Մեր տեղեկություններով` վերջին շրջանում իշխող Հանրապետական կուսակցությունից բավական մեծ թվով անդամների հոսք է նկատվում դեպի «Բարգավաճ Հայաստան» եւ «Օրինաց Երկիր» կուսակցություններ: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Բաղդասարյանի մոտ են գնում հատկապես ՀՀԿ այն անդամները, ովքեր համարում են, որ իրենք համապատասխան վերաբերմունքի չեն արժանացել ՀՀԿ-ի կողմից: Որոշ տեղեկությունների համաձայն` ԲՀԿ եւ ՕԵԿ ղեկավարները նրանց որոշակի խոստումներ են տալիս առաջիկա ընտրությունների ժամանակ իրենց կուսակցությունների օգտին աշխատելու համար: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում Գ. Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, թե կուսակցությանը տարբեր խմբեր են անդամակցում, սակայն չգիտի` դրանք ՀՀԿ-ի՞ց են, թե՞ ոչ: Իսկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանն այս տեղեկությունները համարել է «անլուրջ խոսակցություններ»: