քաղաքականություն

Կուսակցականացնո՞ւմ են

19.07.2011

Մեր տեղեկություններով` Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկապարտեզներում արդեն սկսել են, այսպես ասած, նախընտրական քարոզարշավը: Ըստ որոշ մանկապարտեզների աշխատակիցների՝ հատկապես վերջերս Կապանի մանկապարտեզներում աշխատանքի են ընդունում նրանց, ովքեր խոստանում են համալրել Դաշնակցության (ՀՅԴ) շարքերը: Մեր զրուցակից աշխատակիցները նաեւ ընդգծեցին, որ նախակրթարաններում աշխատանքը պահպանում են այն աշխատակիցները, ովքեր ՀՅԴ-ից են: Ի դեպ, նշենք, որ Կապանի քաղաքապետ Արթուր …

կարդալ ավելին

Թող մի պիտակ էլ իրենց կպցնեն

19.07.2011

«Եթե ՀԱԿ-ը այսօր խումբ է կազմում, իշխանության հետ բանակցում է, ապա «արմատական» բառը պետք է հանվի ՀԱԿ-ից»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` ավելացնելով, թե իշխանության հետ բանակցությունների արդյունքում Կոնգրեսը կունենա թիմային, քաղաքական շահեր: «ՀԱԿ-ն ընդդիմադիր ուժ է, որը փոխել է իր սկզբունքը, արմատականից դարձել է կառուցողական, երկխոսություն է ծավալում թիմային խնդիրների …

կարդալ ավելին

Երկծոսեք զմիմեանս

19.07.2011

Երեկ վերջապես կայացավ Հայ ազգային կոնգրեսի կողմից այդքան սպասված երկխոսությունը իշխանական պատվիրակության հետ: Միանգամից արձանագրենք, որ շատ ծիծաղելի, սակայն, միեւնույն ժամանակ, ողբերգական տեսարան էր: Ծիծաղելի էր, քանի որ ամեն ինչ ընթանում էր իշխանությունների սցենարով. Վազգեն Մանուկյանի գլխավորած Հանրային խորհրդի դահլիճում, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի զբաղեցրած հարկաբաժնում երեկ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակները մեծագույն ուրախությամբ բանակցությունների սեղանի շուրջ …

կարդալ ավելին

Վճռել են սկսել

19.07.2011

Տարածաշրջանային այցով Երեւանում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ Բեռնար Ֆասիեին, Ռոբերտ Բրադկեին եւ Իգոր Պոպոպին, երեկ ընդունել են նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Պաշտոնական այդ հանդիպումներին հաջորդած ոչինչ չասող պաշտոնական հաղորդագրություններին զուգահեռ՝ ԵԱՀԿ կայքում երեկ տարածվել է նաեւ համանախագահների հայտարարությունը։ Դրանում մասնավորապես ասվում է. «Նախագահների հետ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ համանախագահներն ընդգծել …

կարդալ ավելին

Կանխել են

19.07.2011

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել են ահաբեկչություն նախապատրաստող չորս անձանց, որոնք ծնունդով Հյուսիսային Կովկասից են: Այս մասին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին հայտնել է Դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը: Նա ակնարկել է, որ ահաբեկչությունը կարող էր տրանսպորտում բազմաթիվ զոհերի պատճառ դառնալ: Բորտնիկովի խոսքով` ահաբեկիչների մոտ «ընդհանուր առմամբ 10 կգ տրոտիլի համարժեք» ինքնաշեն ռումբ են հայտնաբերել, …

կարդալ ավելին

Ընտրություններից առաջ` ընդդեմ «ԳԱԼԱ»-ի

19.07.2011

Գյումրիի քաղաքապետարանի, «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ շուրջ 3 ու կես տարի առաջ նախաձեռնած դատական գործընթացից հետո, ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է «ԳԱԼԱ» հ/ը փաստաբանի ներկայացրած վճռաբեկ բողոքը` ուժի մեջ թողնելով ՀՀ վերաքննիչ դատարանի 26.04.2011թ. որոշումը, որով հեռուստաընկերությանը պարտավորեցնում է ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրիի հին հեռուստաաշտարակի վրայից: «ԳԱԼԱ» հ/ը սեփականատեր Վահան Խաչատրյանը հատկանշական է համարում այն, …

կարդալ ավելին

Երկխոսություն՝ երկխոսության մասին

19.07.2011

Երեկ վերջապես կայացավ ՀԱԿ-ի պատվիրակության եւ իշխող կոալիցիայի ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որը տեղի ունեցավ ժամը 16-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղակայված Հանրային խորհրդի նիստերի սրահում: Այդ հանդիպումը ոչ միայն ամառային այս թեժ օրերի ներքաղաքական կարեւորագույն իրադարձությունը դարձավ, այլ այն նաեւ կարելի է պատմական համարել, որովհետեւ 2008թ. նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած մարտի 1-ի դեպքերից 3 տարի …

կարդալ ավելին

ՀԱԿ-ին մնաց երկու կանգառ. մետրոյով

19.07.2011

«Ես հայկական սերիալներ չեմ նայում»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` ՀԱԿ-իշխանություն բանակցությունները մեկնաբանելու լրագրողների խնդրանքին ի պատասխան: Նա չի ցանկացել գնահատել Կոնգրեսի եւ իշխանությունների երեկվա հանդիպումը` հայտարարելով. «Կարծում եմ` Հանրային խորհրդից մինչ Բաղրամյան 19 կամ Բաղրամյան 26 այնքան էլ հեռու չէ, ընդամենը մետրոյով երկու կանգառ է»: Ա. Մարտիրոսյանը նաեւ …

կարդալ ավելին

Սառույցը կարծես հալվում է

19.07.2011

«Ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շատ ակտիվ փուլ են մտել, եւ կողմերի առջեւ խնդիր է դրված հակամարտության լուծման գործընթացում առաջընթաց գրանցել»,- այս մասին երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն։ Թեեւ առանց այդ խոսքերի էլ՝ ակնհայտ է, որ գործընթացներն արագացել են։ Ասվածի ապացույցն այն է, որ ԼՂՀ հակամարտության …

կարդալ ավելին

Թուրքական հանդիպումներ

19.07.2011

ԱՄՆ պետքարտուղարը Թուրքիայում ունեցած հանդիպումների ժամանակ անդրադարձել է նաեւ Հայաստանի հետ այդ երկրի հարաբերություններին եւ ցանկություն է հայտնել կարգավորված տեսնել դրանք: Այդ մասին Հիլարի Քլինթոնի Թուրքիա կատարած այցի արդյունքներն ամփոփելիս` հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը: «Պետքարտուղարը Ստամբուլում բազմաթիվ հարցեր է քննարկել, այդ թվում` Հայաստանի հարցը: Հիլարի Քլինթոնը ցանկություն է հայտնել, որպեսզի երկու երկրների հարաբերությունները …

կարդալ ավելին

Գնահատում են՝ որպես դավաճանություն

19.07.2011

Մի շարք մտավորականներ բաց նամակով դիմել են հայ հասարակությանը` Հայրենիքում եւ սփյուռքում, ՀՀ եւ ԼՂՀ իշխանություններին, կուսակցություններին եւ հասարակական-քաղաքական կազմակերպություններին, հ/կ-ներին, ԶԼՄ-ին, ազատամարտիկներին, գիտնականներին եւ բոլորին: Նամակում մասնավորապես ասված է. «Վերջին ժամանակաշրջանում հայկական միջավայրում աշխուժացել է օտարների, այդ թվում` հայ ազգի թշնամի թուրքական պետության շահերին ծառայող հայանուն արարածների գործունեությունը: Նրանք հանդես են գալիս անընդունելի եւ …

կարդալ ավելին

Ընտրություններն արդեն ականապատված են

19.07.2011

Երեկ «Ժառանգություն» կուսակցությունը հանդես է եկել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման գործընթացի մասին հայտարարությամբ` արձանագրելով, որ ԿԸՀ նոր կազմում հայտնվել են մարդիկ, ովքեր կրում են ընտրակեղծարարի խարանը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմավորման եւ նրա ղեկավարության ձեւավորման գործընթացը վերջնականապես հաստատեց դեռեւս 2011թ. գարնանը ՀՀ Ընտրական օրենսգրքում նմանակեղծումային փոփոխություններ իրականացնելու փուլում պարզ դարձած …

կարդալ ավելին

Հորդորել է պաշտպանել

19.07.2011

Ամերիկայի հայ դատի հանձնախումբն իր կայքում հայտարարություն է տարածել, որում տեղեկացնում է, որ ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հուլիսի 20-ին պատրաստվում է քվեարկության դնել կրոնական ազատությունների մասին օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը եւ ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում կապ հաստատել իրենց շրջանը ներկայացնող կոնգրեսականների հետ եւ հորդորել, որպեսզի նրանք պաշտպանեն այդ նախագիծը: Հայտարարության մեջ նշվում է, …

կարդալ ավելին

Պուտինը չի թույլատրի

16.07.2011

Ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Հայֆայի համալսարանի պրոֆեսոր, փորձագետ Բրենդա Շեֆերը` անդրադառնալով ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, ասել է, թե կան մի շարք «պահեր», որոնք թույլ չտվեցին Կազանում ստեղծել անհրաժեշտ պայմաններ` հակամարտության կարգավորման համար: «Դրանցից առաջինը վերաբերում է Պուտինին ու Մեդվեդեւին: Ես չեմ կարծում, թե Պուտինը Մեդվեդեւին կթույլատրի այդպիսի նշանակալից բեկում գրանցել իր նախագահության շրջանակներում: Երկրորդն …

կարդալ ավելին

Հիմա էլ ինտերնետը

16.07.2011

Այն, որ Հայաստանում աղանդավորների ձեռքում է կենտրոնացած մսամթերքի, ադամանդի եւ ոսկու, շինանյութերի, հյուրանոցների բիզնեսը, արդեն հայտնի է: Բացի այս բիզնեսներից, աղանդավորները սկսել են ակտիվորեն գնել դայլ-ափ ինտերնետ եւ ինտերնետային հեռախոսակապեր: Մեր տեղեկություններով, օրինակ, «Ֆաստ նեթ» դայլ-ափ ինտերնետը, որ լայնորեն գովազդվում է նաեւ հայկական հեռուստաեթերում, պատկանում է «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությանը: Հիշեցնենք, որ աղանդավորական այս կառույցն …

կարդալ ավելին

ՀՀԿ-ից` ԲՀԿ եւ ՕԵԿ

16.07.2011

Մեր տեղեկություններով` վերջին շրջանում իշխող Հանրապետական կուսակցությունից բավական մեծ թվով անդամների հոսք է նկատվում դեպի «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» կուսակցություններ: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի մոտ են գնում հատկապես ՀՀԿ այն անդամները, ովքեր համարում են, որ իրենք համապատասխան վերաբերմունքի չեն արժանացել ՀՀԿ-ի կողմից: Որոշ տեղեկությունների համաձայն` ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարները նրանց որոշակի …

կարդալ ավելին

Լեգիտիմությունը` ՀԱԿ-ի՞ց

16.07.2011

ՀՌԱԿ ղեկավար Էդվարդ Անտինյանի կարծիքով` ՀԱԿ-ի հետ պատվիրակություն կազմելու իշխանության որոշումը պայմանավորված է ԼՂՀ հիմնահարցով: Նրա խոսքով` իշխանությունը ցանկանում է վերարտադրվել, ինչը բնական է, իսկ հարթակային ընդդիմությունը ցանկանում է հնարավորություն տալ, որ իշխանությունը լեգիտիմ ձեւով վերարտադրվի: «ՀԱԿ-ն այսօր մի խնդիր ունի` ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի. ապահովենք` նորից ընտրվես, որ դու էլ իմանաս, որ մեզ ես …

կարդալ ավելին

Ով ում գործիքը կդառնա

16.07.2011

Մինչ հասարակության ուշադրությունը սեւեռված է պատվիրակությունների մակարդակով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանությունների միջեւ ծավալվելիք երկխոսության դետալների վրա, երկխոսությունը բովանդակային առումով ավելի խորքային ու գլոբալ մակարդակ է տեղափոխվում` ամրապնդելով այն վարկածը, որ երկխոսությունը, որպես այդպիսին, սկսվել է վաղուց Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի մակարդակով` ՀԱԿ վերջին հանրահավաքում Լ. Տեր-Պետրոսյանի հղած ամենակարեւոր ուղերձի տրամաբանության շրջանակներում: «Եթե արդար …

կարդալ ավելին

Անփոխարինելի են

16.07.2011

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիի հետ հանդիպման ժամանակ երեկ հայտարարել է, թե ՄԱԿ-ի կառույցներն անփոխարինելի աջակցություն են ցուցաբերել Հայաստանի կառավարությանը` աղքատության հաղթահարման, կոռուպցիայի դեմ պայքարի, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտներում: «Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի կառույցները մշտապես եղել են Կառավարության կողքին, …

կարդալ ավելին

«Մարդաորս» իշխանական ուժերի կողմից

16.07.2011

Ամառային այս թեժ օրերին կյանքը եռում է նաեւ կուսակցությունների կուլիսներում: Իհարկե, կուսակցությունների գրասենյակներ մտնելիս առաջին հայացքից թվում է, թե այնտեղ հանգիստ կամ արձակուրդային վիճակ է, սակայն կուսակցական, ավելի ճիշտ` արդեն նախընտրական կյանքն ակտիվ է հատկապես տարածքային գրասենյակներում: Կուսակցություններում կատարելագործում են ընտրական, ավելի կոնկրետ` հնարավորինս շատ ձայներ բերելու տեխնոլոգիաները, մի քանիսը` նոր անդամներով են փորձում համալրվել: …

կարդալ ավելին