ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Սոյուզնիկի. ՕԴԿԲ» ամսագրին տված հարցազրույցում ասել է, թե չնայած Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից բազմամյա շրջափակմանը, ՀՀ տնտեսությունը զարգանում է: «Կարծում եմ, մեր հաջողության գրավականը մեր ժողովրդի աշխատասիրության, հետեւողական տնտեսական քաղաքականության ու բանկային համակարգի կայունության համադրումն է: Ներկայումս ՀՀ-ում արդյունաբերության, գյուղատնտեսության, շինարարության, առողջապահության ու նորարար տեխնոլոգիաների տարբեր ոլորտներում ներդրումների համար հուսալի, բարենպաստ …
կարդալ ավելինՀայաստանի ներքաղաքական դաշտում կարծես թե հերթական սկանդալը կամ ջրբաժանն է հասունանում: Այս օրերին նորից քննարկվում է իշխող կոալիցիայից «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության դուրս գալու հարցը: Երեկ երեկոյան Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) գործադիր մարմնի նիստ էր հրավիրել այդ հարցը քննարկելու համար, բայց դեռ կոնկրետ որոշում չի կայացրել: ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Շարմազանովը նիստից հետո մեզ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահական նստավայրի առջեւ դարձյալ բողոքի ցույց էին անցկացնում սպանված զինվորների մայրերը: Չնայած մեծաթիվ ոստիկանների առկայությանը, որդեկորույս մայրերին հաջողվել է հատել Բաղրամյան պողոտան եւ մոտենալ նախագահի նստավայրին, ովքեր կոչ էին անում ՀՀ նախագահին դուրս գալ եւ պատասխան տալ, թե ինչու չեն պատժվում իրենց որդիների սպանության մեղավորները: Որդեկորույս մայրերի հետ նախագահական նստավայրի առջեւ էին նաեւ …
կարդալ ավելին«Zaman» թերթի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երեւանում հնչեցրած` Հայոց ցեղասպանությանն առնչվող իր հայտարարություններից հետո փորձում է իր խորհրդական Դավիթ Լեւիթի միջնորդությամբ հաշտվել Թուրքիայի հետ: Որոշ տեղեկություններով` Սարկոզիի երեւանյան այցից անմիջապես հետո Լեւիթը զանգահարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուին` նրան հրավիրելով Ելիսեյան պալատ: Հանդիպման ժամանակ Լեւիթն ընդգծել է, որ Սարկոզիի հայտարարությունները սխալ են հասկացվել …
կարդալ ավելինՆերկա իշխանությանն այլընտրանք կարող է լինել միայն նախորդ իշխանության շրջանակից դուրս գտնվող ուժը: Երեկ նման հայտարարություն է արել «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Նա նաեւ հայտարարել է, թե առաջիկա ընտրություններին դաշինքներով գնալու համար ցանկացած քաղաքական ուժի համար կարեւոր է հասարակական «պատվերը»: Այսինքն, ըստ Խուրշուդյանի` եթե հասարակության մոտ լինի համախմբման եւ միասնական ուժով ներկայանալու պատվեր, …
կարդալ ավելինԵրեկվանից Հայաստանում մեկնարկել է մարդահամարը, որը կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 21-ը։ Այս միջոցառման վրա ծախսվելու է 2.5 միլիարդ դրամ, որի 56%-ը տրամադրել է կառավարությունը, մնացած մասը՝ միջազգային կառույցներ ու երկրներ։ Շուրջ 12 հազար հաշվարարներ շրջելու են բոլորի տներով, հաշվառեն ու լրացնեն 33 հարցից բաղկացած մի հարցաշար, որի կետերից շատերը կարող են անգամ ծիծաղ հարուցել։ Բայց, ասում …
կարդալ ավելինՎերջին շրջանում արեւմտյան կառույցների «հատուկ խաղաքարտն» է դարձել «սահմանամերձ համագործակցության զարգացումը»: Դրա տակ հիմնականում նկատի ունեն հետեւյալը. եթե նույնիսկ երկու պետություններ իրար հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունեն, նրանց` իրար հետ սահմանակից շրջանները միանգամայն կոռեկտ ու փոխշահավետ համագործակցում են: Այս թեմայի շուրջ մեր հարցերին պատասխանում է Ռուսաստանի Սահմանամերձ համագործակցության ասոցիացիայի փորձագետ Անդրանիկ Դերենիկյանը: – Բացատրեք …
կարդալ ավելինԼՂՀ պաշտպանական բանակի լրատվության եւ քարոզչության բաժնից երեկ հայտնել են, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 12:40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը: Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն:
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի Զինված ուժերի վերահսկման համաձայնագրերին հետեւելու եւ ստուգման հարցերով օգնական Ռոուզ Գետեմյուլլերը հոկտեմբերի 14-19-ին կայցելի Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան: Ռոուզ Գետեմյուլլերը Հարավային Կովկասի երկրներում հանդիպումներ կունենա բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
կարդալ ավելին«Այդ հրաժարական-մրաժարականը երբեք չի լինելու: Դա բացառվում է, որովհետեւ Սահմանադրությամբ նախատեսված որեւէ հիմքեր` իրավական, քաղաքական, տնտեսական, առողջական եւ այլն, չկան` հրաժարականներ տալու կամ արտահերթ ընտրությունների համար: Բնականոն ձեւով մենք ընդդիմության հետ նախապատրաստվելու ենք ընտրություններին»,- երեկ հայտարարել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը: Նրա կարծիքով, ընտրություններում դարձյալ հաղթելու է իշխանությունը, որովհետեւ, ըստ նրա` կոալիցիան «շատ ավելի …
կարդալ ավելինՆախօրեին Երեւանում տեղի ունեցած մի իրադարձություն հերթական անգամ ցույց է տվել մեր «ռազմավարական գործընկերոջ» վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, եւ մեր իշխանությունների ստրկամտությունն ու նվաստանալու անսահման կարողությունը ռուս եղբայրների առջեւ: ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանության ոմն խորհրդական` Սերգեյ Ավերչենկո անունով, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ներկայացրել է ՌԴ-ի ակնկալիքները Հայաստանից: Մասնավորապես առաջարկել է վերանայել օտարալեզու դպրոցների մասին վերջին …
կարդալ ավելինՄեկնաբանելով կոալիցիա-ՀԱԿ երկխոսության կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանի հայտարարությունը, թե ՀՀ իշխանությունները պատրաստ են երկխոսության ՀԱԿ-ի հետ, բայց պատրաստ չեն խնդրելու, ՀԱԿ անդամ Նիկոլ Փաշինյանը «news.am»-ին ասել է. «Ըստ էության, շուրջօրյա հանրահավաքների ընթացքում դրա պատասխանը տրվել է ՀԱԿ հրապարակած բանաձեւում: Եվ, ճիշտն ասած, ինձ իշխանության հայտարարություններն ու քայլերը չեն հետաքրքրում: Ավելի շատ հետաքրքրում են …
կարդալ ավելինԵրեկ ՀԱԿ քաղխորհրդի նիստում քննարկվել է ութօրյա շուրջօրյա հանրահավաքների ընթացքը եւ տարածքային կառույցների ու կուսակցությունների կատարած աշխատանքը: Քննարկել են նաեւ շուրջօրյա հանրահավաքների հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ հոկտեմբերի 28-ի հանրահավաքին ժողովրդին ներկայացվելիք անելիքների ծրագիրը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «epress.am»-ի հետ զրույցում ասել է, թե ՀԱԿ-ին անդամակից կուսակցությունների մեծ մասը շատ դրական են գնահատում շուրջօրյա հանրահավաքը: …
կարդալ ավելինՀԱԿ անդամ, ՀԺԿ-ական Ֆելիքս Խաչատրյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ը հրաժարվել է արտահերթ ընտրությունների պահանջից: Նրա խոսքով` ՀԱԿ-ի այդ պահանջը վերաձեւակերպել են նախագահի հրաժարականի պահանջով: «Մի օր պահանջում եք` խորհրդարանական, մյուս օրը` նախագահական ընտրություններ: Խորհրդարանն ու հանրապետության նախագահը դա նույն մարդիկ են, ըստ էության, պահանջեք երկուսի հրաժարականը: Խորհրդարանում նախագահն ունի մեծամասնություն, ուրեմն խորհրդարանը նախագահինն է»,- …
կարդալ ավելինԹուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը քննադատել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին` ՀՀ-ում արված հայտարարությունների պատճառով: Խոսելով Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների մասին` Էրդողանը մեղադրել է Սարկոզիին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերը ներքաղաքական խնդիրները լուծելու նպատակով օգտագործելու մեջ: «Ռոյթերս»-ի փոխանցմամբ, Էրդողանն իր` «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամներին ուղղված ուղերձում ասել է. «Ֆրանսիայի նախագահը Հայաստան կատարվելիք այցի ընթացքում կողմնակալ …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին երեկ իր հավատարմագրերն է հանձնել Եգիպտոսի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամեդ Ալա Էլդին Սաադ էլ Լեիսը: Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ իր գործունեությամբ նա հնարավորինս կնպաստի հայ-եգիպտական հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը: Հանդիպման մասնակիցները կարեւորել են քաղաքական բարձր …
կարդալ ավելինՀայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Սերգեյ Ավերչենկոյի նախօրեին արած հայտարարություններն այս օրերին կարող են համարվել դիվանագիտական հերթական սկանդալը: Նա Երեւանում Մոսկվայի տանը Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կազմակերպած «Հայ-ռուսական ռազմավարական համագործակցություն» քննարկման ժամանակ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանին ներկայացրել է Հայաստանից Ռուսաստանի ակնկալիքները` առաջարկել է վերանայել օտարալեզու դպրոցների մասին վերջին օրինագծի հետ կապված մեր …
կարդալ ավելինԱյս ցնցող հարցազրույցում երգիչը կոտրում է բոլոր տաբուները, այդ թվում եւ` «ցեղասպանություն» եզրույթի շուրջ բառերի պատերազմը, որը կարող էր սառեցնել հարաբերությունները Թուրքիայի հետ եւ կարող էր վնասելՀայաստանի շահերին: Արտահայտված ցնցող խոսքերը մեկ անգամ եւս ընդգծում են այն, ինչ նա արդեն ասել էր «Vivement dimanche» հաղորդման սեպտեմբերի 4-ի թողարկման ժամանակ: Բայց նաեւ մի ձող է` պարզված …
կարդալ ավելինANS PRESS գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պաշտպանական պատ է կառուցում: Որպես պատճառաբանություն` նշվում է, թե «շփման գծից ոչ հեռու գտնվող ադրբեջանական գյուղերի բնակիչները տուժում են շփման գծում հաճախակի գրանցվող հրադադարի խախտման դեպքերի հետեւանքով»: ANS PRESS-ի թղթակցի հաղորդմամբ, պետական միջոցների հաշվին շփման գծի հարեւանությամբ, 3 մետր բարձրությամբ քարե պատ է կառուցվում, եւ «դրա նպատակը …
կարդալ ավելինՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել հոկտեմբերի 9-ին ԼՂՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի ժամկետային զինծառայող Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի ինքնասպանության դեպքի առնչությամբ: «Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանի զորամասի պահպանության մարտական դիրքում իրեն ամրակցված ինքնաձիգով ինքնասպանություն գործելու փաստի առթիվ հայտնում ենք, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով …
կարդալ ավելին