Ադրբեջանը քարե պատ է կառուցում

13/10/2011

ANS PRESS գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պաշտպանական պատ է կառուցում: Որպես պատճառաբանություն` նշվում է, թե «շփման գծից ոչ հեռու գտնվող ադրբեջանական գյուղերի բնակիչները տուժում են շփման գծում հաճախակի գրանցվող հրադադարի խախտման դեպքերի հետեւանքով»: ANS PRESS-ի թղթակցի հաղորդմամբ, պետական միջոցների հաշվին շփման գծի հարեւանությամբ, 3 մետր բարձրությամբ քարե պատ է կառուցվում, եւ «դրա նպատակը հարեւան գյուղերի բնակիչներին հայ զինվորների արձակած գնդակներից պաշտպանելն է»: «Պատի կառուցման աշխատանքները սկսվել են 7 ամիս առաջ, Աղդամի շրջանի Քարվանդ գյուղից, այն ձգվելու է Թարթառի շրջանի գյուղերի տարածքով: Քարե պատի ընդհանուր երկարությունը հասնելու է 2700 մետրի»,- նշում է ANS PRESS-ը: