«Չի բացառվում, որ Հայ Առաքելական եկեղեցուն իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելուց հետո Հայաստանը հողային պահանջներ ներկայացնի Վրաստանին»,- նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն: Նրա կարծիքով` Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքում տեղ գտած որոշ դրույթներ հնարավորություն կտան հայերին պահանջներ ներկայացնել ոչ միայն եկեղեցիների, այլեւ Վրաստանի տարածքների նկատմամբ: «Սակայն հուսով եմ, որ դա տեղի չի ունենա. այնտեղ կան խելացի մարդիկ, որոնք գիտեն, թե քանի անգամ է Վրաստանն իրենց փրկել, եւ այն հիմա հայերին օդի պես պետք է»,- հայտարարել է Շեւարդնաձեն: