Տաշած քարերը

11/07/2011

Երեկ ԿԸՀ անդամների նշանակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց ժամեր առաջ ինքնաբացարկ են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացվելիք երեք թեկնածուներից երկուսը` Աիդա Մուրադյանն ու Ռոզա Ստեփանյանը` պատճառաբանությամբ, թե չեն ցանկանում աշխատել` «ապագա ընտրակեղծարարներ» պիտակն ի սկզբանե ունենալով իրենց վրա: Ինչ վերաբերում է ԿԸՀ գործող նախագահ Գարեգին Ազարյանին, ապա նա առաջադրվել է Վճռաբեկ դատարանի կողմից, եւ դարձյալ ԿԸՀ նախագահ դառնալու հավակնություններ ունի: Երեկ նա` պատասխանելով հարցին, թե ԿԸՀ նոր կազմում ինքը որպես հանձնաժողովի նախագա՞հ, թե՞ շարքային անդամ կլինի, ասել է. «Իսկ Դուք կարծում եք` ես կհամաձայնե՞մ լինել ԿԸՀ անդամ»: Ինչ վերաբերում է ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանին, ապա, մեր տեղեկություններով, նա այլեւս ԿԸՀ կազմում չի լինելու: Նրան արդեն այլ պաշտոն է առաջարկվել, իսկ թե կոնկրետ որ գերատեսչությունում, երեկ մեզ պարզել չհաջողվեց: