Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով Ճանապարհային ոստիկանության նախկին պետ, Ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանին երեկ մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար (Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով): Օհանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորումը:
կարդալ ավելին«Աշխարհն անմիջապես մի 10 օրում ձերբազատվեց, բայց Հայաստանը դեռեւս քննարկում է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Հայաստանի մասին «Wikileaks»-ի հրապարակած նյութերին: Եթե մինչ երեկ հրապարակված տեղեկատվությունը հայ հանրությանը ծանոթ էր, երեկվանից արդեն հրապարակվում են բավականին սենսացիոն բացահայտումներ, որոնք տեղեկացնում են ամերիկացի դիվանագետների հետ ՀՀ պաշտոնյաների առանձնազրույցների մասին: «Վաշինգտոնը …
կարդալ ավելինԱյս օրերին մերձիշխանական շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից մեկը նախկին ԱԺՄ-ի վերակենդանացումն է: Տեւական ժամանակ է` ԱԺՄ-ից նախկինում պոկված բեկորների ղեկավարները` ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ԱԺԿ նախագահ, ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը եւ ՀԺԱՄ նախագահ Սեյրան Ավագյանը հանդիպումներ են ունենում` միասնական քաղաքական միավոր ձեւավորելու նպատակով: Մամուլում այդ մասին հրապարակումներ արդեն եղել են, եւ …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հայ ժողովրդի նորագույն պատմության կարեւորագույն ձեռքբերումն է: 20 տարի առաջ` հռչակվելով որպես անկախ, ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն եւ անցած տարիներին հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ամրագրեց սեփական հողում ապրելու եւ սեփական ճակատագիրը տնօրինելու իր օրինական իրավունքը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը շնորհավորում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անկախության 20-ամյակի կապակցությամբ` համոզմունք հայտնելով, …
կարդալ ավելին«Wikileaks»-ի` հայաստանյան շարքի հրապարակումներից մեկը վերաբերում է Ջոզեֆ Փենինգթոնի կողմից 2008թ. նոյեմբերի 25-ին ուղարկված հաղորդագրությանը։ Հաղորդագրությունը դասակարգված է` որպես «CONFIDENCIAL»։ Հաղորդագրության մեջ խոսվում է Մեթյու Բրայզայի հանդիպումների` հասարակական կազմակերպությունների, «Ժառանգություն» կուսակցության եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին։ Բրայզան ՀԱԿ-ի լիդերների՝ Դավիթ Շահնազարյանի, Լեւոն Զուրաբյանի, Արամ Սարգսյանի, Արտակ Զեյնալյանի, Արարատ Զուրաբյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի հետ քննարկել …
կարդալ ավելին– Ձեր կարծիքով, ՀԱԿ-ի կողմից երկխոսության առկախումն արդյո՞ք պայմանավորված էր Տիգրան Առաքելյանի ձերբակալությամբ, եւ արդյո՞ք դա հիմնավոր պատճառ է` հրաժարվելու համար արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցի քննարկումը հետաձգելուց: – ՀԱԿ-ը բավական արդյունավետ, իր համար չափազանց արդյունավետ խնդիր է լուծում` անցած տարիների ընթացքում հետեւողականորեն խփելով նույն կետին: Ի վերջո, ՀԱԿ-ը ելնում է նրանից, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը …
կարդալ ավելին«Wikileaks»-ի` հայաստանյան շարքի հրապարակումների շարքում տեղ է գտել 2005թ. սեպտեմբերի 16-ին ուղարկված մի հաղորդագրություն։ Այն ուղարկել է Հայաստանում ԱՄՆ-ի այն ժամանակվա դեսպան Ջոն Էվանսը։ Հաղորդագրության մեջ դիվանագետը պատմում է իր եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման մասին (տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին)։ Քննարկվել են հիմնականում գալիք՝ 2007թ. խորհրդարանական եւ 2008թ. նախագահական ընտրությունները։ Դեսպանը Քոչարյանին ներկայացրել …
կարդալ ավելին«Ես չեմ կարծում, թե Հարավային Կովկասում կարող է բռնկվել նոր պատերազմ: Պատերազմ սկսելը հեշտ է, ավարտելն է դժվար: Հակամարտող կողմերի հասարակական կարծիքին պետք է հասկացնել, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է լինի փոխզիջումային»,- ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵԽ ԽՎ Խորհրդարանական վեհաժողովի նախկին ղեկավար Գորան Լենմարկերը: «Կողմերից ոչ մեկի պահանջներն էլ ամբողջովին …
կարդալ ավելինՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, պարզվում է` վերջին շրջանում «լուրջ աշխատանքով» է զբաղված: Մեր տեղեկություններով, նա ամիսներ շարունակ հետեւողական այցելում է յոգայի դասընթացների, որի արդյունքում զգալիորեն նիհարել է: Այդ իսկ պատճառով, Ա. Հարությունյանին, ում մականունը «բուլկի» է, նրա գործընկերները սկսել են անվանել` «պերաշկի»:
կարդալ ավելինԵրեկ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները` փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ Ազգային ժողովում կայացած փակ քննարկմանը կրպակների ապամոնտաժման հետ կապված պարզաբանումներ են ներկայացրել պատգամավորներին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը հանդիպումից հետո հայտնել է, որ քաղաքապետարանին առաջարկվել է հնարավորինս կարճ ժամկետներում ներկայացնել հայեցակարգ` ի՞նչ հիմնավորումներով եւ որտե՞ղ են ապամոնտաժվում կրպակները, ինչպես նաեւ ներկայացնել գույքագրման արդյունքները` կրպակների կոնկրետ թվով: …
կարդալ ավելինՀՀ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունից, ապա` պաշտոնից հեռացնելուց հետո, արդեն քանի օր է` քննարկվում է այն հարցը, թե ո՞վ է նշանակվելու ՃՈ պետի պաշտոնում: Նշվում են ՃՈ պետի առաջին տեղակալ Լեւոն Մելքոնյանի, ՃՈ Ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանի, ՃՈ հաշվառման-քննական բաժնի պետ Արթուր Մարգարյանի անունները: Վերջինիս նշանակմամբ հետաքրքրված է …
կարդալ ավելինԱնեկդոտ դարձած այս հարցուպատասխանն այսօր շրջում է Հայաստանի քաղաքական վերնախավում: «Wikileaks»-ը դարձել է կախարդական մի գործիք, որն ամեն ինչ գիտի, ամեն ինչ տեսնում է, եւ որից պետք է վախենալ, որովհետեւ իմացածն ասում է ողջ աշխարհին: Սակայն կայքի հրապարակումներն ավելի լուրջ բնույթ են կրում եւ լուրջ մեսիջներ են պարունակում հասցեատերերի համար: Եվ «Wikileaks»-ը շարունակում է դիվանագիտական …
կարդալ ավելին«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ հաղորդագրություն է տարածել, որով նա կրկին ահազանգում է Ծաղկաձորի «Կեչառիս» վանական համալիրի տարածքում կառուցվող հանրային սննդի օբյեկտի մասին: Ա. Բախշյանը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանից գրություն է ստացել, համաձայն որի` Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը 29.07.2011թ. N 01/11/2697-11 գրությամբ «Կեչառիս» վանական համալիրի տարածքում «Կարիգագ» ՍՊԸ-ի …
կարդալ ավելինԼՂՀ անկախության 20-ամյակի կապակցությամբ Արցախի Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույց է վարել ԼՂՀ առաջին նախագահ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որտեղ անդրադարձ է եղել նաեւ ԼՂՀ նախագահի պաշտոնից հրաժարվելուն եւ ՀՀ վարչապետ նշանակվելու հայտնի պատմությանը: Պատասխանելով հարցին, Ռ. Քոչարյանն ասել է, թե իր համար նման որոշում կայացնելը դժվար է եղել: «Ամենից մեծ խնդիրը ընտանիքի համար էր, …
