Հեռավոր Հայաստանում եւս անմիջապես տարածվեց լուրը` Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը սպառնացել է, թե իր պետությունը կհրաժարվի մարդասիրական (ընդգծումը` Լ.Ա.) օգնություն տրամադրել այն երկրներին, ուր արգելում են համասեռամոլների ամուսնությունները: Ի դեպ, նույն Մեծ Բրիտանիայում կանաչ լույս է վառվում ոչ միայն միասեռականների օրինական ամուսնության համար, այլեւ նրանց օրենքով թույլատրվում է երեխա որդեգրել: Բնությունն այնպես է դասավորել, …
կարդալ ավելին«Մենք հասկանում եւ ընդունում ենք արտակարգ պատահարներից հետո հասարակության կողմից բանակին ուղղված կառուցողական քննադատությունը, ավելին` այդ քննադատությունը օգտակար է, եւ պետք է դասեր քաղել դրանից: Սակայն անընդունելի ենք համարում որոշ խմբերի կողմից բանակի խնդիրների միտումնավոր եւ ամենօրյա շահարկումը»,- երեկ ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նաեւ հավելել …
կարդալ ավելինՄեր թղթակցի հարցին` ճի՞շտ են շրջանառվող լուրերը, որ ինքն ու իր եղբայրը` սոցիալական հիմնադրամի նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանն են «Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկա» ՓԲԸ ղեկավար Սերոբ Տեր-Պողոսյանի գործը, այսպես ասած` ջրի երես հանել, Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը պատասխանել է. «Այդ հարցում աջակցել ենք: Բնական է, որ Ազգային անվտանգության ծառայությունը զբաղվում էր, եւ մենք իրենցից առավել չէինք …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ իր խոսնակի միջոցով հերթական հերքում-մեկնաբանությունն է տարածել: Այս անգամ պարզաբանման կարիք է ունեցել նրա` ով ՀՀԿ-ի հետ է` կշահի, ով ոչ` կհայտնվի կոտրած տաշտակի առջեւ, չորեքշաբթի օրը ԱԺ-ում արած հայտարարությունը: Տ. Սարգսյանի խոսնակի տարածած հաղորդագրության համաձայն` «շատերն են փորձում նենգափոխել վարչապետի խոսքերը եւ ուղղել դրանք կոալիցիոն գործընկերներին` այն դեպքում, երբ …
կարդալ ավելինԵրեկ Ազատության հրապարակում կայացել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հանրահավաքը, որը կարելի է իրավամբ բեկումնային համարել: Ընդհուպ մինչեւ երեկ (մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը), ՀԱԿ-ը հայտարարում էր, թե պայքարում է արտահերթ ընտրությունների անցկացման համար` հերթական ընտրություններից նույնիսկ մեկ օր առաջ արտահերթ ընտրությունների իրագործումը համարելով սկզբունքային հարց: Երեկ, սակայն, ՀԱԿ առաջնորդ Լ. Տեր-Պետրոսյանը վերջապես խոստովանել է, որ …
կարդալ ավելինԵրեկ հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը, եւ մինչեւ օրենքով սահմանված կարգով նոր քաղաքապետի ընտրությունը քաղաքապետի պարտականությունների կատարումը դրվել է քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի վրա: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն` քաղաքապետի ամենահավանական թեկնածուն համարվում է Տ. Մարգարյանը: Հիշեցնենք, որ Կ. Կարապետյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել դեռեւս չորեքշաբթի օրը, սակայն այն հրապարակվել է …
կարդալ ավելինԵրեկ Ազատության հրապարակում տեղի ունեցավ ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը: Հանրահավաքը վարող Նիկոլ Փաշինյանն իր խոսքը սկսեց` անդրադառնալով 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը` ասելով. «Մենք պետք է հասկանանք, հանուն ժողովրդավարության, հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի համար պայքարելով` մենք պայքարում ենք 1999թ. հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների դեմ, որովհետեւ հենց այդ մարդիկ են զրկել Հայաստանը զարգացման հեռանկարից»: Ն. Փաշինյանը վստահ է, …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Ս. Սարգսյանը մասնակցել է Ապարանի բժշկական կենտրոնի բացման արարողությանը, ծանոթացել կենտրոնի անհետաձգելի բուժօգնության, վիրահատական եւ այլ բաժանմունքների պայմաններին, մատուցվող ծառայությունների որակին: Ս. Սարգսյանին ներկայացվել է, որ ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում Ապարանի բժշկական կենտրոնում կատարված …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ դարձյալ ստիպված եղավ մեկնաբանել իր կողմից արված հերթական հայտարարությունը եւ մեղքը բարդել լրատվամիջոցների վրա: Այս անգամ, սակայն, հուսադրողն այն է, որ Տ. Սարգսյանը չհայտարարեց, թե «կոտրած տաշտակի առջեւ կանգնելու» վտանգի մասին ԲՀԿ-ին անուղղակիորեն հասցեագրված իր զգուշացումը դարձյալ հումորի ժանրից էր: Անկախ դրանից, փաստորեն, Տ. Սարգսյանի մոտ սովորություն է դառնում ամեն …
կարդալ ավելինՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքում անդրադառնալով ատոմակայանի խնդրին` ասաց, թե 90-ականներին ոչ ոք չէր հավատում, որ կանգնեցված ատոմակայանը կարելի է վերագործարկել, բայց այն վերագործարկվեց: Նրա խոսքով` ատոմակայանը փակելով` ՀՀ-ն այսօր նաեւ մեկ ուրիշ շատ կարեւոր քաղաքական կռվան է բաց թողնում իր ձեռքից` ազատություն տալով մեր հարեւանների պատերազմական մղումներին: «Ատոմակայանը պետք է …
կարդալ ավելինԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանի դիտարկմամբ` Ռուսաստանի դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման գործում հսկայական է, ուստի նա պատահական չի համարում այն, որ այսօր` նախընտրական փուլի նախաշեմին, հայաստանյան ուժերը` թե ընդդիմադիր, թե իշխանական, ցանկանում են Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ դրսեւորել: Ա. Մելիքյանն այն համոզմանն է, որ հենց Ռուսաստանից է կախված այդ ուժերի հաջողությունը: «Իրականությունն այնպիսին է, որ …
կարդալ ավելինԵրեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը երեկ հաստատեց իր հրաժարականի մասին լուրերը: Ավելին, նաեւ հաստատել է, որ ճիշտ են նաեւ ՌԴ-ում այլ աշխատանքի անցնելու մասին տեղեկությունները: Facebook-ի իր էջում նա գրել է. «Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Այն պայմանավորված է այլ աշխատանքի տեղափոխվելու, ինչպես նաեւ` անձնական բնույթի պատճառներով, որոնցով հանրության ուշադրությունը չեմ ուզում զբաղեցնել: Որոշումը ես կայացրել …
կարդալ ավելինԲաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը հանդիպում է ունեցել Բաթումի քաղաքապետ Ռոբերտ Չխեիձեի հետ եւ ներկայացնելով Բաթումի զարգացման հեռանկարները` Չխեիձեն ընդգծել է մշակութային, տնտեսական եւ զբոսաշրջության ոլորտներում Հայաստանի համապատասխան գերատեսչությունների եւ գործարար շրջանակների հետ համագործակցությունն ընդլայնելու քաղաքային իշխանությունների պատրաստակամությունը: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդմամբ` կողմերը քննարկել են առեւտրատնտեսական եւ մշակութային կապերի զարգացման հեռանկարները, զբոսաշրջության բնագավառում …
