Հոկտեմբերի 3-ին Ազատության հրապարակում անցկացվող հանրահավաքի շրջանակներում տեղի ունեցավ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի «բաց ասուլիսը», որի ընթացքում նա, վստահ ենք` «պատահական ընտրությամբ», պատասխանեց իրեն ուղղված հարցերի մի մասին: Մենք եւս մի քանի հարցեր էինք ուղղել (կարդացեք էջ 3), որոնց, սակայն, նա չպատասխանեց: Ժամանակի՞, թե՞ պատասխանների «սղության» պատճառով, դժվար է ասել: Այդուհանդերձ, հետաքրքիր կլիներ լսել այդ …
կարդալ ավելինՈրոշ տեղեկությունների համաձայն` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին սատարող ուժերի շրջանակում քննարկվում են առաջիկայում նրա` ակտիվ քաղաքականություն վերադառնալու մի քանի տարբերակներ: Նախ Ռ.Քոչարյանը կարող է գլխավորել իրեն սատարող որեւէ կուսակցության համամասնական ցուցակ: Տվյալ դեպքում այդ կուսակցությունը կարող է լինել «Բարգավաճ Հայաստանը»: Երկրորդ տարբերակի դեպքում նա, հնարավոր է` գլխավորի որեւէ նախընտրական դաշինքի համամասնական ցուցակ: Այս դեպքում …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հոկտեմբերի 4-ի հրամանագրով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պարգեւատրվել է Փառքի շքանշանով` Հայաստանի եւ Ռուսաստանի ժողովուրդների միջեւ ավանդական բարեկամական կապերի ամրապնդման, ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ դաշնակցային ռազմավարական հարաբերությունների խորացման ու ընդլայնման, ինչպես նաեւ խաղաղության եւ միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը:
կարդալ ավելինՆախօրեին ՀԱԿ անդամ, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ «իրենց միակ պահանջն այս պահին 1 տարի շուտ արտահերթ նախագահական ընտրություններն են»: Հիշեցնենք, որ հերթական նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2013թ. փետրվարին: Արդյո՞ք Ա.Սարգսյանը 1 տարի առաջ ասելով` նկատի ուներ հաջորդ տարվա փետրվարը: Այսինքն` ՀԱԿ-ը նախագահական ընտրություններ է պահանջում ոչ …
կարդալ ավելին– Ռոբերտ Քոչարյանն իր վերադառնալու համար անհրաժեշտ երեք գործոնների մեջ նշում է նաեւ երկրի տնտեսական վիճակը: Չե՞ք կարծում, որ սա այն վիճակն է, որի համար պատասխանատու է կառավարությունը, եւ հենց այն պատճառն է, որը կարող է հիմք հանդիսանալ ակտիվ քաղաքականություն Ռ.Քոչարյանի վերադառնալու համար: – ՀՀ նախագահները միշտ քաղաքական դաշտում են` եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ Ռոբերտ …
կարդալ ավելինՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` հոկտեմբերի 3-ին Ազատության հրապարակում կայացած ասուլիսին մի քանի հարցեր էր ուղղել նաեւ «168 Ժամը»: Դրանց Լեւոն Տեր-Պետրոսյանը չանդրադարձավ: Սակայն, քանի որ, կարծում ենք` այդ հարցերը հետաքրքրում են ոչ միայն մեզ, այլեւ շատ քաղաքացիների, ստորեւ ներկայացնում ենք դրանք` ակնկալելով, որ երբեւէ Լ. Տեր-Պետրոսյանը կապատասխանի դրանց: 1. Պարոն Տեր-Պետրոսյան, եթե, ինչպես պահանջում է …
կարդալ ավելին«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սէֆիլյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ի` շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է: «Այս սցենարի հեղինակը Սերժ Սարգսյանն է, Տեր-Պետրոսյանն էլ այն ընդունել է, ուստի խուսանավումներ, այդ թվում` նստացույցի փոխակերպում, ավելի ծայրահեղ միջոցներ չեն լինի»,- հայտարարել է Ժ.Սէֆիլյանը: Ըստ նրա` Ս. Սարգսյանի համար շահավետ էր ոչ միայն երկխոսությունը, …
կարդալ ավելինՀԱԿ-ի կողմից երկխոսությունից հրաժարվելու հայտարարությունը շտապողական հայտարարություն էր, եւ մտածելուց հետո կփոխեն իրենց կարծիքը: Այդ մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը: «Ես չեմ կարծում, որ դրանով փակվում է երկխոսության դուռը: Մեր կողմից նախաձեռնությունն արդեն եղել է, որ մենք պատրաստ ենք երկխոսությունը շարունակելու, սակայն նման պայմաններում, հանրահավաքների շարունակականության պայմաններում, …
կարդալ ավելինԱրամ Սարգսյանը ժպիտը դեմքին Օպերայի հարթակին հանգիստ լսում է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր եղբորը` Վազգեն Սարգսյանին, ասում է` բանդիտ: Անցած շաբաթ Լեւոնը բառացի հայտարարեց. «ինչպես ձեւավորվեց ՀՀԿ-ն` գիտենք. դա 98 թվականին ստեղծված իրավիճակում օպորտունիստների կողմից ստեղծված բանդա էր, որը խնդիր դրեց տիրել իշխանությանը եւ տիրեց»: Արամ Սարգսյանը եթե շատ ջա՜նք էլ թափի` Լեւոնի ասած բանդայի …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Դարեր ի վեր մանկավարժությունը եղել է հայ իրականության մեջ ամենահարգված մասնագիտություններից մեկը: Եվ պատահական չէ, որ բախտի քմահաճույքով որտեղ էլ հայտնվել են մեր ժողովրդի ներկայացուցիչները, առաջին հերթին կրթօջախներ ու եկեղեցիներ են հիմնել: Պատահական չէ …
կարդալ ավելինԵրեկ Ազատության հրապարակ են այցելել «Սարդարապատ» շարժման համակարգող Ժիրայր Սէֆիլյանը, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն ու «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս հանդիպել եւ շուրջ 15 րոպե զրուցել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մինչ այդ նա զրուցել էր ցուցարարների հետ: Ր. Հովհաննիսյանի խոսքով` ինքը գնացել է Ազատության հրապարակ` զրուցելու եւ զորակցելու իր համաքաղաքացիներին: …
կարդալ ավելին«Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը պետք է որոշի` կամ միտինգ է անում, կամ իշխանության հետ երկխոսում է: Չի կարելի մի կողմից երկխոսել, մյուս կողմից պերմանենտ միտինգներ անցկացնել»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` շեշտելով, որ «պրեսինգով երկխոսության չեն գնում»: «Նախ` իշխանությունը պայման չի դրել. իշխանությունն ասում է` սիրելի ընդդիմություն, հարգելիներս, դուք շուրջօրյա միտինգ եք …
կարդալ ավելինԵրեկ Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, լրագրողների անվտանգության հարցերով քննարկում է անցկացվել: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` բանախոսներն են Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը, ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը եւ «Նովայա գազետա» թերթի փոխխմբագիր Սերգեյ Սոկոլովը: Նշենք, որ երկուշաբթի օրը Թոմաս Համարբերգը հանդես է եկել հայտարարությամբ` ընդգծելով, որ լրագրողներին բռնություններից պաշտպանելը շատ կարեւոր է Եվրոպայում …
կարդալ ավելինՕրերս «Wek.ru» կայքում հոդված էր հրապարակվել` «Ռուսաստանում նորից հիշեցին Հայաստանի թալանչիներին» վերնագրով: Հայաստանյան որոշ լրատվամիջոցներ արտատպել էին այն: Հոդվածում մասնավորապես նշված էր, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Վագա-ֆարմ» ընկերության 50 տոկոսի սեփականատերն է եւ որ ՌԴ` Հայաստանին տրամադրված 500 միլիոն միջպետական վարկի մի մասն ուղղվել է «Վագա-ֆարմ» ընկերության ծաղկմանը: «168 Ժամ»-ը դիմեց «Վագա-ֆարմի» հիմնադիր Վահե …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում քննարկվել է «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրել է ԱԺ Պետաիրավական մշտական հանձնաժողովի փոխնախագահ Կորյուն Նահապետյանը: Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությունները վերաբերում էին մասնավորապես Արդարադատության խորհրդի նիստերի կանոնակարգմանը: Քննարկումների ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանն ասաց. «Այդ փոփոխությունները հիշեցնում են Անդերսենի պերսոնաժին` «եւ թագավորը մերկ է»: Այդ նիստերը կռտած նիստեր են …
կարդալ ավելինNews.am-ի աղբյուրների փոխանցմամբ, եւս մեկ էլիտար գողություն է կատարվել Երեւանում: Օրերս գողություն է կատարվել ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիի բնակարանից, որը գտնվում է մայրաքաղաքի Բարբյուս փողոցի վրա: Կայքի աղբյուրների փոխանցմամբ, գողացել են ոսկյա զարդեր ու փող: Սա հաստատել են նաեւ Ոստիկանության Լրատվության վարչությունում, որտեղից փոխանցել են, որ գողությունը կատարվել է հոկտեմբերի 3-ի առավոտյան: Նաեւ նշել …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ԱԺ-ում հանդիպել է Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողներին: ԱԺ կազմակերպած «Բաց դասեր» ծրագրի շրջանակում նա ուսանողներին բացատրել է ներկա քաղաքական իրավիճակի նրբությունները: Ուսանողներից մեկը Հ. Աբրահամյանին խնդրել է հայտնել երկրի քաղաքական օրակարգում առկա` արտահերթ ընտրությունների պահանջի մասին իր կարծիքը: Ըստ «Ա1+»-ի` Հովիկ Աբրահամյանը ուսանողներին ներշնչել է, որ երբ հերթական ընտրություններին …
կարդալ ավելինՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասել է, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ծուղակը կընկնի, եթե հայտարարի, որ Ազատության հրապարակում անցկացվող շուրջօրյա հանրահավաքներն ինքնաբուխ են: Նրա խոսքով` ինքնաբուխ հավաքը 6 ժամից ավելի չի կարող տեւել: «Եթե ասում են` շարունակում ենք այստեղ մնալ, դա չի նշանակում, որ արդեն իսկ կարող է ինքնաբուխ լինել: Մինչդեռ ինքնաբուխը …
կարդալ ավելին«Tert.am»-ի տեղեկություններով` հայ-ադրբեջանական սահմանի Չինարի գյուղի հատվածում հայկական զինված ուժերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նկատմամբ: Գործողության արդյունքում երկու ադրբեջանցի զինվոր է սպանվել: Հիշեցնենք, որ երեկ ժամը 17:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է …
կարդալ ավելին«Գաղտնիք չէ, որ դպրոցի տնօրենների մեծ մասը, հաճոյանալու համար իրենց մարզպետին կամ քաղաքապետին, պիտի նույն կուսակցական նշանը կրեն եւ ամեն ջանք ներդնեն, որ իրենց ծառայությունների բարձր աստիճանը ցույց տան: Եվ երբ ընտրություններից հետո այդ ծառայությունը լավ արդյունքներ է տալիս, իրենք պաշտպանված են զգում»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը` հավելելով, թե …
կարդալ ավելին