կարդալ ավելին«Քանի դեռ կա համաշխարհային հնարամիտը` ԱՄՆ-ը, կարծիք կար, թե Կոնգրեսն ու իշխանությունները կկարողանան երկխոսության գործընթացն արդյունավետ տանել, որովհետեւ դա ապահովվում էր, ասենք, տրանսֆորմացիայի առավել արդյունավետ ընթացքը` ՀՀ իշխանական եւ քաղաքական համակարգերը տանել դեպի Արեւմուտքի եւ նրա շահերի ենթակայության»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանն` անդրադառնալով երկխոսության թեմային: Վերջինս …
կարդալ ավելինՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ը Խորհրդարանական ընտրություններից հետո ԱԺ-ում կունենա 8-10 մանդատ: Սակայն դա, ըստ նրա, կախված է նրանից, թե ՀԱԿ-ն իր ցուցակում ում կներկայացնի: Նրա կարծիքով` ՀԱԿ-ի համար որոշակի կորուստ էր «հայտնի անդամների» հեռացումը Կոնգրեսից. «Եթե նրանց մասնակցությունը (ՀՀՇ-ից հեռացածների.- խմբ.) լինի, ավելի շատ կլինի: Եթե սենց կիսատ-պռատ բան անեն` …
կարդալ ավելինՈստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության փոխանցմամբ` ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը երեկ ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից եւ անցել կադրերի ռեզերվ: Հիշեցնենք, որ Մ. Օհանյանը երեքշաբթի օրը ձերբակալվել էր Ճանապարհային ոստիկանությանը հատկացված վառելիքի խոշոր չափի յուրացման առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Ճանապարհային ոստիկանության պետի պարտականություններն առայժմ կատարում է …
կարդալ ավելինՆերիշխանական կուլիսների խոսակցությունների համաձայն` ՃՈ պետ Մարգար Օհանյանի ձերբակալությունից հետո աշնանը սկսվելու է պաշտոնանկությունների եւ ձերբակալությունների նոր շղթա: Կձերբակալվեն կամ աշխատանքից կազատվեն հանրության շրջանում առավել կոռումպացված համբավ ունեցող չինովնիկներ, բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդպիսով ընտրություններին ընդառաջ իշխանությունները թե հանրությանը, թե միջազգային կառույցներին ցույց կտան, որ պայքարում են կոռուպցիայի դեմ եւ ժողովրդին թալանողներին հեռացնում են համակարգերից ու կալանավորում: …
կարդալ ավելինՆախագահ Սերժ Սարգսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ: Հաղթանակ համայնքում Ս. Սարգսյանը ներկա է գտնվել «Նոյեմբերյան 1» պոմպակայանի բացման արարողությանը, ծանոթացել կատարված աշխատանքներին: Պոմպակայանը ոռոգման ջրով կապահովի Տավուշի մարզի մի շարք համայնքների 2400 ջրօգտագործողներին պատկանող 1900 հա հողատարածք: Այն վերակառուցվել է ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) ֆինանսավորմամբ` «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ (ՀՄՀ)-Հայաստան» ծրագրի …
կարդալ ավելինՏարբեր պաշտոնյաների եւ գործարարների հետ միասին նախընտրական այս շրջանում բարեգործական ակցիաներով ակտիվացել է նաեւ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը: Սեպտեմբերի 1-ին ընդառաջ այս օրերին նա Քանաքեռ-Զեյթուն համայնքում դպրոցական պարագաներ է բաժանում 1-ին դասարանցիներին: Այդ համայնքում է գործում նրա «Քեթրին» բարեգործական կազմակերպությունը, որի միջոցով ԴԱՀԿ պետը վերջին շրջանում համայնքի անապահով բնակիչներին իր ներկրած ապրանքներից էր բաժանում: Քանաքեռ-Զեյթունում …
կարդալ ավելին