կարդալ ավելին«Ովքեր մեզ հետ կհամագործակցեն` կշահեն, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն կոտրված տաշտակի առջեւ»,- երեկ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների` կոալիցիայի հնարավոր պառակտմանը վերաբերող հարցին` հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` ՀՀԿ-ն է այն կուսակցությունը, որի շուրջ համախմբվել են կոալիցիոն գործընկերները։ «ՀՀԿ-ն առանցքն է քաղաքական դաշտի, ու այդ դիրքը ՀՀԿ-ն ոչ միայն պահպանելու է, այլեւ զարգացնելու է»,- …
կարդալ ավելին«Քաղաքական ուժերը թող բարի լինեն` հռչակեն իրենց թիրախը, թե ինչ են ուզում անել: Մեզ մոտ նույնիսկ քաղաքականության մեջ ներդրվել է շատ արատավոր մի սկզբունք. «ՍՐցՑՌՑ» են լինում: Ինչո՞ւ չեն հռչակում իրենց նպատակները: Փետրվարին երեք քաղաքական ուժեր թուղթ են ստորագրել, որտեղ ինչ-որ բաներ են գրված, եւ որտեղ գրված միտքն ինձ հասկանալի է»,- մեր թղթակցի հետ զրույցում …
կարդալ ավելին«Սկսվել է մի տենդագին իրարանցում` մրցավազք այս կամ այն ցուցակում հայտնվելու համար: Ընդ որում, շատերը մոռանում են, որ ոչ հեռու անցյալում վերջին խոսքերով հայհոյում էին ներկայիս իշխանության գլխավոր դերակատարներին, իսկ այսօր փորձում են յոթերորդ պորտում ինչ-որ առնչություններ գտնել ու ներկայանալ որպես յուրային: Ոմանք էլ ամենաանթաքույց ձեւով իրենց են առաջարկում նրանց, ովքեր, իրենց կարծիքով, կարող են …
կարդալ ավելինԼավատեղյակ աղբյուրներից երեկ հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: Որոշ ժամանակ անց ողջ քաղաքն այդ մասին էր խոսում: Ըստ նույն աղբյուրների` այդ մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը միայն, քանի որ այս օրերին Փարիզի քաղաքապետի գլխավորությամբ Երեւանում է գտնվում Ֆրանկոֆոն քաղաքների քաղաքապետերի պատվիրակությունը, որն այստեղ մասնակցում էր Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի …
կարդալ ավելինԵրեկ օրվա երկրորդ կեսին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կալանք է դրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գույքի եւ հաշիվների վրա: ԴԱՀԿ-ն այդպիսով իրականացրել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի այն որոշման կատարումը, որը թերթից պահանջում էր պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Ռուբեն Հայրապետյանին եւ Լեւոն Սարգսյանին վճարել 2 մլն 44 հազարական դրամ: «ՀԺ» հրատարակիչ «Դարեսկիզբ» …
կարդալ ավելինԵրեկ օրվա երկրորդ կեսին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը կալանք է դրել «Հայկական Ժամանակ» օրաթերթի գույքի եւ հաշիվների վրա: Այսօր թերթի խմբագրությունը ԱԺ գործարար պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Լեւոն Սարգսյանին եւ Ռուբեն Հայրապետյանին պետք է վճարի ավելի քան 6 մլն դրամ, յուրաքանչյուրին` 2 միլիոն 44 հազար դրամ: Այս տարվա փետրվարին նման վճիռ էր կայացրել Կենտրոն եւ …
կարդալ ավելին– Ինչպե՞ս եք մեկնաբանում իշխող կոալիցիայում պարբերաբար առաջացող հակասությունները: Ձեր կարծիքով` մինչեւ խորհրդարանական ընտրությունները կոալիցիոն ձեւաչափը կպահպանվի՞, թե՞ ոչ: – Այսօր արդեն բացարձակապես հետաքրքիր չէ` այն կպահպանվի՞, թե՞ ոչ, քանի որ հերթական ընտրություններին մնացել է ընդամենը մի քանի ամիս: Իր լիազորություններն ավարտող խորհրդարանն այլեւս միայն մեկ էական առաքելություն ունի` մինչ տարեվերջ հաջորդ տարվա բյուջեի հաստատումը: …
կարդալ ավելին