Խաղաքարտերի բացում

03/09/2011

«Աշխարհն անմիջապես մի 10 օրում ձերբազատվեց, բայց Հայաստանը դեռեւս քննարկում է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը` անդրադառնալով Հայաստանի մասին «Wikileaks»-ի հրապարակած նյութերին: Եթե մինչ երեկ հրապարակված տեղեկատվությունը հայ հանրությանը ծանոթ էր, երեկվանից արդեն հրապարակվում են բավականին սենսացիոն բացահայտումներ, որոնք տեղեկացնում են ամերիկացի դիվանագետների հետ ՀՀ պաշտոնյաների առանձնազրույցների մասին: «Վաշինգտոնը թե իշխանություններին, թե քաղաքական ուժերին ուղղակի հասկացրեց, թե ինչ գիտի եւ ինչ կարգի ինֆորմացիա է իրեն հետաքրքրել եւ տրվել: Սա, ես կարծում եմ, որ լուրջ խաղաքարտերի բացում է»,- ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: