Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ ընտրվելու է ոչ թե ԿԸՀ ներկայիս կազմից, այլ` ՀՀ վճռաբեկ դատարանը (որի քվոտայով էր ԿԸՀ անդամ, ապա ԿԸՀ նախագահ նշանակվել նախկին նախագահ Գարեգին Ազարյանը) նոր թեկնածու է առաջադրելու, որն էլ նշանակվելու է ԿԸՀ նոր նախագահ: Նույն աղբյուրի փոխանցմամբ` դեռեւս ամենահավանական թեկնածու է համարվում ԿԸՀ նախկին քարտուղար, ՀՀ …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրապ Մնացականյանին այդ պաշտոնում փոխարինելու է Հանրային խորհրդի անդամ, ՀՔԴՄ նախագահ Խոսրով Հարությունյանի փեսան` Արմեն Պապիկյանը: Ի դեպ, մեր տեղեկություններով` վերջինս արդեն հանդիպել է ԱԺ խմբակցությունների հետ: Ի դեպ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն էլ իր դստերը նշանակել է իրեն օգնական` Հանրային խորհրդում:
կարդալ ավելինHenaran.am-ի Լոռու մարզի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ` օրերս Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանն ու 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ Լյովա Երանոսյանը Լոռու մարզի գլխավոր դատախազ Կարեն Շահբազյանին ծննդյան օրվա կապակցությամբ բավականին թանկարժեք նվեր են մատուցել: Նրանք դատախազին 95-100.000 դոլար արժողությամբ «Լենդ կրաուզեր» մակնիշի թանկարժեք ավտոմեքենա են նվիրել: Ըստ կայքի` Կարեն Շահբազյանը Լոռու մարզում «բավականին ազդեցիկ է եւ, …
կարդալ ավելինՀոկտեմբերի 8-ին Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում տեղի է ունենալու ԵԱՀԿ ԽՎ հերթական նիստը: Պարզվում է` այդ նիստերից մեկն ամբողջությամբ նվիրված է լինելու ԼՂՀ հիմնախնդրի քննարկմանը, որի ժամանակ ելույթ են ունենալու ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էվթիմիուն, ԵԱՀԿ ԽՎ ԼՂՀ հարցով նոր զեկուցող Ժոաո Սուարեշը, Ադրբեջանի Մեջլիսի ԵԱՀԿ հարցերով հանձնաժողովի նախագահ Բահար Մուրատովան եւ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ …
կարդալ ավելինՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի անսպասելի հրաժարականից հետո որոշ ԶԼՄ-ներով համառ լուրեր էին տարածվում այն մասին, թե Կարապետյանը քաղաքականությունից ընդմիշտ հեռանում է: Սակայն նրան ճանաչողները վստահեցնում են, որ նման զարգացումն ուղղակի բացառված է: Կարապետյանի հրաժարականի փաստն անսպասելի է եղել նաեւ աշխատակազմի համար. այդ լուրն աշխատակազմում ափսոսանքով են ընդունել:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` ՀՀ լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանը նպատակ ունի իր որդուն` Սարգիս Երիցյանին, դարձնել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ասում են, որ իշխանությունների հետ այդ հարցը նա արդեն կարգավորել է: Հիշեցնենք, որ մինչ այս Սերգո Երիցյանն ամեն ինչ արեց, որպեսզի իր որդին հայտնվի ՀՀ դատավորների թեկնածուների նորացված ցուցակում, որը երկու ամիս …
կարդալ ավելինՍեպտեմբերի 2-ին ձեւավորված Ճապոնիայի նոր կառավարության անդամներից մեկը` Տնտեսության, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Իոշիյո Խաչիրոն մեկ շաբաթ անց ազատվել է զբաղեցրած պաշտոնից անհաջող «կատակի» համար: «Ֆուկուսիմա 1» ատոմային էլեկտրակայանը շրջապատող գոտին, որն ուժեղ ռադիացիայի է ենթարկվել պայթյունի հետեւանքով, նախարարն անվանել է «ուրվականների քաղաք», ինչի արդյունքում նշանակումից 7 օր անց հրաժեշտ է տվել պաշտոնին: Զուգահեռը գուցե …
կարդալ ավելին«Ի՞նչ անենք, տանենք` փո՞ղ տանք, որ Տիգրան Առաքելյանին թողնեն: Ինչպես օրենքներն են նախատեսում, եւ ինչպես այդ օրենքներն ուրիշների վրա է տարածվում, այդպես էլ նրա վրա է տարածվում»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Տ.Առաքելյանին ազատ արձակելու խնդրին: Հիշեցնենք, որ վերջին հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, թե …
կարդալ ավելինՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը` ասել է, թե Կոնգրեսը ցայտնոտի մեջ է: «Ես կարծում եմ` ոչ թե հնարք էր, այլ պարզապես չունենալով որոշակի արգումենտներ` ցայտնոտի մեջ են եւ փորձում են պահել իրենց ընտրազանգվածը, որը ես բնական եմ համարում, որովհետեւ փորձելու են նաեւ խորհրդարանում …
կարդալ ավելինՖրանսիայում Վրաստանի դեսպան Մամուկա Կուդավան երեկ հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին առաջիկայում տարածաշրջանային այց է կատարելու Հարավային Կովկաս: Կուդավան այցի ժամկետները չի հստակեցրել, սակայն, Թբիլիսիում գտնվող Ֆրանսիայի տրանսպորտի հարցերով պետքարտուղար Թերի Մարիանին հայտարարել է, թե Սարկոզին Վրաստան է ժամանելու մեկ ամիս հետո: Այնպես որ, ըստ վրացական ԶԼՄ-ների` Սարկոզին Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան կայցելի …
