Սխա՞լ են հասկացել

15/10/2011

«Zaman» թերթի փոխանցմամբ` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Երեւանում հնչեցրած` Հայոց ցեղասպանությանն առնչվող իր հայտարարություններից հետո փորձում է իր խորհրդական Դավիթ Լեւիթի միջնորդությամբ հաշտվել Թուրքիայի հետ: Որոշ տեղեկություններով` Սարկոզիի երեւանյան այցից անմիջապես հետո Լեւիթը զանգահարել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Թահսին Բուրջուօղլուին` նրան հրավիրելով Ելիսեյան պալատ: Հանդիպման ժամանակ Լեւիթն ընդգծել է, որ Սարկոզիի հայտարարությունները սխալ են հասկացվել Թուրքիայում, Ֆրանսիան կարծում է, որ Թուրքիան մեծ երկիր է, եւ մեծ կարեւորություն է տալիս նրա հետ բարեկամական կապերին: