քաղաքականություն

Տերն ու ծառան

03.11.2011

Երեկ Հայաստանում հարաբերական անդորր էր: Գոնե մինչեւ ուշ երեկո որեւէ պաշտոնյա հրաժարական չէր ներկայացրել: Դա, իհարկե, ամենեւին չի նշանակում, թե հրաժարականների շքերթն ավարտված է: Ինչպես ընդունված է ասել վերջին օրերին` «ոչինչ բացառված չէ»: Իրականում արդեն մի քանի օր պետությունն ապրում է միայն «ոչինչ չբացառելու» սկզբունքով: Իսկ վերջին կադրային փոփոխություններից հետո կարելի է արձանագրել, որ Հայաստանում …

կարդալ ավելին

Կճոյանի թեկնածուն

03.11.2011

Մեր տեղեկություններով` նախօրեին վերջնականապես որոշվել է Երեւանի փոխքաղաքապետ նշանակել Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ, ավագանու Իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Ենոք Ազարյանին: Հիշեցնենք, որ մինչ այդ խոսակցություններ կային, թե փոխքաղաքապետ կարող է նշանակվել ավագանու ՀՀԿ խմբակցության մեկ այլ անդամ` Նաիրա Նահապետյանը (ՀԷԿ-երի Նաիրան): Խնդիրն այն է, որ Երեւանի քաղաքապետի 1-ին տեղակալը պետք է լինի ավագանու …

կարդալ ավելին

ԱԺ-ն կմնա առանց նախագահի՞

03.11.2011

Հայաստանում հրաժարականի ուրվականն է շրջում: Ասես` ինչ-որ մեկը գերանդին ձեռքին` հնձում է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներին: Երեկ ամբողջ օրը տարբեր պաշտոնյաների պաշտոնանկությունների ու հրաժարականների մասին լուրեր էին սավառնում ու հերքվում: Օգտվելով ստեղծված իրավիճակից` տարբեր շահագրգիռ կողմեր, իրենց հերթին, սոցիալական ու այլ կայքերով տարբեր մարդկանց հրաժարականների մասին կեղծ լուրեր էին դնում շրջանառության մեջ: Թեեւ իրավիճակն այնպիսին է, …

կարդալ ավելին

Ավելի բարձր պաշտոն է ուզում

03.11.2011

– Ինչո՞ւ որոշեցիք ինքնակամ հրաժարվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից: – Մեր քննարկումների արդյունքում նախագահի հետ որոշում կայացրեցինք. նախագահը առաջարկեց, որ ես ղեկավարեմ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, որը ես շատ եմ կարեւորում մի քանի տեսակետից: Առաջինը` երկրի` Հայաստանի Հանրապետության համար շատ կարեւոր է, որ 2012թ. ընտրությունները լինեն արդար, թափանցիկ, ազնիվ: Սա մեզ համար քննություն է, քանի …

կարդալ ավելին

Դատարկ բազմություն

03.11.2011

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը պաշտոնանկությունների, այդ թվում` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի որոշման հիմքում քաղաքական ենթատեքստ չի տեսնում: «Այստեղ հարց չկա, դատարկ բազմություն է,- ասել է նա` հավելելով,- Ընտրությունները քաղաքական ուժերի պայքար է: Այս պարագայում շատ տրամաբանական է, որ ԱԺ խոսնակն ազատ կլինի այս գործառույթից, որպեսզի կարողանա ամբողջությամբ նվիրվել իր գործին»: Իսկ ԱԺ …

կարդալ ավելին

Կապրենք` կտեսնենք

03.11.2011

ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը ՀՀ ոստիկանապետի փոփոխությունը չի պայմանավորում ներքաղաքական գործընթացներով: «Մենք չպետք է շփոթենք գործադիրի մեջ տեղի ունեցող փոփոխությունները օրենսդիր իշխանության մեջ տեղի ունեցող փոփոխությունների հետ: Երկրորդը` շատ ավելի քաղաքականացված հարց է, իսկ առաջինն այլ ոլորտից է: Գործադիր իշխանության փոփոխությունները քաղաքական ուժերի մոբիլիզացիայի հետ չեն կապվում»,- ասել է նա: Հարցին, …

կարդալ ավելին

Նշանակումներ

03.11.2011

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Նելլի Բաղդասարյանը նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Ռոբերտ Պապոյանը` Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Արշակ Վարդանյանը` Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

կարդալ ավելին

Պատրաստվում են ընտրությունների

03.11.2011

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` երեկ անդրադառնալով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներին, ասել է. «Հասկանալի է, որ սկսվում է նախընտրական արշավը, եւ այդ բոլոր զարգացումները կապված են հենց դրա հետ»: Նաեւ հավելել է, թե ՀՀԿ-ն չի թաքցնում այս կադրային փոփոխությունների իրական նպատակը, ինչպես նաեւ այն, որ լինելու են նոր փոփոխություններ: «Ոչ ոք պաշտոնանկ չեղավ ինչ-որ լուրջ …

կարդալ ավելին

Կովալի չուզողները

03.11.2011

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը երեկ ԱԺ-ում հայտարարեց, թե օրակարգում Աբովյան քաղաքի քաղաքապետի պաշտոնանկության հարց դրված չէ: Ավելին, նա նաեւ «զգուշացրեց», որ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելը բավականին բարդ ընթացակարգ է պահանջում` ընդհուպ մինչեւ Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացության առկայություն: Այսինքն` ըստ նրա` եթե ՀՀ նախագահը նման որոշում կայացնի, ապա Աբովյանի քաղաքապետը կարող է դիմել ՍԴ` պահանջելով վերանայել …

կարդալ ավելին

Էշթոնը մեկնում է Ադրբեջան

03.11.2011

ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը Ադրբեջան կայցելի նոյեմբերի 15-16-ը: Այս մասին երեկ հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոնալդ Կոբիան: Նրա խոսքով` հանձնակատար Քեթրին Էշթոնի` Ադրբեջան այցն արդեն պաշտոնապես հաստատված է, եւ այժմ կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Այցի շրջանակներում ակնկալվում է երկկողմ համագործակցության հետ կապված հարցերի քննարկում, Ադրբեջանի` ՄԱԿ-ի ԱԽ-ի …

կարդալ ավելին

Վիճակը կայուն չէ

03.11.2011

Սերժ Սարգսյանը պաշտոնների է նշանակում մարդկանց, ովքեր ձախողվել են իրենց նախորդ գործունեության մեջ: Այս մասին news.am-ին ասել է ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականները: «Ուզում եմ հիշեցնել, որ հրաժարականների շարքը կանխատեսվել էր հանրահավաքի ժամանակ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ լինելու են աղմկահարույց հրաժարականներ: Սա ցույց է տալիս, որ իշխանության վիճակը կայուն չէ, բազմաթիվ …

կարդալ ավելին

8,6 միլիոն դոլար` ՀՀ նախագահականին

03.11.2011

2012թ. պետբյուջեի նախագծով` ՀՀ նախագահի աշխատակազմի ծախսերը 2012թ. կկազմեն 3,268 մլրդ դրամ, ինչը 2011թ. համեմատ 311 միլիոնով պակաս է: ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատակիցների աշխատավարձի համար նախատեսվում է հատկացնել 510,3 մլն դրամ, գործուղումների եւ ուղեւորությունների համար` 479,1 մլն դրամ: ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը երեկ ԱԺ-ում 2012թ. բյուջեի նախագծի համար կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց, թե …

կարդալ ավելին

Նախընտրական լավություն

03.11.2011

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը երեկ ԱԺ-ում 2012թ. բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, թե ՀՀ պետական բյուջեից համայնքների բյուջեներին 2012թ. կտրվի 32.5 մլրդ դրամի դոտացիա: Հիշեցնենք, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն` դոտացիաների չափը որոշվում է հետեւյալ բանաձեւով. այն չպետք է պակաս լինի 2 տարի առաջվա պետական բյուջեի եկամուտների 4 տոկոսից: «Սակայն վերջին …

կարդալ ավելին

Կազդի ԼՂ հիմնախնդրի կարգավորման վրա

03.11.2011

«ՄԱԿ-ում Ադրբեջանի նոր կարգավիճակը կազդի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա»,- ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` այս մասին ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի նախագահ Ալեքսեյ Օստրովսկին: «Մենք տարածաշրջանի երկրներին չենք բաժանում բարեկամների եւ թշնամիների: Մենք նպատակ չունենք ոչ Հայաստանի մոտ նսեմացնել Ադրբեջանին, ոչ էլ Ադրբեջանի մոտ` Հայաստանին: Այդ երկու երկրների նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքը նույնն է: …

կարդալ ավելին

Մենք հասկանում էինք, որ Սերժ Սարգսյանը կուժեղանա,- ասում է ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանը

03.11.2011

– Պարոն Բագրատյան, մինչ ՀԱԿ-ի եւ իշխանությունների միջեւ երկխոսության մեկնարկը, Դուք մեզ հետ զրույցում ասել էիք, թե երկխոսությունը ճահիճ է տանելու: Երկխոսությունը սկսվեց եւ ավարտվեց: Ձեր կարծիքով` այն ո՞ւր տարավ ՀԱԿ-ին: – Այդ միտքը եղել է, բայց ես ասել եմ, որ դա կարծիք է: Մենք քննարկել եւ որոշել ենք գնալ երկխոսության: Եվ երկխոսության գնալու որոշումը …

կարդալ ավելին

Ընդունել է

03.11.2011

ՀՀ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ: Նա կարեւորել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան եւ հույս հայտնել, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հայաստանի եւ տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին ու զարգացումներին` նպաստելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը: Ս. Սարգսյանի խոսքով` պատվիրակության անդամների …

կարդալ ավելին

Հանդիպել են

03.11.2011

Երեկ ԱԺ «Ժառանգություն» եւ ՀՅԴ խմբակցությունների պատվիրակությունները Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակում հանդիպել են Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակության անդամներին: «Ժառանգությունից» հանդիպմանը մասնակցել են խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն ու քարտուղար Լարիսա Ալավերդյանը, իսկ ՀՅԴ-ից` խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ու պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Նրանք պատվիրակության անդամներին ներկայացրել են ներքաղաքական իրավիճակը եւ առաջիկա խորհրդարանական ընտրությունների մարտահրավերները: ՀՅԴ-ին եւ …

կարդալ ավելին

Կասկածամտությունը տապալելու է այս վարչակազմին

03.11.2011

– Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին պաշտոնանկությունները, եւ որքանո՞վ են դրանք ուղղակիորեն կապված նախընտրական գործընթացների հետ: – Այն, որ այդ պաշտոնանկությունները կապված են նախընտրական գործընթացների հետ, իրողություն է, որն, ինչպես ասում են` ջրի երեսին է, եւ բոլորն էլ դա արձանագրում են: Եթե վերցնենք թեկուզ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, թե` շտաբի պետի պարտականությունները նախընտրական փուլում շատ ավելի …

կարդալ ավելին

Պատմել է ոչ լեգիտիմության մասին

03.11.2011

Երեկ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Եվրախորհրդարանի պատգամավորների բազմակուսակցական (ժողովրդականներ, պահպանողականներ եւ ռեֆորմիստներ, սոցիալ-դեմոկրատներ, լիբերալ-դեմոկրատներ) պատվիրակության հետ` Միլան Ցաբրնոխի ղեկավարությամբ: Ըստ ՀԱԿ-ի տարածած հաղորդագրության, հանդիպման ընթացքում առաջին նախագահն անդրադարձ է կատարել Հայաստանի ներքաղաքական խնդիրներին` «նշելով ինչպես` նախագահի, այնպես էլ` Ազգային ժողովի ոչ օրինակարգությունը, մասնավորապես 76 պատգամավորների կողմից ձեռնարկատիրությամբ զբաղվելու փաստը»: Մատնանշվել է երկրում հաստատված …

կարդալ ավելին

Կվերականգնեն

03.11.2011

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը երեկ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում նշել է ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը: Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ` միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրել են Գառնիի միջնադարյան կամրջի վերականգնման մասին արարողակարգային հուշագիրը: Գառնիի միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011թ. հատկացվել …

կարդալ ավելին