«Մի կուսակցություն է շարունակում իշխել, որոշել եւ երկիրը առաջնորդել: Նայեք, այն թերությունները, խնդիրները, որոնք ժողովրդի դժգոհության եւ հիասթափության հիմնական պատճառներն են, եւ որոնք ազդում են նրա առօրյա կյանքի վրա, կոռուպցիան, անարդարությունը, տնտեսական մենաշնորհը, սրանք հետեւանքն են քաղաքական մենաշնորհի եւ գոյություն ունեն, որ սպասարկեն քաղաքական մենաշնորհը»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: «Եթե դա կարողանանք վերացնել, հնարավոր կլինի մյուս խնդիրները լուծել: Ես կարծում եմ, որ սա մեր ամենամեծ բացթողումներից մեկն է, եւ բարեբախտաբար սա ուղղելու հաջորդ հնարավորությունը շատ մոտ է: Եթե մենք կարողացանք առաջիկա խորհրդարանական ընտրություններին այս թերացումն ուղղել, կարծում եմ, որ հաջորդ 10-ամյակը մեր ժողովրդի համար շատ լավ է լինելու»,- ասել է Վ.Օսկանյանը: