ՀԱԿ ներկայացուցիչ, ՍԴՀԿ ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը երեկ հայտարարել է, թե իրենք ի սկզբանե լուրջ չեն վերաբերվել երկխոսությունը բացառող իշխանական գործիչներին: «Լուրջ չենք ընդունել նման դիրքորոշում ունեցող ոչ Գալուստ Սահակյանին, ոչ էլ նրա նման գործիչներին, քանի որ իրականությունն այլ բան ապացուցեց»,- ասել է նա: Ըստ նրա` իշխանության հետ երկխոսության գործընթացում ՀԱԿ-ի հիմնական օրակարգը, այնուամենայնիվ, արտահերթ խորհրդարանական …
կարդալ ավելին«Բոլոր պարագաներում հետաքրքիր պահ է ձեւավորվել. խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության ու երկրի առջեւ, այդ մասին բարձրաձայնում են եւ ՀԱԿ-ը, եւ իշխանության ներկայացուցիչները»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ձեւավորված իշխանական պատվիրակության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը` խոսելով ՀԱԿ-իշխանություն երկխոսության մասին: Ըստ նրա, ՀԱԿ-ի ներկայացուցիչների հնչեցրած պահանջները պետք չէ ընկալել որպես …
կարդալ ավելինՀուլիսի 19-ին` ՀԱԿ-իշխանություն երկխոսության մեկնարկի հաջորդ օրը, ՀԱԿ պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը հյուրընկալել էր «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը. երկխոսության օրը` հուլիսի 18-ին, նույն հաղորդաշարին հյուրընկալել էր իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Դժվար է պատահականություն համարել ՀԱԿ ներկայացուցչին եթերի հրավիրելու փաստը` հաշվի առնելով այն, որ ՀԱԿ-ը երկխոսության հենց առաջին օրը հայտարարություն տարածեց` պահանջելով հավասար հնարավորություն ընձեռել …
կարդալ ավելինՀուլիսի 19-ին «Առավոտ» օրաթերթը հրապարակել էր «Գործարարի գլխին սարքել են» հոդվածը, որտեղ «Դոկս ֆարմ» դեղատան տնօրեն Հրանտ Պապիկյանը պատմել է հարկային տեսուչների անօրինական պահանջների մասին: Ընդ որում` տեսուչների հետ խոսակցությունը ձայնագրվել է: Ըստ հոդվածի՝ հունիսի 24-ին Կենտրոնի հարկային տեսչության 3 տեսուչ մտել են Թումանյան 27/7 հասցեում գործող դեղատուն եւ հայտարարել, որ քիչ առաջ մի քաղաքացի …
կարդալ ավելինԱսել, թե արտագաղթի մասշտաբները նոր են սկսել մտահոգել մեր հանրությանը՝ սխալ կլինի։ Պարզապես այս տարվա առաջին ամիսներին արձանագրված արտագաղթի մասշտաբները ստիպեցին, որ այս խնդրին հատուկ ուշադրություն դարձվի։ Կրակի վրա յուղ լցրեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ իր անհաջող կատակով, թե արտագաղթը նպաստում է, որպեսզի սոցիալական դժգոհությունը չափերի մեջ մնա։ Այս կատակից հետո՝ թեման ավելի բուռն սկսեց քննարկվել։ …
կարդալ ավելին«Եթե պատերազմ սկսվի, Եգիպտոսը կաջակցի Ադրբեջանին»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանում Եգիպտոսի դեսպան Սաբիր Մանսուրը: «Մենք աջակցում են խնդրի կարգավորմանը ՄԱԿ-ի բանաձեւերի շրջանակում: Մենք ցանկանում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի խաղաղ ճանապարհով, որովհետեւ խաղաղությունը մեծ նշանակություն ունի: Եգիպտոսն Ադրբեջանի բարեկամ եւ եղբայր երկիրն է։ Մենք ցանկանում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով։ Իսկ եթե Ադրբեջանին …
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղարի` եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալի օգնականի պաշտոնում Թինա Քեյդենաուի փոխարեն նշանակվել է Էրիկ Ռուբինը, ով մինչ այդ զբաղեցրել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալի պաշտոնը: Հիշեցնենք, որ Թինա Քեյդենաուն այդ պաշտոնում էր նշանակվել 2009 թ. օգոստոսին` փոխարինելով ներկայում Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեթյու Բրայզային: Թինա Քեյդենաուի նոր նշանակման վերաբերյալ դեռեւս տեղեկություններ չեն …
կարդալ ավելին«Ֆորբսը» շատ մեղմ է մոտեցել»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` անդրադառնալով «Ֆորբս» հանդեսի` Հայաստանը աշխարհի վատագույն տնտեսությունների ցանկում դասող աղմկահարույց հրապարակմանը: «Եվ վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը խեղաթյուրում են «Ֆորբսի» հարցազրույցը… «Ֆորբսը» չի ասում, թե Հայաստանն աշխարհում երկրորդ ամենավատն է, թեեւ ՀՀ-ն աշխարհում այսօր 1 …
կարդալ ավելին«Ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող եւ սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է»,- երեկ միգրացիոն քաղաքականությանը նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը` համեմատություն անցկացնելով Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական վիճակի միջեւ: «Չնայած, չեմ սիրում խոսել ֆանտաստիկ երեւույթների մասին, բայց պիտի նշեմ, …
կարդալ ավելինՆախօրեին Հայաստան ժամանած ԵԽ ԽՎ համազեկուցող Ակսել Ֆիշերը երեկ հանդիպումներ է ունեցել ՀՀ իշխանությունների, ԱԺ խմբակցությունների եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Կոալիցիայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե հաշվի առնելով Հայաստանի ներքաղաքական կյանքում վերջին զարգացումները` հոկտեմբերին սպասվող ԵԽ ԽՎ համազեկուցողների զեկույցը հիմնականում դրական շեշտադրումներ է պարունակելու: …
կարդալ ավելին– Դուք մեկուկես տարի առաջ հայտարարել էիք, թե Հայաստանը տնտեսական ցուցանիշներով ամենավատն է աշխարհում: Եվ եթե մի կղզի կա, որի տնտեսությունը Հայաստանից ավելի վատն է, չգիտեք: «Ֆորբսը» հրապարակեց, որ Հայաստանի տնտեսությունից վատ տնտեսություն ունի միայն Մադագասկարը: Նրանք գտան այդ կղզին։ Դուք հավատո՞ւմ եք այդ վերլուծությանը: – Միանշանակ պետք է «Ֆորբսին» հավատալ: Տվյալ դեպքում «Ֆորբսը» լավ …
կարդալ ավելինԵրեկ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանում օտարալեզու դպրոցների վերաբացման նախաձեռնությունը որակել է որպես անկախ պետականությանն ուղղված հերթական ոտնձգություն: «Հայաստանի անկախ պետականությանը սպառնացող մարտահրավերներն ավելի առարկայական են դառնում: Ապաշնորհ կառավարման հետեւանքով սոցիալ- տնտեսական քաղաքականության տապալման, քաղաքացու եւ անհատի շահերի ոտնահարման արդյունքում պետությունը նորանոր վտանգների առջեւ է կանգնում: Նման մարտահրավերներից մեկն էլ օտարալեզու …
կարդալ ավելինԵրեքշաբթի օրը` հուլիսի 19-ին, Երեւան է ժամանել Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽ ԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը: Մյուս համազեկուցող Ջոն Պրեսկոտը Հայաստան չի եկել տեխնիկական պատճառներով: Որոշ տեղեկություններով` մի անգլիացի ինքնասպան է եղել` իրեն նետելով այն գնացքի տակ, որում գտնվել է նաեւ Պրեսկոտը, ինչի պատճառով նա ուշացել է Լոնդոն-Երեւան ինքնաթիռից: Եվ քանի որ Երեւան ժամանող …
կարդալ ավելինԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի կարծիքով` իշխանություն-ՀԱԿ երկխոսությունը իշխանությունը որոշակի խմբերի մեջ կիսելու հեռահար նպատակ է հետապնդում, որից հասարակությունը չի շահելու: Հարցին, թե երկխոսության համատեքստում ՀՅԴ-ն իրեն մեկուսացված չի՞ զգում, Ա. Մինասյանը պատասխանել է. «Եթե մենք խոսում ենք ներքաղաքական հանդուրժողականության, համազգային ներուժի համախմբման, ատելությունը վերացնելու, երկրի առջեւ ծառացած մարտահրավերները համատեղ ուժերով դիմագրավելու մասին, բա …
կարդալ ավելինՀԱԿ-ի հետ երկխոսության նպատակով ստեղծված իշխանության պատվիրակությունը պատրաստ է ընդդիմության հետ քննարկել ցանկացած հարց: Երեկ այդ մասին մեզ հետ զրույցում ասաց այդ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Այդ թվում` եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հարցը, որը Կոնգրեսը հայտարարել է որպես երկխոսության հիմնական թեման։ Բացի այդ, նախօրեին ՀԱԿ-ը հայտարարելով, որ պատրաստ է իշխանության հետ շարունակել երկխոսությունը, մի …
կարդալ ավելինՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին` առաջարկելով քննարկման առարկա դարձնել Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը` նկատի ունենալով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով հիմնավորված փաստական հանգամանքները: Մասնավորապես` Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանը, տեղեկանալով իր ազգականներ` …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն` նվիրված միգրացիոն քաղաքականությանը, որտեղ քննարկվել են միգրացիոն հոսքերի հետ կապված առկա միտումներն ու կառավարության քաղաքականությունն այդ բնագավառում: Ըստ նախագահի մամլո ծառայության հաղորդագրության, խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության …
կարդալ ավելինԵԱՀԿ առաքելությունը երեկ մոնիտորինգ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` ադրբեջանական Թերթերի շրջանի ուղղությամբ: ԼՂՀ արտգործնախարարության փոխանցմամբ` դիտարկումն անցել է ըստ ժամանակացույցի, հրադադարի խախտումներ չեն արձանագրվել:
կարդալ ավելինԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Հ. Քլինթոնի հետ հանդիպումից հետո Ա. Դավութօղլուն լրագրողներին հայտնել է, որ «մանրամասն քննարկվել է իրադրությունը Հարավային Կովկասում, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստեղծված իրավիճակը»: Սակայն հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում, ըստ ԱՄՆ …
կարդալ ավելին«Շախմատային լեզվով ասած` առաջին պարտիան ավարտված է: Երկրորդ պարտիան սկսել են իշխանությունները, եւ նրանք` հանձինս Սերժ Սարգսյանի, փրկեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին ցուգ-ցվանգից` ստեղծելով աշխատանքային խումբ կոալիցիայի մակարդակով: Ընդդիմությունը հիմա ոչ թե Հովիկ Աբրահամյանի հետ, այլեւ նրա լիազորած անձանց հետ է երկխոսում, այսինքն, մի մակարդակ ցածր»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: …
կարդալ ավելին