ԱԱԾ-ն է արգելել

06/09/2011

«Wikileaks»-ը հրապարակել է 2008թ. դեկտեմբերի 23-ին ԱՄՆ Պետդեպարտամենտ ուղարկված փաստաթղթերից մեկը, որտեղ մասնավորապես ասվում է այն մասին, որ Երեւանի կենտրոնում գտնվող երկու հյուրանոցներ` հայ-ամերիկյան սեփականություն հանդիսացող «Marriott Armenia»-ն եւ «իտալական Congress»-ը վկայում են այն մասին, որ ՀՀ ԱԱԾ կողմից շարունակաբար ճնշումների են ենթարկվել: ԱԱԾ-ն ստիպում էր հյուրանոցներին վարձակալական հիմունքներով քաղաքական բնույթի հավաքներ կազմակերպելու համար օտարերկրյա կազմակերպություններին տարածք չտրամադրել: Խոսքը վերաբերում է 10-12 նման միջոցառումների մասին, որոնք պետք է կայանային 2008թ. մարտի 1-ից հետո: Բրիտանական մշակութային կենտրոններից մեկը հայտարարել է, որ նման ճնշումների չի ենթարկվել, սակայն չի բացառվում, որ համապատասխան զգուշացում ստացել է կենտրոնի տնօրենը: Հայաստանի ԱԱԾ-ն ճնշումներ է գործադրել օտարերկրյա այն կազմակերպությունների վրա, որոնք կոչ են արել ապահովել խոսքի ազատությունը եւ ճնշումների չենթարկել ընդդիմադիրներին: