմուտքը ցանկանա ամեն ինչ անել` համաձայնության բերելու երկուսին, որպեսզի Մոսկվան դա չանի»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը: …

կարդալ ավելին

Նամակ Քլինթոնին

12.11.2011

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` կապված վերջինիս հայտարարության հետ, որում անհանգստություն է հայտնվում Թուրքիայում կրոնական սեփականության բռնագրավման վերաբերյալ: «Կիլիկիայի Սուրբ աթոռը մնում է բազմաթիվ եկեղեցիների, վանքերի, հիվանդանոցների, ծերանոցների, դպրոցների, մանկապարտեզների, հուշարձանների, գերեզմանոցների եւ այլ կրոնական օբյեկտների օրինական սեփականատերը, որոնք ներկայումս գտնվում են ժամանակակից Թուրքիայի տարածքում: Այդ սեփականությունը, …

կարդալ ավելին

Ազատվել են

10.11.2011

Երեկ Էրեբունու ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Էրեբունու նոր ոստիկանապետ է նշանակվել մինչ այժմ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժինը գլխավորած Գագիկ Գաբրիելյանը: Այլ պաշտոնում Էրեբունու արդեն նախկին ոստիկանապետի նշանակման մասին տեղեկություններ չկան: Հայտնի է միայն, որ Գրիգոր Գրիգորյանը ուղարկվել է կադրերի ռեզերվ: Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, …

կարդալ ավելին

Հերմինեն` ԱԺ փոխնախագա՞հ

10.11.2011

Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հաջորդ շաբաթ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի արդեն պաշտոնական հրաժարականից հետո ԱԺ նախագահ է դառնալու ներկայիս փոխխոսնակ Սամվել Նիկոյանը, քաղաքական շրջանակներում սկսել են քննարկել նաեւ ԱԺ նոր փոխնախագահի հնարավոր թեկնածուների անունները: Թեեւ ԱԺ այդ փոխնախագահի քվոտան ՀՀԿ-ինն է, սակայն, ըստ որոշ տեղեկությունների, անցած շաբաթ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը փորձել …

կարդալ ավելին

46 միլիարդից մնաց 14 մլրդ

10.11.2011

ՀՀ կառավարությունն այսօր ԱԺ է ներկայացնելու հարկային նոր փաթեթի վերջնական տարբերակը: Հիշեցնենք, որ այդ փաթեթը նախատեսում էր բազմաթիվ հարկատեսակների բարձրացում: Այն 2-3 շաբաթ առաջ քննարկվել է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ: Մեր տեղեկություններով` այդ փաթեթի նախնական տարբերակի արդյունքում նախատեսվում էր 2012թ. հավաքագրել հավելյալ 46 մլրդ դրամ հարկեր, մինչդեռ նախօրեին ՊԵԿ նախագահի տեղակալ …

կարդալ ավելին

Կանգ առ, Հայաստան

10.11.2011

Երեկ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության համագումարում նախագահ Սերժ Սարգսյանն` ըստ էության, առաջին նախընտրական ելույթն է ունեցել` ուրվագծելով, թե առաջիկա ընտրություններում ի՞նչ դերակատարում է վերապահվելու խոշոր գործարարներին: Ս. Սարգսյանը նախ խոսել է տնտեսության զարգացման իր «տեսլականների» մասին, որոնցում ակնհայտորեն զգացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի ազդեցությունը: «Ինչպե՞ս օգտագործել մեր ունեցածը` կարողությունները, գիտելիքները եւ փորձառությունը» հարցի պատասխանի …

կարդալ ավելին

«Վերին Լարսը» կրկին փակվում է

10.11.2011

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետի հյուսիսօսական հատվածը վատ եղանակային պայմանների պատճառով մի քանի ամիս փակ է լինելու բեռնատար եւ ուղեւորատար ավտոտրանսպորտային միջոցների համար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանային վարչությունը: «Այս տարվա նոյեմբերի 8-ից մինչեւ 2012թ. մարտի 1-ը «Վերին Լարս» անցակետը փակ է լինելու կցովի եւ կիսակցովի բեռնատար ավտոտրանսպորտի, ինչպես նաեւ` 30-ից …

կարդալ ավելին

Երեքը նավակում, չհաշված «Ժառանգությունը»

10.11.2011

Նոյեմբերի 7-8-ը Բրյուսել էին մեկնել հայաստանյան 4 կուսակցությունների ներկայացուցիչները. ՀՀԿ-ից` Տիգրան Սարգսյանը, ՕԵԿ-ից` Արթուր Բաղդասարյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանը, եւ «Ժառանգությունից»` Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրանք Բրյուսելում մասնակցում էին Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) քաղաքական վեհաժողովին, որտեղ քննարկվում էին ԵԺԿ-ին իրենց կուսակցությունների անդամակցության հայտերը: Այս կուսակցությունները տարբեր ժամանակներում դիմել են ԵԺԿ-ին` անդամակցելու համար, եւ վերջապես որոշվել է քննարկել այդ …

կարդալ ավելին

Առաջարկում է ավելացնել խոշորների եւ շքեղության հարկային պարտավորությունները

10.11.2011

– Կառավարությունն արդեն ներկայացրե՞լ է Հարկային նոր փաթեթը, այն հաջորդ շաբաթ քննարկվելո՞ւ է Ազգային ժողովի լիագումար նիստում: Տեղեկություններ կան, որ քննարկումների արդյունքում գործադիրը մի քանի անգամ ետ է տարել այդ խոշոր նախագիծը եւ այն բազմաթիվ փոփոխությունների է ենթարկել: – Հինգշաբթի մենք արդեն կստանանք այդ փաթեթի վերջնական տարբերակը: Մոտ 21 օրենքներ են փոփոխության ենթարկվել, որոնց մի …

կարդալ ավելին

Շտաբի պետերի կյանքից

10.11.2011

Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի շտաբի պետը ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայողին մեկ այլ զորամաս տեղափոխելու համար կաշառք ստանալու կասկածանքով: Այդ մասին հայտնում են ՊՆ քննչական ծառայությունից, ըստ որի` N զորամասի շտաբի պետին 3 հազար դոլար կաշառք տալու մասին օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախարարության քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննչական բաժնում նոյեմբերի 8-ին …

կարդալ ավելին

Խաչակրաց արշավանք` ընդդեմ տպագիր մամուլի

10.11.2011

Երեկ Մամուլի ազգային ակումբը տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասված է. «Զրպարտության եւ վիրավորանքի հանցակազմերի ապաքրեականացումից հետո տպագիր մամուլի դեմ ծայր առած արշավը Հայաստանում հանգեցրել է ազատ խոսքի էական սահմանափակումների, ըստ էության` գրաքննության վերականգնմանը, ինչի ականատես ենք վերջին շրջանում: Այս հանցակազմերի ապաքրեականացումը գուցե արդյունավետ եւ օգտակար է ժողովրդավարական կայացած պետություններում, սակայն Հայաստանի պես ավտորիտար համակարգերում, …

կարդալ ավելին

«Ատամներդ քարից ա…»

10.11.2011

ՀՀ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի նոյեմբերի 8-ի հրամանով ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի տեղակալ Սիսակ Ավետիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` գրանցվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում: Նույն օրվա հրամանով ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Մարատ Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` գրանցվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում, Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության …

կարդալ ավելին

«Մենք տնտեսական աճի եւ զարգացման խնդիր ունենք»

10.11.2011

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության համագումարի ժամանակ իր ողջույնի խոսքում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Սա շատ լավ առիթ է`ամփոփելու եւ գնահատելու արածը։ Սակայն առավել կարեւոր են ապագա ծրագրերի քննարկումները, ապագա մեր խնդիրների ճիշտ ձեւակերպումները: «Ինչպե՞ս օգտագործել մեր ունեցածը` կարողությունները, գիտելիքները եւ փորձառությունը» հարցի պատասխանի որոնումները միշտ եղել են, կան ու դեռ մնալու …

կարդալ ավելին

ՀՀԿ-ն մտավ նաեւ ԿԲ

10.11.2011

Վերջին շրջանում վարչապետ, ՀՀԿ անդամ Տիգրան Սարգսյանը հանրապետությունով մեկ անդամատոմսեր է բաժանում կուսակցության նորաթուխ անդամներին` իր բոցաշունչ ելույթներում նշելով, թե որքան կարեւոր է նորանոր անդամների «կամավոր անդամագրումը»: Լուսանկարում պատկերված են ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության նորաթուխ ՀՀԿ-ականների անդամատոմսերը, որոնց թվում է Կենտրոնական Բանկի նախկին մամուլի քարտուղար, այժմ` ԿԲ աշխատակից Զարուհի Բարսեղյանի անդամատոմսը: Մեկնաբանությունները, կարծում ենք, ավելորդ …

կարդալ ավելին

Չի ճանաչվել միակ լեգիտիմ լծակ

10.11.2011

Նոյեմբերի 8-ին «Արեւելյան Գործընկերություն» ծրագրի քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «2010թ.-ի հունիսին կայացած հիմնադիր ժողովին 145 հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ հիմնադրվեց Արեւելյան Գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը (պլատֆորմ) եւ ընդունվեց պլատֆորմի կանոնադրությունը: 2010թ.-ի դեկտեմբերին կայացած երկրորդ հերթական համաժողովում 225 մասնակից հասարակական կազմակերպությունները պլատֆորմի …

կարդալ ավելին

Ներքին մաքրում

08.11.2011

«Իշխանության տարբեր հարկերում տարբեր հարցեր են լուծվում: Նախագահականի մակարդակով աշխատակազմի ղեկավարն է գնում, օրենսդիրի մակարդակով` ԱԺ նախագահը, քաղաքապետն է գնում: Դա ներքին ինչ-որ բան նշանակում է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հրաժարականներին: «Եվ միշտ ընտրություններից առաջ ու հետո կադրային փոփոխություններ են տեղի ունենում: Դա թե PR-ի …

կարդալ ավելին

Հերքել է

08.11.2011

Երեկ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հերքել է լուրերը, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Թբիլիսի նախատեսված այցը չեղյալ է հայտարարվել: «Ես եկել եմ եւ մենք նախապատրաստում ենք այցը»,- երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Գ. Վաշաձեն` հավելելով, թե այցի կոնկրետ ժամկետները հայտնի կդառնան ավելի ուշ: Ի դեպ, երեկ Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է ՀՀ նախագահ …

կարդալ ավելին

Գալիս է Հայաստան

08.11.2011

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր Հայաստան է ժամանելու Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին: Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ Իրանի արտգործնախարարի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ:

կարդալ ավելին

Թամարը գնաց ԲՀԿ

08.11.2011

«Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Թամարա Պոողոսյանն անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը եւ նշանակվել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի` մշակութային հարցերով խորհրդականի պաշտոնում: Այս լուրը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է նաեւ Գ.Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը: Հիշեցնենք, որ աղմկոտ պատմություններով հայտնի Թ.Պողոսյանը մի քանի ամիս առաջ ազատվեց այդ հիմնադրամի գործադիր …

կարդալ ավելին