«Wikileaks»-ի փաստաթղթերից մեկն անդրադառնում է Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեի ամուսնու` Բադրի Բիցաձեի «գործունեությանը»: Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Թեֆթը 2009թ. սեպտեմբերին ԱՄՆ Պետքարտուղարությանն ուղղված իր նամակում գրում է, որ մի շարք ապացույցներ վկայում են այն մասին, որ Նինո Բուրջանաձեի ամուսինը` Վրաստանի ՆԳ նախկին փոխնախարար Բադրի Բիցաձեն, մեծ գումարներ է ստանում Ռուսաստանում ապրող վրացիներից, …
կարդալ ավելին«Wikileaks»-ի կողմից հրապարակված հերթական փաստաթուղթը ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի կողմից Պետդեպարտամենտ է ուղարկվել 2008թ. նոյեմբերի 7-ին եւ վերաբերում է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ՀԱԿ-ի գործունեությանը: Հաղորդագրությունը վերնագրված է. «ԼՏՊ-ն հորդորում է ԱՄՆ-ին իր ձեռքը վերցնել ԼՂՀ հակամարտության կարգավորման նախաձեռնությունը»: Ստորեւ ներկայացնում ենք հաղորդագրությունն ամբողջությամբ: Հաղորդագրության նկարագրական մասում Մ. Յովանովիչը գրել …
կարդալ ավելին2008թ. հոկտեմբերի 29-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «կոնֆիդենցիալ» մակագրությամբ հեռագիր է ուղարկել Պետդեպարտամենտ, որտեղ խոսվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հակաարեւմտյան, հակաամերիկյան բովանդակության ելույթի եւ դրա հետեւանքների մասին։ Յովանովիչը հաղորդագրության նախաբանում գրում է, որ ընդդիմադիր առաջնորդ Տեր-Պետրոսյանի զինակից Դավիթ Շահնազարյանը, «զգալով իրենց դժգոհությունը» հոկտեմբերի 17-ի ելույթի հետ կապված, հոկտեմբերի 21-ին շտապ հանդիպում է խնդրել Յովանովիչից։ Բանն …
կարդալ ավելինԸստ «Wikileaks»-ի` 2009թ. սեպտեմբերին ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ` փորձելով իմանալ նրա կարծիքը Սերժ Սարգսյանի քաղաքականության վերաբերյալ հայ-թուրքական կարգավորման հարցում: Ռ. Քոչարյանն իր խոսքում քննադատել է Ս. Սարգսյանի վարած քաղաքականությունը` ասելով, որ նա սխալ ուղղությամբ է գնում եւ ՀՀ-ին Թուրքիայի հետ հարաբերություններում խուսանավելու տեղ չի թողնում: Քոչարյանի …
կարդալ ավելինԼեւոն Տեր-Պետրոսյանի խմբավորման պառակտված բազայի հիման վրա վերջերս ստեղծված «Ազատ դեմոկրատներ» քաղաքական կուսակցությունը մի շարք փորձագետների ոչ վատ «երաշխավորագիր» ունի եւ, առկա գնահատականներով, մտադիր է սկզբունքորեն այլ դիրքորոշում ստանձնել ներքին եւ արտաքին քաղաքականությունում: Տեղեկություն հրապարակվեց, որ «ԱՄՆ Պետդեպի Հայաստանի բաժնի ղեկավար Թրինա Սահանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիստոֆեր Անդերսենը հանդիպել են Ազատ …
կարդալ ավելին«Wikileaks»-ում տեղադրված հաղորդագրությունների մի մասը վերաբերում է մարտի 1-ին նախորդած իրադարձություններին: Մասնավորապես` ամերիկացի դիվանագետների եւ ՀՀ իշխանության ներկայացուցիչների միջեւ այդ օրերին տեղի ունեցող ակտիվ շփումներին: 2008թ. փետրվարի 28-ին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ջոզեֆ Փենինգթոնի զրույցի հաշվետվությունը դեսպանության աշխատակիցները վերնագրել էին հետեւյալ կերպ. «Քոչարյանի աշխարհը, որտեղ կառավարությունն անսխալական է»: «Փետրվարի 28-ի երեկոյան տեղի ունեցած հանդիպման …
կարդալ ավելին«Wikileaks»-ի փաստաթղթերից մեկն անդրադարձել է 2008թ. Մարտի 1-ից հետո ստեղծված «Հիմա» երիտասարդական նախաձեռնությանը, որը թվագրված է 2008թ. մայիսի 29-ով: «Մարտի 1-ից սկսած «Հիմա»-ն կազմակերպել է մի շարք աչքի ընկնող ակցիաներ, որոնք պահանջում էին քաղաքական բանտարկյալների ազատ արձակում, խոսքի եւ հավաքների ազատություն, օրենքի գերակայություն: Նախաձեռնության բողոքի որոշ ակցիաներ ներառում էին բանտարկյալների շորերով երթը Գլխավոր դատախազության առաջ` …
կարդալ ավելին«Wikileaks»-ը հրապարակել է 2008թ. դեկտեմբերի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտ ուղարկված փաստաթղթերից մեկը, որտեղ մասնավորապես ասվում է այն մասին, որ Երեւանի կենտրոնում գտնվող երկու հյուրանոցներ` հայ-ամերիկյան սեփականություն հանդիսացող «Marriott Armenia»-ն եւ «իտալական Congress»-ը վկայում են այն մասին, որ ՀՀ ԱԱԾ կողմից շարունակաբար ճնշումների են ենթարկվել: ԱԱԾ-ն ստիպում էր հյուրանոցներին վարձակալական հիմունքներով քաղաքական բնույթի հավաքներ կազմակերպելու համար օտարերկրյա …
կարդալ ավելին«Wikileaks»-ի կողմից հրապարակված փաստաթղթերից մեկի համաձայն, 2008թ. նախագահական ընտրություններից 2 օր անց` փետրվարի 21-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր օգնական Լեւոն Զուրաբյանի միջոցով դիմել ՀՀ-ում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչներին` հետեւյալ ուղերձով. «Հարկավոր է ճնշում գործադրել իշխանությունների նկատմամբ, որպեսզի ընտրությունների երկրորդ փուլ հայտարարվի: Դա միակ ճանապարհն է, որ թույլ կտա մարդկանց գործողությունները պահել Սահմանադրության շրջանակներում»: Նաեւ փոխանցել է, թե` …
կարդալ ավելինՀայաստանը օգոստոսի 31-ին պաշտոնապես ճանաչել է Լիբիայի ապստամբների ձեւավորած Անցումային ազգային խորհուրդը: Այդ մասին հայտնել է Արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Փարիզում Լիբիայի դեսպանության միջոցով արդեն փոխանցվել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարության ս.թ. օգոստոսի 31-ի հայտագիրը Լիբիայի Ժամանակավոր անցումային խորհրդի ճանաչման մասին»,- ասել է Բալայանը:
կարդալ ավելինCONFIDENTIAL դասակարգմամբ դիվանագիտական այս հաղորդագրությունը ուղարկվել է 2008թ. փետրվարի 28-ին, Սերժ Սարգսյանի աջակցության նպատակով կազմակերպված հանրահավաքից 2 օր անց։ «Wikileaks»-ի` հայաստանյան շարքում զետեղված հաղորդագրություններից մեկի համաձայն, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներն իրենք են այցելել երկու հանրահավաքներին եւ բավականին հետաքրքիր դիտարկումներ արել։ «Նախկին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը եւ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-ին Երեւանի կենտրոնում, միմյանցից ոչ …
կարդալ ավելին«Չի կարելի ասել, թե Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հերթական հնարավոր հանդիպումը վերջին հնարավորությունն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար»,- հայտարարել է ադրբեջանցի պատգամավոր, քաղաքագետ Սահիբ Ալըեւը` մեկնաբանելով այն տեղեկությունը, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը պատրաստվում է կազմակերպել Ս. Սարգսյանի եւ Ի. Ալիեւի միջեւ հերթական հանդիպումը, որը դիվանագիտական շրջանակները գնահատում են որպես վերջին հնարավորություն: «Ոչ հայկական, …
կարդալ ավելինԼՂՀ Մարտակերտի «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին տեղի ունեցած Աղասի Աբրահամյանի սպանությունը բացահայտված է: Մեր աղբյուրի փոխանցմամբ` այսօր կամ վաղը ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի դեպքի մանրամասների մասին: Մեր տեղեկություններով, առաջիկայում այս գործով նոր ձերբակալություններ են սպասվում:
կարդալ ավելինՀատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին երեկ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով): Օհանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորումը:
կարդալ ավելինԵրեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում կայացել է ԱՄՆ Պետքարտուղարության Հայաստանի բաժնի վարիչ Տրինա Սահանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր:
կարդալ ավելին«Աշխարհն անմիջապես մի 10 օրում ձերբազատվեց, բայց Հայաստանը դեռեւս քննարկում է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Հայաստանի մասին «Wikileaks»-ի հրապարակած նյութերին: Եթե մինչ երեկ հրապարակված տեղեկատվությունը հայ հանրությանը ծանոթ էր, երեկվանից արդեն հրապարակվում են բավականին սենսացիոն բացահայտումներ, որոնք տեղեկացնում են ամերիկացի դիվանագետների հետ ՀՀ պաշտոնյաների առանձնազրույցների մասին: «Վաշինգտոնը …
կարդալ ավելինԱշտարակի քաղաքապետ Գագիկ Թամազյանի կողմից անօրինական ճանապարհով համայնքային հողերը յուրացնելու մասին բազմիցս են ահազանգեր հնչեցվել: Խմբագրություն դիմած բազմաթիվ քաղաքացիներ վստահեցնում են, որ Գ. Թամազյանին աշտարակցիները ոչ միայն չեն ընդունում, այլ նրանից արդեն «զզվում են»: Վերջինս չի ենթարկվում ոչ միայն դատարանների որոշումներին, այլ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության հանձնարարականներին, ասել է թե` Սերժ Սարգսյանին: Գ. Թամազյանը ՀՀ …
կարդալ ավելինՊարզվում է՝ քաղբանտարկյալներին համաներմամբ ազատ արձակելու առաջարկը արվել է դեռեւս 2008թ. դեկտեմբերին, ամերիկացի դիվանագետների կողմից, ինչին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այն ժամանակ չի համաձայնել։ Այդ մասին պարզ է դառնում «Wikileaks»-ի գաղտնազերծած հաղորդագրություններից։ Այսպես, 2008թ. դեկտեմբերի 16-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը «SECRET» դասակարգմամբ նամակ է ուղարկել Պետդեպին, որտեղ պատմել է նոյեմբերի 16-ին նախագահ Սերժ Սարգսյանի …
կարդալ ավելինԵրեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գրասենյակում կայացել է ԱՄՆ Պետքարտուղարության Հայաստանի բաժնի վարիչ Տրինա Սահանի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Քրիսթոֆեր Անդերսենի հանդիպումը «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարության հետ: Ինչպես տեղեկացնում են կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային զարգացումներին եւ միջազգային հարաբերություններին վերաբերող հարցեր:
կարդալ ավելինԼՂՀ Մարտակերտի «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին տեղի ունեցած Աղասի Աբրահամյանի սպանությունը բացահայտված է: Մեր աղբյուրի փոխանցմամբ` այսօր կամ վաղը ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի դեպքի մանրամասների մասին: Մեր տեղեկություններով, առաջիկայում այս գործով նոր ձերբակալություններ են սպասվում:
կարդալ ավելին