Ընտրությունների նման

20/09/2011

Երեկ կայացած արտահերթ նիստում միաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի միանձնյա նախագահ է ընտրվել Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք, որ Մուկուչյանը ԿԸՀ անդամ էր նշանակվել անցած շաբաթավերջին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով: Մինչեւ այդ նշանակումը Տիգրան Մուկուչյանը զբաղեցնում էր վերաքննիչ վարչական դատարանի նախագահի պաշտոնը: ԿԸՀ-ի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանի մահից հետո: