Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել «տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման միջոցառումների համակարգման եւ ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհուրդ ստեղծելու» մասին: Ըստ պաշտոնական պարզաբանման, այդ խորհուրդը ստեղծվել է գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավման եւ պարզեցման, այս ոլորտներում գործող նորմատիվ …
կարդալ ավելինԵրեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների եւ ներկայացուցիչների համահայկական համաժողովը, որին մասնակցում են ավելի քան 500 մարդ 53 երկրների հայ համայնքներից: Համաժողովը բացել է նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ համաժողովը «10 միլիոն հայերի զորության խորհուրդն ունի». «Հավատում եմ, որ Հայաստան, Արցախ, Սփյուռք միասնությունը կարող է սարեր շարժել: Ավելին` որոշ սարեր …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Ազգային ժողովում հրավիրել է ընդունելություն: Հիշեցնենք, որ այս ընդունելությանը չեն մասնակցել ԳԽ պատգամավորներից շատերը, չնայած հրավիրված են եղել: Ս. Սարգսյանը ընդունելությանը շնորհավորական խոսք է ուղղել, որտեղ մասնավորապես ասված է. «Շնորհավորում եմ բոլորիս այս հիասքանչ տոնի` Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ: Այսօր հավաքվել ենք նշելու …
կարդալ ավելինԵրեկ Հայաստան-Սփյուռք համաժողովի բացման արարողության ժամանակ ունեցած ելույթում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է այն երեք սկզբունքները, որոնց հիման վրա ընթանում են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն: Նա նշել է նաեւ, որ բանակցային սեղանի շուրջ միջազգային հանրության եւ հայկական կողմի միատեսակ ընկալմամբ` ԼՂ ժողովրդի վերջնական …
կարդալ ավելինԱդրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի օրակարգ է ներառել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» կետը, որին նախատեսվում է անդրադառնալ ասամբլեայի լիագումար նիստում` «Համաշխարհային խաղաղության ու անվտանգության պահպանումը» թեմայով քննարկման ժամանակ: «Կովկասի» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռ/կ-ին ասել է, որ Ադրբեջանի կողմից արդեն երեք տարի օրակարգ ներառվող այս հարցը հերթական անգամ չի քննարկվի` կհետաձգվի: «Պատճառը …
կարդալ ավելինԱզգային ժողովում երեկ կայացած ընդունելությանը Կոնգրեսի ներկայացուցիչները չեն մասնակցելու: Երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող, իշխանական պատվիրակության հետ բանակցող պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: «Դե, ավազակապետերի հետ ի՞նչ խրախճանքի կարելի է մասնակցել, ավազակապետերի հետ կարելի է բանակցել երկիրն իրենց լծից փրկելու համար»,- ասել է նա: Երկխոսության առկախված գործընթացը վերսկսելու մասին խոսելիս` Զուրաբյանը կարծիք է հայտնել, …
կարդալ ավելին«Ամերիկահայերը որոշել են վերակենդանացնել ԱՍԱԼԱ-ն (Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակ) եւ այդ նպատակով հիմնել են «Ամերիկահայերի լեգեոն», որի անդամներն անցնում են զինվորական պատրաստություն»,- նման տեղեկատվություն է հրապարակել թուրքական «Սաբահ» թերթը` վկայակոչելով սեփական աղբյուրները: «ԱՄՆ-ում ստեղծված «Ամերիկահայերի լեգեոն» անվան տակ ձեւավորված կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալել համացանցում, մասնավորապես` Facebook սոցիալական ցանցում: Կազմակերպությունն իր նպատակն է հռչակել …
կարդալ ավելինՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ էր հայտարարել: ՊՈԱԿ-ի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այժմ Կարեն Բադալյանն է: Թափուր պաշտոնի մրցույթի արդյունքները կամփոփվեն հոկտեմբերի վերջին: Մեր տեղեկություններով, սակայն, «մրցույթը» տվյալ դեպքում ձեւական է լինելու, քանի որ վարչապետ …
կարդալ ավելինԱՄՆ-ում լույս տեսնող «Ասպարեզ» թերթը նոր մանրամասներ է հրապարակել ԼՂ տարածքում ադրբեջանական անօդաչու թռչող սարքի խփվելու հետ կապված: Ըստ պարբերականի` անօդաչու թռչող սարքը կապ ունի ամերիկյան պաշտպանական ձեռնարկության հետ, ինչը «նոր հարցեր է բարձրացնում ԱՄՆ-ի կողմից զենքի արտահանումն արգելող օրենքի հնարավոր խախտման հետ կապված»: «Դիտելով խփված անօդաչու թռչող սարքի բեկորները, կարելի է տեսնել GPS Source …
կարդալ ավելին«Oxford Analytica» միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնը Ղարաբաղի շուրջ նոր բախումների հնարավորության մասին զեկույց է հրապարակել: Ըստ կենտրոնի վերլուծաբանների` Կազանի հանդիպման ձախողումն է՛լ ավելի է խթանել Ադրբեջանում ռազմաշունչ հռետորաբանությունը. Բաքվում սկսել են ավելի բացահայտ խոսել Լեռնային Ղարաբաղի խնդիրը զենքով լուծելու անխուսափելիության մասին: Զեկույցի հեղինակների դիտարկմամբ, սակայն, զսպող հանգամանքը ոչ այնքան միջազգային հանրության ճնշումն է, որքան Ադրբեջանի զինված …
կարդալ ավելինԱՄՆ-ը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր, շարունակելու է աշխատանքները ԼՂ հակամարտության խաղաղ բանակցային գործընթացում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնության ձեռքբերման ուղղությամբ: Այս մասին, «Trend»-ի փոխանցմամբ` Հարավային Կովկասի անկախության 20-ամյակին նվիրված կոնֆրերանսին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի Կովկասի եւ տարածաշրջանային հակամարտությունների հարցերով բաժնի ղեկավար Ջասթին Ֆրիդմանը: Նրա խոսքով` ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ …
կարդալ ավելին«7 օրի» հարցին, թե Հայ ազգային կոնգրեսի առաջնորդների հետ ունեցած այդքան հակասություններից հետո «Օրինաց երկիր» կուսակցությունն ի՞նչ «սրտով էր նստել» ՀԱԿ-ի հետ երկխոսության սեղանի շուրջ, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը պատասխանել է. «ՕԵԿ-ի սիրտը շատ մեծ է: Սա` մեկ: Երկրորդ` ՕԵԿ-ը մանրախնդրությամբ զբաղված չէ: ՕԵԿ-ը Հայաստանի քաղաքական խնդիրներն առաջ տանող ուժերից մեկն է, եւ ՕԵԿ-ն …
կարդալ ավելին«Կարող եմ ասել, որ օրենսդիր աշխատանքով չզբաղվող պատգամավորների ճնշող մեծամասնությունը հաջորդ խորհրդարանում չի լինելու: ՀՀԿ-ն իր համամասնական ցուցակում օրենսդիր աշխատանքում ակտիվ աշխատող մարդկանց է ներգրավելու: Մեզ մումիաներ պետք չեն»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Նա նաեւ ասել է, թե այն մարդիկ, ովքեր շատ են ուզում պատգամավոր դառնալ, թող պայքարեն …
կարդալ ավելին«Իրագործվում է ՀՀ նախագահի հանձնարարականը. Հայաստանը շուտով կունենա բոլորովին նոր սահմանային անցակետեր` ժամանակակից շենքային պայմաններով եւ սպասարկման բարձր մակարդակով: Ծրագրի առաջին փուլում ընտրել ենք Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանակետերը. նախատեսում ենք ոչ թե պարզապես վերանորոգել, այլ կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող բոլորովին նոր մաքսակետեր, դրանք հագեցնել նորագույն տեխնիկական միջոցներով եւ ներդնել սահմանահատման ժամանակակից ընթացակարգեր: Այս ուղղությամբ …
կարդալ ավելինՀայաստանի իշխանական համակարգում ընթացող «վերափոխումները» բավական հետաքրքիր տրամաբանություն ունեն: Իսկ տրամաբանությունն այն է, որ դրանք զերծ են որեւէ տրամաբանությունից: Խոսքը մասնավորապես բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունների, ձերբակալությունների ու քրեական գործերի հարուցման մասին է: Ամենաթարմ դեպքը Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի նկատմամբ քրեական գործի հարուցումն ու ձերբակալությունն է: Ընդ որում, ներկայումս ողջ իշխանական քարոզչական մեքենան լցված է Օհանյանի …
կարդալ ավելինՄամուլը գրում է, որ Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում նոր մանրամասներ են ի հայտ եկել։ Մասնավորապես, Panorama.am լրատվական կայքը զրուցել է պետավտոտեսուչների հետ եւ գրել, որ նրանց պատմածով` Մարգար Օհանյանը պաշտոնավարման ժամանակ պայմանագիր է կնքել ավտոլվացման կետերից մեկի հետ եւ ճանապարհային ոստիկանների մեքենաները լվանալու համար պետբյուջեից փոխանցվող հսկայական գումարներ …
կարդալ ավելին– Անկախության հռչակումից 20 տարի հետո էլ Հայաստանի տնտեսությունը վատ վիճակում է եւ գրեթե բոլոր ոլորտներում ունի կոռուպցիայի ու հանցագործության այլ դրսեւորումների շատ մեծ աստիճան: Արդյո՞ք 20 տարիները քիչ էին աշխարհի երկրների շարքում զարգացում ունենալու առումով գրեթե վերջինը չլինելու համար: – Հայ ժողովուրդը երկար տարիներ անկախություն չի ունեցել: Երբ ունեցանք ու տեսանք պատերազմական, տնտեսական, հոգեբանական …
կարդալ ավելին«Oxford Analytica» միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնը Ղարաբաղի շուրջ նոր բախումների հնարավորության մասին զեկույց է հրապարակել, ըստ որի` Լեռնային Ղարաբաղի խնդիրը Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանն անմիջականորեն սպառնացող գործոն է: Ըստ կենտրոնի փորձագետների` այն է՛լ ավելի վտանգավոր եւ արյունալի կլինի, եթե խնդրին միջամտեն Ռուսաստանը, Թուրքիան կամ Իրանը: Նրանց կանխատեսումներով` դա կունենա ավելի ավերիչ հետեւանքներ, քան Հարավային Օսիայի …
կարդալ ավելինՀոկտեմբերի 20-21-ին Երեւանում կայանալու է Միջազգային եվրոպական շարժման կոնգրեսը, որին մասնակցելու է նաեւ Եվրամիության արտաքին քաղաքական ու անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը: Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոյի խոսքով` երկրի կայացման համար կարեւոր է երկու հանգամանք` քաղաքացիական հասարակության ներկայություն ու քաղաքական իշխանության բաց լինելը հասարակության առջեւ: «ՀՀ-ում առաջին պայմանը կա, այստեղ քաղաքացիական հասարակությունն ակտիվ …
կարդալ ավելինԵրեկ Լոռվա մարզի դատախազ Կարեն Շահբազյանը պատասխանել է մեր թերթի նախորդ համարներից մեկում տպագրված` «Թանկարժեք նվեր դատախազին» վերտառությամբ հրապարակմանը: Հիշեցնենք, որ այդ տեղեկատվությունը մենք արտատպել էինք henaran.am կայքից: «Սեպտեմբերի 10-ը, այո, իմ ծննդյան օրն է, սակայն որեւէ պաշտոնատար անձից, այդ թվում` Վանաձորի քաղաքապետից կամ գեներալ Երանոսյանից, որեւէ թանկարժեք նվեր, առավել եւս` ավտոմեքենա չեմ ստացել»,- մեր …
կարդալ ավելին