քաղաքականություն

Կառավարությունն՝ ընդդեմ ՀՀ տնտեսության

20.10.2011

Հայտնի է, որ ՀՀ կառավարությունը հարկային նոր փաթեթ է ներկայացրել Ազգային ժողովի քննարկմանը, եւ այդ նախաձեռնությունը 2012թ. բյուջեում լրացուցիչ 101 մլրդ դրամի հարկային մուտքեր հավաքագրելուն օժանդակող փոփոխություններ է նախատեսում: Այդ փոփոխությունները հիմնականում ենթադրում են հարկային բեռի ավելացում: Հիշեցնենք, որ Կառավարության սեպտեմբերի 29-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը սենսացիոն թիվ հրապարակեց, թե այս տարվա բյուջեի համեմատ` հաջորդ …

կարդալ ավելին

«Ռուսերենը մեզ համար եղել է պատուհան դեպի աշծարհը»

20.10.2011

– Հայաստանն, ըստ էության, գրեթե քսան տարի ապրում է տնտեսական շրջափակման մեջ: Ինչպե՞ս է երկրին հաջողվում գոյատեւել: – Դուք ճիշտ եք` գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային ինտեգրացիոն ինտենսիվ գործընթացների դարաշրջանում դեպի ծով ուղղակի ելք չունեցող երկրի համար հեշտ չէ զարգանալ երկու անմիջական հարեւանների հետ փակ սահմանների պայմաններում: Դա բացասաբար է ազդում ինչպես մեր երկրի տնտեսության, այնպես էլ` …

կարդալ ավելին

Սարկոզիի նամակը Նալբանդյանին

20.10.2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Ցանկանում եմ անձնապես շատ ջերմ շնորհակալություններս հայտնել Ձեզ` այն մասնակցության համար, որ Դուք բերեցիք Հայաստան պետական այցի նախապատրաստմանն ու ընթացքին, որը ես պատիվն ու հաճույքն ունեցա իրականացնելու հոկտեմբերի 6-ին եւ 7-ին: Ես գիտեմ, թե Դուք ինչ կարեւորություն եք տալիս …

կարդալ ավելին

Կամ՝ կամ

20.10.2011

Ընդամենը հաշված ժամեր, եւ երեկոյան պարզ կդառնա կոալիցիայի ճակատագիրը: Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը նախօրեին հայտարարել էր, թե հինգշաբթի երեկոյան ՀՀԿ Գործադիր մարմինը նիստ կհրավիրի, կշարունակի քննարկել անցած ուրբաթ օրվա նիստի օրակարգային` ներքաղաքական հարցերն, ու հանդես կգա հայտարարությամբ: Իսկ նիստում քննարկվող ներքաղաքական հիմնական հարցը կոալիցիայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամակցության նպատակահարմարության հարցն է եղել: Արդեն հրապարակումներ …

կարդալ ավելին

96 տարի անց. Թուրքիան շարունակում է թանկ գին վճարել

20.10.2011

Անցել է գրեթե մեկ դար, սակայն Թուրքիայի Հանրապետությունը շարունակաբար վարկաբեկվում է Հայոց ցեղասպանությունը համառորեն մերժելու համար: Հոկտեմբերի սկզբին Հայաստան կատարած այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտեց Թուրքիային` հայտարարելով, որ 96 տարին բավականին երկար ժամանակ է, որպեսզի Անկարան հաշվի նստի իր կատարած ցեղասպանական արարքների հետ: Նա նաեւ սպառնաց Հայոց ցեղասպանության ժխտումը պատժելու օրենք ընդունել, եթե …

կարդալ ավելին

Պետական այց

18.10.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հոկտեմբերի 23-25-ը պետական այցով մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն:

կարդալ ավելին

Նախագահականից` ԱԳՆ

18.10.2011

Մեր տեղեկություններով, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ԱՄՆ կատարած այցից հետո աշխատանքից ազատել է ՀՀ նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին (Կնդո): Ի՞նչ պատճառով` երեկ մեզ պարզել չհաջողվեց: Հիշեցնենք, որ Ա. Կանդայանը հանրությանը հայտնի դարձավ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ ունեցած վիճաբանության առիթով, ինչն էլ պատճառ դարձավ Գ. Բեգլարյանի հրաժարականի համար: Մեր տեղեկություններով` Ա. Կանդայանը …

կարդալ ավելին

Նոր դատավորներ

18.10.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին: Այդ հրամանագրով դատավորներ են դարձել նաեւ որոշ պաշտոնյաների որդիներ: ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանի որդին` ՀՀ Հատուկ քննչական ծառայության այլեւս քննիչ Դավիթ Հարությունյանը նշանակվել է Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, իսկ ՀՀ լեզվի տեսչության պետ …

կարդալ ավելին

ՀՀԿ-ի հինգշաբթին

18.10.2011

«Անցած ուրբաթ կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կոալիցիոն նոր հուշագրի հարցը չի քննարկվել: Քննարկել ենք ՀՀ ներքաղաքական իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Բայց դա չի նշանակում, որ միայն ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի կամ կոալիցիայի մասին է խոսվել»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը` հավելելով, որ պայմանավորվածության համաձայն` հանդիպումը պետք է շարունակվի առաջիկա …

կարդալ ավելին

Աշխատենք միասին

18.10.2011

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը: Ս. Սարգսյանը շնորհավորել է դեսպան Հեֆերնին պաշտոնավարման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ դիվանագիտական ասպարեզում ունեցած իր փորձով նա կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների առավել խորացմանը: «Մենք շնորհակալ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` մեզ համար չափազանց կարեւոր նշանակություն ունեցող …

կարդալ ավելին

ԱՄՆ նոր դեսպանը Հայաստանում է

18.10.2011

ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Հեֆերնը տիկնոջ` Լիբիի հետ երեկ Երեւանում առաջին անգամ հանդիպեց լրագրողների հետ: Մինչ այդ առավոտյան նա իր հավատարմագրերն էր հանձնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ հանդիպել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հիշեցնենք, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ջ.Հեֆերնի թեկնածությունը ԱՄՆ Սենատը հաստատել էր սեպտեմբերի վերջին: Իսկ Սենատում իր թեկնածության քննարկման ժամանակ Հեֆերնը …

կարդալ ավելին

Նամակ Սարկոզիից

18.10.2011

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նամակ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որում, մասնավորապես, ասված է. «Ցանկանում եմ ջերմորեն շնորհակալություն հայտնել Ձեզ այն բացառիկ ընդունելության համար, որ ցուցաբերեցիք ինձ Հայաստան պետական այցի ընթացքում, որը կատարելու պատիվն ու հաճույքն ունեցա հոկտեմբերի 6-ին եւ 7-ին: Իմ պետական այցից նախեւառաջ մնացել է այն խորը հուզմունքի զգացումը, որն ապրեցի Ցեղասպանության …

կարդալ ավելին

Ուրբաթ օրը եւ ուրբաթից հետո

18.10.2011

Հայաստանի ներքաղաքական օրակարգի ձեւավորումը ընդդիմադիր դաշտից կրկին անցել է իշխանական տիրույթ: Եվ նորից ուշադրության կենտրոնում է իշխանական երկու` Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ապահարզանի կամ իշխող կոալիցիայի գոյության հարցը: Արդեն հայտնի է, որ անցած ուրբաթ ՀՀԿ-ն գործադիր մարմնի նիստ էր հրավիրել, որտեղ քննարկվել են ներքաղաքական հարցեր, սակայն, ինչպես կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովն էր ասել` …

կարդալ ավելին

Անշարժությունից ավելի լավ

18.10.2011

«Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի` Ցեղասպանության մասին հայտարարություններն արվեցին, քանի որ դրանք համընկնում էին Սարկոզիի իսկ խորին համոզմունքներին»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Նա հիշեցրել է, որ Սարկոզին նաեւ ասաց, թե Թուրքիայի նման մեծ երկիրը իր պատմության հետ առերեսվելով` ավելի կուժեղանա, եւ նույնիսկ հղում կատարեց ֆրանս-գերմանական օրինակին: «Նրա հայտարարություններն ակնկալված էին …

կարդալ ավելին

Վերջնագիր կներկայացնե՞ն ԲՀԿ-ին

15.10.2011

Մեր տեղեկություններով, ՀՀԿ երեկ երեկոյան հրավիրած եւ գործադիր մարմնի մոտ 1,5 ժամյա նիստում քննարկվել է կոալիցիայից ԲՀԿ-ի դուրս գալու հարցը, որն իշխանական վերնախավում սրվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերջերս արված հայտարարությունների պատճառով: Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանը չէր բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն, իսկ Գ. Ծառուկյանը շրջանցելով փետրվարի 17-ին ստորագրած …

կարդալ ավելին

Կոնկրետ վտանգ

15.10.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Սոյուզնիկի. ՕԴԿԲ» ամսագրին տված հարցազրույցում` պատասխանելով` հարցին, թե այսօր ինչպիսի. խնդիրների է առնչվում ՀԱՊԿ-ն, որոնք պահանջում են հավաքական լուծում, ասել է. «… Մեծ մտահոգություն է առաջացնում ՀԱՊԿ գործողության տարածքի անմիջական հարեւանությամբ կուտակվող լարվածությունը, որը հղի է նոր բաժանարար գծերի ի հայտ գալով, անվստահության ու կասկածամտության մթնոլորտի վերածնմամբ: Կոնկրետ վտանգ են ներկայացնում …

կարդալ ավելին

Մոսկվան համաձայն չէ

15.10.2011

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը երեկ մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էքչին Հուսեյնլիի հայտարարությունը, թե «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կապերը դառնում են տարածաշրջանում անկայունության պատճառ»: «Թույլ տամ ինձ չհամաձայնել այդ գնահատականի հետ: Ինչպես հայտնի է, Ռուսաստանը խորապես շահագրգռված է այդ տարածաշրջանի խաղաղությամբ եւ կայունությամբ: Այդպիսի մոտեցումից ելնելով, մենք առաջնահերթ կարգով կառուցում ենք մեր …

կարդալ ավելին

ՀԱԿ-ի նոր համախոհը

15.10.2011

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը երեկ ողջունել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի` հոկտեմբերի 28-ին ՀԱԿ հանրահավաքին միանալու որոշումը: Մանուկյանը երեկ նաեւ խոստովանել է, որ ՀԱԿ-ը իշխանությունների հետ երկխոսության ընթացքում համախոհներ է կորցրել: «Երկխոսության ամբողջ ընթացքում ՀԱԿ-ը համախոհներ կորցրեց, քանի որ ժողովուրդն էլ գիտեր, որ երկխոսությունը չիրականացող բան էր,- ասել է նա` հավելելով,- Մենք ձեւի …

կարդալ ավելին

Հանդիպե՞լ են

15.10.2011

Լավատեղյակ աղբյուրների համաձայն, վերջերս հանդիպել են ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի իր ելույթում Լ.Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենք պետք է ավելի շատ հաշվի նստեն ԲՀԿ-ի հետ, որովհետեւ ԲՀԿ-ն կուսակցություն է, իսկ «ՀՀԿ-ն օպորտունիստների խումբ է, ոչ թե կուսակցություն»: Լ. Տեր-Պետրոսյանը ԲՀԿ-ն որակել էր «հայաստանածին» կուսակցություն, …

կարդալ ավելին

Բերեզովսկին չի հեռանա հավաքականից

15.10.2011

Ռոման Բերեզովսկու պես դարպասապահը շատ պետք է Հայաստանի հավաքականին, եւ նա դեռ երեք տարի պետք է օգնի թիմին: Այս մասին «Facebook»-ի իր կայքէջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: «Սիրելի ֆուտբոլասերներ, ես ձեզ բոլորիդ խոստանում եմ, որ Ռոման Բերեզովսկին չի հեռանա հավաքականից: Աստված տա, միայն վնասվածքներից զերծ մնա»,- գրել է Ռ. …

կարդալ ավելին