Բարձր տեխնոլոգիաների ոլորտի տեսաբան, ֆիզիկոս Մանե Հակոբյանը մեղադրում է Հայ ազգային կոնգրեսին` իր հեղինակած ծրագիրը գողանալու մեջ: Երեկ հրավիրված ասուլիսում Մ. Հակոբյանն ասել է, որ ինքը 2009թ.-ից եղել է ՀԱԿ-ի գիտության եւ կրթության հանձնաժողովի անդամ, սակայն անցած տարի դուրս է եկել` թույլ չտալով, որ իր հեղինակած ծրագիրը դառնա ՀԱԿ-ի գիտության եւ կրթության ծրագիր: «Այս երկու …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 27-ին ԱՄՆ-ից պաշտոնական այցով մեկնել է Ֆրանսիա, որտեղ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո աշխատանքային ընթրիք է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ: Իսկ երեկ Ս. Սարգսյանը հանդիպել է նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած զրույցի ընթացքում նախագահները քննարկել են հայ-ֆրանսիական բազմաշերտ հարաբերությունների զարգացման ընթացքը եւ հեռանկարները: Ողջունելով …
կարդալ ավելին– Բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր ողբերգական դեպքից հետո պատասխանատուները որպես արդարացում հայտարարում են, թե բանակը հասարակության հայելին է, որտեղ միասին ծառայում են հասարակության տարբեր խավերի տղաներ եւ հնարավոր չէ խուսափել միջադեպերից: Սակայն բանակը փակ համակարգ է, ունի խիստ կանոնակարգ, հսկողություն, ի՞նչ եք կարծում` այն գործելու դեպքում նման միջադեպեր կլինե՞ն, եւ տեղի՞ն են արդյոք այդ արդարացումները: …
կարդալ ավելինԱդրբեջանական 1news.az կայքի հետ զրույցում վերլուծաբան, ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավար Մաքսիմ Շեւչենկոն հայտարարել է, թե Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի միջեւ հստակ երկխոսության դեպքում հնարավոր է շատ արագ լուծել ղարաբաղյան հակամարտությունը: Հարցին, թե` «ինչպե՞ս կգնահատեիք գլխավոր միջնորդների այսօրվա դերակատարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում», Շեւչենկոն պատասխանել է. «Եթե հրդեհ է քո տանը, դժվար թե դու հանգցնես կրակը …
կարդալ ավելին«Սահման-2011» համատեղ գործողության արդյունքում, որն անց է կացվել Ռուսաստանի եւ Ադրբեջանի ՆԳՆ-ների կողմից սեպտեմբերի 19-25-ը, ձերբակալվել է 50 մարդ, ովքեր գտնվում էին հետախուզման մեջ եւ մեղադրվում էին Ադրբեջանի Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով: Ձերբակալվել է նաեւ 30 մարդ, ովքեր հետախուզման մեջ են եղել ՌԴ ՆԳՆ օրգանների կողմից, 22 մարդ ձերբակալվել է որպես կասկածյալ: Օպերացիայի իրականացման շրջանակներում …
կարդալ ավելինՔաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի կարծիքով` ՌԴ-ում տեղի ունեցած քաղաքական վերջին իրադարձությունները «ռուսական պետության կենսունակության ապացույցն են», որովհետեւ Ռուսաստանի բոլոր թշնամիները` «ապագայի հարցում ինչ-ինչ բացասական ակնկալիքներ ունեցող շրջանակները» հույսեր ունեին, որ Ռուսաստանում կոշտ հակամարտություն տեղի կունենա իշխանության բուրգի գագաթին կանգնած երկու անձանց միջեւ, եւ դրա արդյունքում Ռուսաստանը կհայտնվի Խորհրդային Միության կարգավիճակում: Անդրադառնալով Պուտին-Մեդվեդեւ փոխատեղումներին, մասնավորապես …
կարդալ ավելինԳեներալ-լեյտենանտ Նորատ Գրիգորի Տեր-Գրիգորյանցի բոլոր շքանշանների թվարկումը, Հայրենիքի հանդեպ նրա հսկայական վաստակի մասին խոսելը շատ տեղ կգրավի: Տեղը չենք ափսոսում, պարզապես իր բոլոր արժանիքներով հանդերձ` նա չափազանց համեստ մարդ է: Ընդգծեմ միայն, որ Նորատ Տեր-Գրիգորյանը ներկայիս հայոց բանակի հիմնադիրն է: Հայաստանի անկախության տոնակատարությունների այս օրերին տեղին է հիշել, թե ինչպես էր ստեղծվում անկախ պետության կարեւորագույն …
կարդալ ավելին«ՄԱԿ-ի ծրագրում Հայաստանի հողատարածքը ներառվել է որպես խիստ անապատացման ենթակա տարածք: Պաշտոնական նախկին տվյալների համաձայն` հանրապետության տարածքի շուրջ 24.353 քառակուսի կիլոմետրը կամ 81,9%-ը ենթարկվել է տարբեր աստիճանի անապատացման, ընդ որում` խիստ ազդեցության ենթարկված տարածքները կազմում են ընդհանուր տարածքի 26,8%-ը, ուժեղը` 26,4%, միջին աստիճանի անապատացված է 19,8%-ը, իսկ թույլը կազմում է ընդամենը 8,8%-ը: Սարսափելի է հողերի …
կարդալ ավելին«Ադրբեջանի ցանկացած արկածախնդրություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս իրականացրած գործողություն կարագացնի մեր կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը»,- անցած շաբաթ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանության, ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության եւ ամերիկահայ կազմակերպությունների կողմից Նյու Յորքում կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Այն, որ տարիների ընթացքում Հայաստանը դեռեւս չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, բացատրվում է …
կարդալ ավելին«Մեր կուսակցության մոտեցումն այն է, որ ՀՀ քաղաքացիները պետք է որոշեն իրենց ապագան: Պուտինի առաջադրումը ոգեւորություն գուցե առաջացնում է Ռոբերտ Քոչարյանի աջակիցների շրջանում, բայց դա, իմ կարծիքով, արդեն երեկվա օրն էր: Հայաստանի Հանրապետությունը եւ ՀՀ քաղաքացիներն այլեւս պետք է փորձեն ինքնուրույն տնօրինել իրենց բախտը եւ իրենց ընտրության միջոցով ձեւավորեն իշխանություն` անկախ նրանից, թե ՌԴ-ում ով …
կարդալ ավելին«Հայկական հեռուստաընկերություններից մեկի ներկայացուցիչները եկել էին ինձանից հարցազրույց վերցնելու: Ինձ ասացին, թե տեղյակ են իմ հայկական ծագման մասին, եւ, որ վախենում են, թե ես կարող եմ բարդույթավորվել դրանից: Ես նրանց պատասխանեցի` ինձ համար մեծ պատիվ կլիներ հայ լինելը: Միակ խնդիրն այն է, որ ես հայ չեմ»,- նախօրեին վրացական հեռուստաընկերություններից մեկի եթերում նման հայտարարություն է արել …
կարդալ ավելինՀայաստանի անկախության հռչակման 20-ամյա տարեդարձի տոնակատարություններից ընդամենը մի քանի օր անց մեր քաղաքական դաշտի որոշ ներկայացուցիչներ հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց համար ՀՀ անկախությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ռուսական շահը: Շաբաթ օրը Մոսկվայում կայացած «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարից հետո Հայաստանի քաղաքական դաշտի քոչարյանական հատվածը իսկական հրճվանքի մեջ է: Որոշ լրատվամիջոցներ ու «քաղաքագետներ» այդ …
կարդալ ավելինՌԴ ԱԳՆ-ն անցած շաբաթ հայտարարություն էր տարածել, թե ԼՂՀ-ում սեպտեմբերին 18-ին կայացած ՏԻՄ ընտրությունների անցկացումը չի կարող ազդել հակամարտության կարգավորման գործընթացի վրա, եւ, որ ՌԴ-ն Լեռնային Ղարաբաղին որպես անկախ պետություն չի ճանաչում: Նույն հայտարարության մեջ ՌԴ ԱԳՆ-ն «իր հավատարմությունն է հաստատում տարածքային ամբողջականության, ուժի կիրառման անընդունելիության սկզբունքներին»` չնշելով ազգերի ինքնորոշման սկզբունքը: Հիշեցնենք, որ ԼՂՀ հակամարտության …
կարդալ ավելին2012թ. Ռուսաստանի նախագահական ընտրություններում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի թեկնածության առաջադրման մասին հայտարարությունը միանգամից գործոն դարձավ Հայաստանի ներքաղաքական կյանքում: Ընդհանրապես տասնամյակներ շարունակ Ռուսաստանի մեծ ազդեցությունը ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական հարցերի վրա մեզանում կարծես թե բնազդ է ձեւավորել, որ այդ երկրում տեղի ունեցող իրադարձություններն անմիջական դրսեւորում պետք է գտնեն մեր երկրում: Եվ ահա այդ նույն տրամաբանությամբ …
կարդալ ավելինՌուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը` մեկնաբանելով Թուրքիայի նախարարների խորհրդի` հայ-թուրքական Արձանագրությունները խորհրդարան վերադարձնելու մասին որոշումը, «Regnum»-ում հրապարակած հոդվածում գրում է, թե` Անկարան նոր խաղի է պատրաստվում Երեւանի հետ: «Ֆորմալ տեսանկյունից այստեղ որեւէ արտասովոր բան չկա, քանի որ Թուրքիան իր ստորագրությունը հետ չէր կանչել Արձանագրություններից: Այս փաստը գալիս է ապացուցելու այն, որ Բաքվի պետական համալսարանի պրոֆեսոր, հայտնի …
կարդալ ավելինՍեպտեմբերի 25-ին Լոս Անջելեսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի եւ Հայաստանի բանկերի ընկերակցության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի բացմանը, որին մասնակցել են Հայաստանի եւ Կալիֆոռնիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ: Իր խոսքում Ս. Սարգսյանը նշել է, որ անցած 20 տարիների ընթացքում տնտեսության զարգացման գործում լիարժեք չի օգտագործվել նաեւ Հայաստանի քաղաքացիների ներուժը: Ս. Սարգսյանի խոսքով, …
կարդալ ավելինՍերգեյ Նազինյանը գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին չափազանց լավ է տիրապետում եւ նրա խոսքի մեջ առավել քան ընդգծված է ոչ թե սոսկ քննադատությունը այսօրվա վիճակի մասին, այլեւ սրտացավությունը: Միայն մեկ հարցազրույցը բավական չէ գյուղատնտեսության ոլորտում տիրող վիճակի մասին ընդհանուր պատկերը ներկայացնելու համար, քանի որ Ս. Նազինյանի ունեցած տեղեկություններն ու գիտելիքները բավական լայնաշերտ են: Նրա հետ մեր զրույցը …
կարդալ ավելինՎերլուծություններից, լրատվամիջոցների քարոզչությունից ակնհայտ է դառնում մի բան` ապագա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններում պայքարը դարձյալ լինելու է ներկա եւ նախկին նախագահների եւ նրանց համակիր կուսակցությունների միջեւ: Այսինքն` այսպես ասած` «քաղաքական միտքն» ի վիճակի է ընդամենը համեմատել այս երեք նախագահների իշխանության տարիներն ու նրանց ներկայիս գործունեությունը եւ, ըստ այդմ, պաշտպանել չարյաց փոքրագույնի թեկնածությունը: Նոր մարդու ներկայությունը …
կարդալ ավելինՍեպտեմբերի 25-ի երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով: Իսկ մինչ այդ, Ս. Սարգսյանը հանդիպել է աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ: Նա նշել է, որ ցանկություն ունի մի օր կրկին վերադառնալ Հայաստան, քանի որ սիրել է մեր երկիրը եւ չափազանց …
կարդալ ավելինՀայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքը, ինչպես եւ սպասվում էր, եղավ չափազանց ջրբաժանային: ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ «այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին` կատարելու մեր պահանջները…», եւ 3 ամսով երկարաձգեց իշխանություններին իրենց հատկացրած ժամանակը: Իսկ պահանջներն, …
կարդալ ավելին