ԼՂՀ Մարտակերտի «Եղնիկներ» զորամասում օգոստոսի 26-ին տեղի ունեցած Աղասի Աբրահամյանի սպանությունը բացահայտված է: Մեր աղբյուրի փոխանցմամբ` այսօր կամ վաղը ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրություն կտարածի դեպքի մանրամասների մասին: Մեր տեղեկություններով, առաջիկայում այս գործով նոր ձերբակալություններ են սպասվում: