Կան զոհեր

06/10/2011

«Tert.am»-ի տեղեկություններով` հայ-ադրբեջանական սահմանի Չինարի գյուղի հատվածում հայկական զինված ուժերը պատժիչ գործողություններ են ձեռնարկել հակառակորդի նկատմամբ: Գործողության արդյունքում երկու ադրբեջանցի զինվոր է սպանվել:

Հիշեցնենք, որ երեկ ժամը 17:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում, զոհվել է ՊԲ զինծառայող, 1987թ. ծնված Յուրի Արամի Սարգսյանը: Երեկ ավելի վաղ` ժամը 12:50-ի սահմաններում, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում հակառակորդի դիպուկահար կրակից տարբեր աստիճանի հրազենային վիրավորում են ստացել ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայողներ Հենրիկ Ռաֆիկի Խաչատրյանը (ծնված 1992թ., Ախուրյանի զինկոմիսարիատ) եւ Խաչատուր Հրանտի Սուքիասյանը (ծնված 1992թ., Մարտունու զինկոմիսարիատ):