Տիգրան Սարգսյանի որոշմամբ` ԿԸՀ արդեն նախկին քարտուղար Աբրահամ Բախչագուլյանը նշանակվել է Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ: Հիշեցնենք, որ նախօրեին Գրիգորի Գրիգորյանն ազատվել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից: Վարչապետի որոշման մասին պատմող հաղորդագրության մեջ, իհարկե, նշված չէ, թե ինչ կապ ունեն ընտրական գործընթացները սննդամթերքի անվտանգության հետ, եւ ինչպես պետք է Ա. Բախչագուլյանն …
կարդալ ավելին«Ադրբեջանի կողմից ԼՂ-ին միջանկյալ կարգավիճակ տալը զիջում է հակամարտության բանակցային գործընթացում»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական հարցերի բաժնի վարիչ Ալի Հասանովը: Նրա խոսքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած սկզբունքները չի կարելի ներկայացնել որպես Ադրբեջանի կամ Հայաստանի միանշանակ հաղթանակի ապահովում: «Այդ սկզբունքները չեն երաշխավորում կողմերից մեկի լիակատար հաղթանակ: Ցանկացած դեպքում …
կարդալ ավելին«Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման այսօրվա ֆորմատը կախման մեջ է դնում ԼՂ կարգավիճակը Ադրբեջանի համաձայնությունից»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է Ադրբեջանահայ փախստականների համագումարի իրավական խորհրդատու Անդրեաս Ղուկասյանը` ավելացնելով, հայտնի է` Ադրբեջանը երբեք չի ճանաչի ԼՂ անկախությունը: «Ղարաբաղի իրավական կարգավիճակի հարցը մարդու իրավունքներին վերաբերող հարց է, եւ ԵԱՀԿ պետություններն ունեն կոլեկտիվ պարտավորություն այդ իրավունքները հարգելու համար, այսինքն` …
կարդալ ավելինԵրեկ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը: Ըստ …
կարդալ ավելինԻշխանությունների հետ երկխոսելու համար Հայ ազգային կոնգրեսի ձեւավորած պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը երեկ կայացած ասուլիսում հայտարարել է, թե իշխանություն – ՀԱԿ երկխոսության ընթացքում իրենք բարձրացնելու են մեկ հարց` արտահերթ ընտրությունների անցկացումը: «Այս երկրում իշխանությունները ապօրինի են, ընտրվել են կեղծությամբ` բարբարոսական կեղծությամբ, եւ դրա համար էլ ոչինչ չի ստացվում: Չի ստացվում իշխանություն – ժողովուրդ կապը, չի …
կարդալ ավելինԱրգամ Պողոսյանը Լոռու մարզի Սարչապետ համայնքի նախկին ղեկավարն է: 2008-ի նախագահական ընտրություններից հետո նա կամովին հրաժարվել է համայնքի ղեկավարի պաշտոնից: Իսկ մոտ 1 ամիս առաջ դուրս է եկել ՀՀԿ-ից: Մեզ հետ զրույցում նա ներկայացրեց ՀՀԿ-ից դուրս գալու եւ գյուղապետի պաշտոնից հրաժարվելու պատճառները: – Չորս տարի ՀՀԿ-ին անդամակցելուց հետո ինչո՞ւ որոշեցիք դուրս գալ կուսակցությունից: – Ճիշտ …
կարդալ ավելինԵրեկ Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. «Օգտվելով իր իսկ կողմից ստրկացված դատական համակարգին ապօրինի որոշումներ թելադրելու հնարավորությունից, վարչախումբը շարունակում է ընդդիմադիր գործիչների նկատմամբ մանրախնդիր քաղաքական հալածանքները: Դրա վառ օրինակներից է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի նկատմամբ դատական ապօրինությունները, որ ձգվում է արդեն 3 տարի: 2008թ. փետրվարին Հ. Բագրատյանը հրապարակավ քննադատել էր …
կարդալ ավելին«Ես առայժմ կոնկրետ որոշում չեմ կայացրել Հայաստան կատարելիք այցի առնչությամբ»,- ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Շեխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն` միեւնույն ժամանակ հաստատելով, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն հրավիրել է իրեն այցելել Հայաստան: Կովկասի մուսուլմանների առաջնորդը նշել է, որ Հայաստան այցելության հետ կապված իր վերջնական որոշումը կկայացնի առաջիկայում Համայն Ռուսիո …
կարդալ ավելինՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բրյուսել, որտեղ այսօր մասնակցելու է Եվրոպական հարեւանության քաղաքականության վերանայմանը նվիրված ավագ պաշտոնյաների հանդիպմանը: Ըստ ԱԳՆ լրատվական ծառայության, այսօր Բրյուսելում կկայանա նաեւ արդարադատության, ազատության եւ անվտանգության հարցերով Հայաստան-ԵՄ համագործակցության ենթակոմիտեի երկրորդ նիստը, որի օրակարգում են ընդգրկված սահմանների կառավարմանը, մուտքի վիզաների դյուրինացմանը, միգրացիոն խնդիրներին, կազմակերպված հանցավորության …
կարդալ ավելինՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հրամանագիր է ստորագրել Արտակ Մելիքսեթյանին, Տաթեւիկ Օհանյանին, Արմեն Սմբատյանին, Լաուրա Գալստյանին, Գարեգին Ազարյանին, Գեորգի Մարտիրոսյանին եւ Սիլվա Մարկոսյանին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակելու մասին:
կարդալ ավելինԱնցյալ ամիս Գլենդելի հանրային գրադարանում տեղի ունեցած դասախոսության ընթացքում պրոֆեսոր Թաներ Աքչամի հայտարարությունը նման էր ռումբի պայթյունի, երբ բացահայտեց, որ Ստամբուլում մի գաղտնի աղբյուր հայտնել է իրեն, թե ինչպես է Թուրքիայի կառավարությունը կաշառել ամերիկացի պրոֆեսորներին` Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար: Մասաչուսեթսի Վուստեր քաղաքի Քլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրության Գալուստիան/Մուգար ամբիոնի վարիչ Դոկտոր Աքչամը նշեց, որ «Թուրքիայի …
կարդալ ավելինՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի եւ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2009 թվականին անցկացվել է ծնելիությանը եւ արտագաղթին նվիրված մի հետազոտություն, որի տխուր արդյունքները հրապարակվել են երեկ տեղի ունեցած ասուլիսում։ Ահա դրանցից մի քանիսը. Հայաստանում առաջիկա երեք տարիներին հաջորդ երեխան ունենալու պատրաստակամություն է հայտնել հարցվածների 16%-ը, լիարժեք բացառել` 68%-ը։ Յուրաքանչյուր երիտասարդ ընտանիքի երեխաների թիվը կազմել …
կարդալ ավելինՊորտուգալացի պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախկին նախագահ Ժոաո Սուարեշը նշանակվել է Վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Հարավային Կովկասի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով: Նրա նշանակման մասին ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահ Պետրոս Էֆթիմիուն հայտարարել է Վեհաժողովի 20-րդ տարեկան նստաշրջանի` նախօրեին կայացած լիագումար նիստում` Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ խորհրդակցելուց հետո:
կարդալ ավելին«Չի բացառվում, որ Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելուց հետո Հայաստանը հողային պահանջներ ներկայացնի Վրաստանին»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նրա կարծիքով` Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքում տեղ գտած որոշ դրույթներ հնարավորություն կտան հայերին պահանջներ ներկայացնել ոչ միայն եկեղեցիների, այլեւ Վրաստանի տարածքների նկատմամբ: «Սակայն հուսով եմ, որ դա տեղի չի …
կարդալ ավելինԻնչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ հրաժարականի դիմում է ներկայացրել Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանը: Այս տեղեկությունը երեկ news.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանը: Նրա խոսքով` Քոչարյանը հրաժարականի դիմումի հետ ներկայացրել է նաեւ արձակուրդ գնալու դիմում, ուստի հրաժարականի հարցը կառավարությունում կքննարկվի արձակուրդից նրա վերադառնալուց հետո, այսինքն` մեկ ամսից: Ի դեպ, մեր աղբյուրների …
կարդալ ավելինԵրեկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ ամերիկացի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ըստ ոչ պաշտոնական տվյալների` Լավրովի այցի հիմնական նպատակներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի քննարկումն է ԱՄՆ ղեկավարության հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է ՌԴ նախագահ …
կարդալ ավելինՀայ ազգային կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը անցած ուրբաթ օրը «Մարտի 1»-ի գործի շրջանակներում իբրեւ վկա հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն` հարցաքննության: «Մարտի 1»-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է, որ Ավագյանը հարցաքննվել է վերջերս YouTube-ում հայտնված մարտի 1-ի իրադարձությունները պատկերող մի քանի տեսանյութերի տեղադրման կապակցությամբ: Ավագյանը հաստատել է …
կարդալ ավելինԵրեկ ԿԸՀ անդամների նշանակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց ժամեր առաջ ինքնաբացարկ են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվելիք երեք թեկնածուներից երկուսը` Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը` պատճառաբանությամբ, թե չեն ցանկանում աշխատել` «ապագա ընտրակեղծարարներ» պիտակն ի սկզբանե ունենալով իրենց վրա: Ինչ վերաբերում է ԿԸՀ գործող նախագահ Գարեգին Ազարյանին, ապա նա առաջադրվել է Վճռաբեկ դատարանի կողմից, …
կարդալ ավելինՀուլիսի 11-19-ը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հրավերով Գերմանիա են մեկնել ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը, ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանն ու ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը: Այս այցն ուշագրավ է նրանով, որ արդեն 4 տարի է` նույն խումբը մեկնում է այնտեղ վերապատրաստվելու Հարավային Կովկասում տնտեսության խթանման թեմայով: Թե ի՞նչը չեն կարողանում սովորել մեր պատգամավորները, որ նրանց …
կարդալ ավելինՎերջապես իշխանությունը հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն ծավալելու նպատակով պատվիրակություն ստեղծելու մասին: Թեեւ իշխանությունները դա անվանում են աշխատանքային խումբ, սակայն դրանից խնդրի էությունը չի փոխվում: Այսպիսով, ՀԱԿ-ի հետ բանակցելու համար իշխանական կոալիցիան ձեւավորել է 6 հոգանոց պատվիրակություն, որում ներգրավված են երկուական անդամներ կոալիցիոն կուսակցություններից` ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից եւ ՕԵԿ-ից: Այդ խումբը կամ պատվիրակությունը, ըստ նախնական …
կարդալ ավելին