կարդալ ավելինՀայաստանյան ինտերնետային լրատվամիջոցներից մեկը երեկ գրել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող Երեւանի Մաշտոցի պողոտայի վրա գտնվող «Փակ» շուկան գնել է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Կայքը նշել էր, որ այս պահին շուկայում լայնամասշտաբ շինարարություն է ընթանում, իրենց տեղեկություններով՝ Սամվել Ալեքսանյանը մտադիր է շուկան դարձնել Երեւանի ամենամեծ Yerevan City-ն: Ս. Ալեքսանյանը, սակայն, երեկ մեր թղթակցի …
կարդալ ավելին«Մենք ողջունում ենք Ուրուգվայի` մեր ինքնիշխանությունը ճանաչելու ցանկությունըգ Ալմագրոյի խոսքերը չեն նշանակում անկախության ավտոմատ ճանաչում, սակայն նշանակում են, որ միջազգային հանրությունը լուրջ է վերաբերվում Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման միջազգային գործընթացին»,- «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում` անդրադառնալով Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոյի` Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու ցանկության մասին հայտարարությանը, ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը: …
կարդալ ավելինԱյսօր մեկնարկել է ԱԺ չորրորդ գումարման տասներորդ աշնանային նստաշրջանը: Օրակարգի նախագծում ընդգրկվել է 147 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 92 հարց, միջազգային 21 պայմանագիր:
կարդալ ավելինՍեպտեմբերի 9-ի հանրահավաքում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով առկախված երկխոսությանը` հայտարարեց, որ եթե իշխանությունները շուտափույթ կերպով չլուծեն ՀԱԿ ակտիվիստ, կալանավորված Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը, ապա իրենք «ստիպված են լինելու մտածել, որ նրանք հատուկ են կազմակերպել Ոստիկանության եւ Կոնգրեսի երիտասարդության միջեւ տեղի ունեցած միջադեպը, կամ առնվազն օգտագործել այդ պատրվակը) երկխոսությունը վիժեցնելու համար, դժգոհ …
կարդալ ավելինՇվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները գտնելու հարցում պետք է խրախուսել Հայաստանին եւ Ադրբեջանին: «Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ մտահոգություն է ոչ միայն հակամարտության կողմերի, այլեւ ողջ տարածաշրջանի եւ միջազգային հանրության համար: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները գտնելու հարցում մենք պետք է խրախուսենք Հայաստանին եւ Ադրբեջանին»,- …
կարդալ ավելին«Քանի դեռ չեն լուծվել Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտությունները, կայունությունը Հարավային Կովկասում կարող է ցանկացած պահի խախտվել»,- երեկ նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Քուրտ Վոլկերը` ընդգծելով, որ տարածաշրջանի երկրները նախ պետք է լուծեն իրենց ներքին խնդիրները, քաղաքական բարեփոխումներ կատարեն եւ հզորացնեն տնտեսությունները: «Ինչքան մեծ հաջողության …
կարդալ ավելինԿարեն Կարապետյանի հրաժարականը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ուրբաթ օրվանից իրարանցում է առաջացրել քաղաքական դաշտում` ընդհանրապես, Հանրապետական կուսակցության շարքերում` մասնավորապես: Նման նախադեպ` այս պաշտոնը զբաղեցնողների հրաժարականի դեպք, նորանկախ Հայաստանի իշխանական համակարգում երբեւէ չէր արձանագրվել: Ուրբաթ կեսօրից հետո, երբ գրեթե բոլորի համար անսպասելիորեն հրապարակվեց Կ. Կարապետյանի հրաժարականի մասին պաշտոնական տեղեկատվությունը, հատկապես իշխող կուսակցության շարքերում իսկական խուճապ …
կարդալ ավելինՀՀ արդարադատության փոխնախարար Արամ Օրբելյանը, ով հունվարի 20-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար (Նիկոլայ Առուստամյանի փոխարեն), մինչ փոխնախարար նշանակվելը դիմել էր ԱԳՆ, որպեսզի մասնակցի համապատասխան մրցույթի եւ առաջին կարգի մասնագետի կարգ ձեռք բերի (որն աշխատանքային ստաժ չի պահանջում): Սակայն որոշ ժամանակ անց նա hետ է վերցրել գործերը` առանց պատճառաբանության: Պարզվում …
կարդալ ավելինԱյսօր` սեպտեմբերի 13-ին, ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում քվեարկության է դրվելու Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի թեկնածությունը: Այդ առնչությամբ Ամերիկայի հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել, որում ամերիկահայերին կոչ է անում կապ հաստատել իրենց շրջանը ներկայացնող կոնգրեսականի հետ, եւ դժգոհությունը հայտնել Ռիկարդոնեի թեկնածության հաստատման առնչությամբ: «ԱՄՆ Սենատի հարցերին պատասխանելու ժամանակ Ֆրենսիս Ռիկարդոնեի թույլ տված փաստացի …
կարդալ ավելին«Wikileaks»-ը գաղտնազերծել է Հայ Առաքելական եկեղեցու Պոլսո պատրիարք Մեսրոպ 2-րդի եւ ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզայի հանդիպումը, որը կայացել է 2007-ին: Հանդիպման ընթացքում, որը կայացել է Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, պատրիարքը հայտարարել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կարող է հանգեցնել բռնության ալիքի թուրքահայերի նկատմամբ: Պատրիարքը …
կարդալ ավելին