Երեկ ՀԱԿ քաղխորհրդի նիստում քննարկվել է ութօրյա շուրջօրյա հանրահավաքների ընթացքը եւ տարածքային կառույցների ու կուսակցությունների կատարած աշխատանքը: Քննարկել են նաեւ շուրջօրյա հանրահավաքների հետեւանքով Հայաստանում ստեղծված իրավիճակը եւ հոկտեմբերի 28-ի հանրահավաքին ժողովրդին ներկայացվելիք անելիքների ծրագիրը: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն «epress.am»-ի հետ զրույցում ասել է, թե ՀԱԿ-ին անդամակից կուսակցությունների մեծ մասը շատ դրական են գնահատում շուրջօրյա հանրահավաքը: «Նրանք ընդգծում են, որ դրանով ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, հզորացել են ՀԱԿ-ի դիրքերը, ընդլայնվել համակիրների բազան, ինչպես նաեւ` ավելի պարզ դարձել եւ՛ Կոնգրեսի ունեցած ռեսուրսները այս պայքարում, եւ՛ իշխանության կողմից իշխանության խոչընդոտման ռեսուրսները, ինչը թույլ կտա ավելի ճշգրիտ հաշվարկել հետագա քայլերը»,- ասել է նա: