քաղաքականություն

Պատմությունը կհիշի

24.09.2011

Երեկ ԱՄՆ-ում ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին ՀՀ նախագահ Սարգսյանին շնորհել է «Էլլիս կղզի» պատվո մեդալը` ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացման գործում Սերժ Սարգսյանի ունեցած ներդրման, Հարավային Կովկասում խաղաղության պահպանմանը նրա նվիրումի, ինչպես նաեւ` Հայաստանում ներգաղթյալների արդյունավետ ինտեգրման ուղղությամբ գործունեության համար: Նա նշել է, որ պատվո մեդալի շնորհման 25-ամյա պատմության …

կարդալ ավելին

Դատարանում կապացուցի

24.09.2011

«Բոլորդ գիտեք` ովքեր են զբաղվել զինամթերքով. Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ իր ոհմակը»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով իրեն հասցեագրված մեղադրանքներին, հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հարցին` եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը Ձեզ դատի տա այս մեղադրանքների համար, ի՞նչ կանեք, նա պատասխանել է. «Ես դատարանում կապացուցեմ»: Նաեւ հավելել է. «Միջազգային բոլոր կազմակերպությունները գրեցին, որ Լեւոն …

կարդալ ավելին

Առաջադրվելու մտադրություն չունի

24.09.2011

ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ վերահաստատել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում չի առաջադրելու իր թեկնածությունը: Հիշեցնենք, որ նա դեռեւս ապրիլ ամսին հայտարարել է, որ ԱԺ-ն իր տեղը չէ, եւ ինքն այնտեղ իրեն լավ չի զգում: Հարցին, թե ինչո՞ւ չի հրաժարվում պատգամավորական մանդատից, Ռ. Հայրապետյանը պատասխանել է. «Եթե ձեզ պետք է, ապա հենց այս …

կարդալ ավելին

Պատվո մեդալ` Ս. Սարգսյանին

24.09.2011

Աշխատանքային այցով սեպտեմբերի 22-ին ԱՄՆ ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մեկնել է Էլլիս կղզի, որտեղ այցելել է Ներգաղթի թանգարան, դիտել 1915թ. Հայոց ցեղասպանությանը եւ Էլլիս կղզով ԱՄՆ ներգաղթած ցեղասպանությունից փրկված հայերի հիշատակին նվիրված ցուցադրությունը: Ս. Սարգսյանին կղզում հյուրընկալել եւ ուղեկցել են ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկական կոալիցիայի» (ԿԱԷԿ) նախագահ Նասեր Կազեմինին, ԿԱԷԿ-ի խորհրդի անդամներ, ամերիկահայ համայնքի …

կարդալ ավելին

ՀԱԿ-ը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց

24.09.2011

Հայ ազգային կոնգրեսի երեկվա հանրահավաքի մթնոլորտը բավականին սուր էր եւ առաջիկայում կտրուկ քայլեր խոստացող: Ամեն դեպքում սպասելի էր, որ այս անգամ այդպես էլ լինելու է, որովհետեւ իշխանությունների հետ ավելի քան 2 ամիս առաջ սկսած երկխոսությունն այդպես էլ ոչ մի արդյունք չտվեց: Ավելին` ՀԱԿ-ը կալանավայրում ունեցավ եւս մի ակտիվիստ եւ կորցրեց եւս մի քանի ամիս: ՀԱԿ …

կարդալ ավելին

Հնարավոր է առաջընթաց, եթե Ադրբեջանը հետ վերցնի իր 10 առաջարկները

24.09.2011

ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, սեպտեմբերի 22-ին, հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ` հանդիպմանը շարունակվել են քննարկումներն արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ: Զրույցի ընթացքում արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կրկին …

կարդալ ավելին

Անպատժելիությունը ծնում է նորանոր հանցանքներ

24.09.2011

Պարո՛ն Նախագահ, Պարո՛ն Գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք Նախ շնորհավորում եւ ամենայն հաջողություն եմ մաղթում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի նախագահ պարոն Նասիր Աբդուլազիզ ալ Նասերին, ինչպես նաեւ շնորհակալություն եմ հայտնում Շվեյցարիայի ներկայացուցիչ պարոն Դայսին` 65-րդ նստաշրջանը կառավարելու համար: Օգտվելով առիթից` այս բարձր ամբիոնից կրկին շնորհավորում եմ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` բարձր պաշտոնում …

կարդալ ավելին

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը (կրճատումներով)

24.09.2011

Թվում էր, թե ՀՀ իշխանությունների անօրինակարգ, հանցավոր ու ավազակաբարո բնույթի մասին ասված է ամեն ինչ, եւ դժվար կամ գրեթե անհնար է դրան որեւէ բան ավելացնել: Սակայն մի ցնցող նորություն ցրում է այս տպավորությունը եւ հնարավորություն տալիս խնդիրը դիտարկել բոլորովին մի այլ տեսանկյունից, լիարժեք դարձնելով իրականության մինչ այժմ ձեւավորված հասարակական ընկալումը: Ես նկատի ունեմ «Wikileaks»-ի աղմկահարույց …

կարդալ ավելին

Անընդունելի է

24.09.2011

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում հինգշաբթի օրը ունեցած ելույթում ասել է, որ «Ադրբեջանի տարածքների անարդար օկուպացիան» պետք է ավարտվի: «Անընդունելի է, որ ԼՂ հակամարտությունը մնա չլուծված, մեր քաղաքական եւ բարոյական պարտքն է` լուծել ազգամիջյան հակամարտությունները` նախքան դրանք կվերաճեն չարորակ ուռուցքի»,- ասել է նա:

կարդալ ավելին

Եղբայր եմք մեք

20.09.2011

ՀՀ իշխանությունների կողմից այդքան գովազդվող «Հյուսիս-Հարավ» ավտոմայրուղու շինարարության աշխատանքների մեկնարկից առաջ ՀՀ կառավարությունն` ի դեմս ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գործադիր տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ է հայտարարել, որի արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերի վերջին: Լավատեղյակ աղբյուրների համաձայն, ներկայումս վարչապետ Տիգրան Սարգսյանն ամեն ինչ անում է …

կարդալ ավելին

Պատճառը քաղաքական մենաշնորհն է

20.09.2011

«Մի կուսակցություն է շարունակում իշխել, որոշել եւ երկիրը առաջնորդել: Նայեք, այն թերությունները, խնդիրները, որոնք ժողովրդի դժգոհության եւ հիասթափության հիմնական պատճառներն են, եւ որոնք ազդում են նրա առօրյա կյանքի վրա, կոռուպցիան, անարդարությունը, տնտեսական մենաշնորհը, սրանք հետեւանքն են քաղաքական մենաշնորհի եւ գոյություն ունեն, որ սպասարկեն քաղաքական մենաշնորհը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան …

կարդալ ավելին

Ընտրությունների նման

20.09.2011

Երեկ կայացած արտահերթ նիստում միաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միանձնյա նախագահ է ընտրվել Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք, որ Մուկուչյանը ԿԸՀ անդամ էր նշանակվել անցած շաբաթավերջին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մինչեւ այդ նշանակումը Տիգրան Մուկուչյանը զբաղեցնում էր վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը: ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի մահից հետո:

կարդալ ավելին

Հայաստանը դո՞ւ ես

20.09.2011

Պարզվում է՝ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների գլխավոր կարգախոսը՝ «Հայաստանը դու ես», ոչ թե հայրենի PR-շչիկների ստեղծագործ մտքի արգասիքն է, այլ փոխառնված է գերմանացիներից։ Մասնավորապես, դա գերմանական «Du bist Deutschland» (Գերմանիան դու ես) կարգախոսի բառացի թարգմանությունն է, որը օգտագործվել է տարիներ առաջ, միջազգային խաղերի ժամանակ։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է գերմանահայ գիտնական, …

կարդալ ավելին

Ներքին արյունահոսություն

20.09.2011

«Հայաստանից արտագաղթը նույն թափով շարունակվում է: Ակնկալում ենք, որ այս ահազանգն արձագանք գտնի Հայաստանի իշխանության ու հայրենաբնակ ժողովրդի զավակների մոտ»,- երեկ Հայաստան-Սփյուռք համաժողովի բացման արարողության ժամանակ հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը` արտագաղթը որակելով` որպես «ներքին արյունահոսություն»: «Մեր թշնամին ուզեց Հայաստանը տեսնել առանց հայության: Այսօր մենք մեր ձեռքերով ենք պարպում Հայաստանը իր ժողովրդից, …

կարդալ ավելին

Հայաստանը ՀՀ քաղաքացին է

20.09.2011

Վաղը Հայաստանի Հանրապետությունը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը: Ավելի պայծառ ու լուսավոր տոն անհնար է գտնել Հայաստանի առնվազն նորագույն պատմության ամբողջ ընթացքում: Ցավոք, անկախության տոնակատարություններին նվիրված արարողությունները, պաշտոնական ելույթներն ու շնորհավորանքները այնքան են լցված կեղծ պաթոսով, որ քաղաքացուն, անկախության իսկական կրողին մի տեսակ հեռացնում են տոնի զգացողությունից: Չնայած, դա որքան ցավալի, նույնքան օրինաչափ խզում …

կարդալ ավելին

Հայաստանի հիմնական խնդիրը միակուսակցական համակարգն է,- ասում է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը

20.09.2011

– Անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանն ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ: Եվ ի՞նչն է պակասում մեր երկրին` ամուր պետականություն ունենալու համար: – Շատ դրական բաներ կան: Անցած 20 տարիների ընթացքում համեմատաբար զարգացում ենք ապրել, պետական ինստիտուտներն են ինչ-որ չափով կայացել: Ձեռքբերում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցում մեր հաջողությունները սկզբնական շրջանում ռազմական դաշտում, հետո` նաեւ դիվանագիտական: Այն փաստը, …

կարդալ ավելին

Շնորհավորել են

20.09.2011

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է ստանում այլ պետությունների ղեկավարներից, հեղինակավոր միջազգային կազմակերպություններից, անհատ քաղաքացիներից: Ս. Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ Սերժ Ազատի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ եւ բարեկամ հայ ժողովրդին` Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-ամյակի առթիվ: Այս տարիներին ձեր …

կարդալ ավելին

Անկախ է, բայց ժողովրդավարությունից

20.09.2011

«Հայաստանն իսկապես անկախ է, սակայն անկախ է ժողովրդավարությունից»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը` անդրադառնալով Հայաստանի անկախության թերություններին: «Մինչդեռ Հայաստանն այսօր կախյալ է եւ կախյալ է կոռուպցիայից: Զարմանալի չհնչի` կոռուպցիայից եւ օլիգարխներից կախյալ է հենց կառավարությունը, քանի որ իրենք` օլիգարխներն են որոշում, թե որքան հարկ պետք է վճարեն պետությանը»,- …

կարդալ ավելին

Տեղ-տեղ` «խիստ արժանահավատ»

20.09.2011

«Հայ ազգային կոնգրեսը «Wikileaks»-ի հրապարակումները խիստ արժանահավատ է համարում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը` մեկնաբանելով «Wikileaks»-ի հրապարակումների` ՀԱԿ-ի համար շահեկան հատվածները: Ըստ Զուրաբյանի, «Wikileaks»-ի այդ հրապարակումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ը ի սկզբանե տեղյակ է եղել ՀՀ-ում կատարված կեղծիքների մասին, սակայն` ցինիկորեն աչք է փակել այդ ամենի նկատմամբ: Սա Զուրաբյանին հիմք …

կարդալ ավելին

«Ոսկյա գրքույկ. օգտակար նույնքան, որքան եւ զվարճալի»

20.09.2011

Քաղաքական գործչի ելույթները շփման կարեւոր գործիք են: Դրանք ոչ մի դեպքում չպետք է հիշեցնեն Կառլոս Մեծի սուրը` լինեն երկար եւ տափակ: Համաշխարհային գրականության լավագույն նմուշներին ծանոթ երեւալու ցանկությունը հակառակ տպավորությունն է թողնում, երբ խոսքը ծանրաբեռնվում է բազմաթիվ եւ իրարամերժ անուններով: Ելույթն իր նպատակին ծառայում է հատկապես այն դեպքում, երբ բանավոր է ու անկեղծ: Լավ հռետորները …

կարդալ ավելին